Կրաջուր, կալցիումի հիդրօքսիդի հագեցած ջրային լուծույթ։ 1 լ կրաջուրը 20 °C-ում պարունակում է 1, 2գ CaO։ Տեխնիկայում կիրառվում է որպես էժան ալկալի։ Միջնադարյան հայերեն ձեռագրերում կրաջուրը կոչվել է նաև «սուր ջուր» և կիրառվել համաձուլվածքները մաքրելու, ինչպես նաև զանազան միացություններ ստանալու համար։

Կրաջուր


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 675