Կտոր շաքար, հավասար չափի խորանարդների կամ զուգահեռանիստի տեսքով շաքար։ Նաև հայտնի է որպես սղոցված շաքար[1] (հակառակ անվան՝ այն սովորաբար պատրաստվում է մամլումով, հետևաբար մյուս անվանումը՝ մամլված շաքար)։ Սովորաբար օգտագործվում է թեյ կամ այլ ըմպելիքներ քաղցրացնելու համար։

Կտոր շաքար
Ենթատեսակsugar product? և երկար պահպանվող մթերք
Հիմնականշաքար
 Sugar cubes Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Կտոր շաքար

Մինչև կտոր շաքարի հայտնվելը դժվար էր դոզավորել թեյի և սուրճի մեջ շաքարի ճիշտ չափաքանակը։ Օգտագործվել են մի քանի մեթոդներ։

  • Մանրացված շաքարի օգտագործում (այն ձեռքով պատրաստվում էր սանդի մեջ մանրացված շաքարից. հատիկավոր շաքարավազը հայտնվեց միայն 19-րդ դարի վերջին)։ Ն. Բեստուժևը 19-րդ դարի սկզբին արդեն նշում էր, որ «հոլանդացիները թեյ են խմում մանրացված շաքարով, որպեսզի գդալով ճիշտ չափաքանակով շաքարավազ լցնեն»[2]։
  • Մանրացված շաքարի բաժանումը փոքր կտորների՝ օգտագործելով շաքարի կծաքցաններ։
  • «Կծովի» թեյ խմելը, երբ շաքարի կտորը չեն գցել բաժակի մեջ, այլ ծծել են կամ կծելով պոկել են փոքր կտորներ[3]։

Առաջին սղոցված շաքարավազը հայտնվել է մոտ 1840 թ. շաքարի գլուխները սղոցով բաժանում էին կտորների, այս կտորները (անգլ.՝ cut sugar) վաճառվում էին առանձին-առանձին՝ ըստ քաշի[4]։

Առաջին անգամ կտոր շաքարի արդյունաբերական արտադրություն իրականացվեց Յա. Ռադի ղեկավարությամբ 1840-ականներին Ավստրո-Հունգարական կայսրությունում։ Ռադը խնդրին լուծում տվեց այն բանից հետո, երբ նրա կինը ծանր վնասվեց շաքարավազը մանրացնելիս։ Կտոր շաքարը պատրաստվում էր մամլումով, փաթեթավորվում էր 250 կտորներով և վաճառվում «Թեյի համար» անվան տակ։ Մամլված շաքարի արտադրությունը կոմերցիոն առումով անշահավետ էր տեղական հումքի բարձր գնի պատճառով և դադարեցվեց 1852 թվականին։ Ռադի գյուտը մոռացվեց։

Կոմերցիոն առումով հաջողությամբ ստացված առաջին կտոր շաքարը արտադրվել է Լոնդոնի Հենրի Թեյթի գործարանում։ 1875 թվականին Թեյթը պայմանագիր է կնքել Օ. Լանգենի հետ, որի արտոնագրերը, որոնք ձեռք էին բերվել 1874 թվականին, նկարագրում էին ցենտրիֆուգի միջոցով կտոր շաքար արտադրելու մեթոդը։ Պայմանագրով նախատեսվում էր ինչպես նախնական վճար (4000 ֆունտ ստերլինգ), այնպես էլ ռոյալթի (10 պենսո մեկ տոննա շաքարի համար)։

Կապիտալ ներդրումների համար անհրաժեշտ էր մեծ շուկա, և Թեյթը նոր գործարան կառուցեց Լոնդոնի մատույցներում, գործարանը սկսեց աշխատել1878 թվականից։ Թեյթը իր ամբողջ գումարը ներդրեց գործարանում և նույնիսկ ժամանակավորապես ստիպված եղավ իր դստերը՝ Իզոլինային, վերցնել այն գիշերօթիկ դպրոցից, որտեղ դաստիարակվում էր։ Ձեռնարկությունը հաջող ընթացավ. շաքարի արտադրությունը 1878–1888 թվականներին 214 տոննայից հասավ 1300 տոննայի։ Արդեն 1894 թվականին Լոնդոնի ֆոնդային բորսայում Թեյթի կտոր շաքարը դարձավ ստանդարտ, իսկ Թեյթը՝ Անգլիայի ամենահարուստ մարդկանցից մեկը[5]։

 
Աբսենտի պատրաստում

Ռուսաստանի շուկա խմբագրել

2010-2012 թվականներին Ռուսաստանում կտոր շաքարի վաճառքը 25,3-ից աճել է մինչև 36,5 հազար տոննայի։ Հետազոտողները դա պայմանավորում են բնակչության եկամուտների աճով և նոր ապրանքների առաջարկով. շաքարի կտորներ՝ կիտրոնի, նարնջի և այլ համեմունքներով։ Այնուամենայնիվ 2013 թվականից ի վեր վաճառքի անկում է նկատվում՝ կապված ինչպես իրական եկամուտների անկման, այնպես էլ սպառողների՝ ավելի առողջ սննդակարգի անցման հետ[6]։

Կտոր շաքար և օշինդր խմբագրել

Կտոր շաքարը մեծ տեղ է գրավում աբսենտի օգտագործման դասական ծիսակարգում. շաքարի կտորը դրվում է աբսենտի համար նախատեսված հատուկ ժանյակավոր գդալի մեջ, որը դրվում է աբսենտի ապակու եզրին։ Աբսենտի շատրվանից սառույցի ջուրը բարակ հոսքով լցվում է շաքարի կտորի վրա՝ բաժակի մեջ ստեղծելով դեղնավուն կաթնագույն երանգով ըմպելիք (ֆր.՝ louche)[7]: Այդ նպատակով արտադրվում է նույնիսկ հատուկ կտոր շաքար։

Ճարտարապետության և քանդակագործության մեջ խմբագրել

 
Հուշարձան Դաչիցեում

Դաչիցե քաղաքում (Չեխիա) տեղադրված է կտոր շաքար-ռաֆինադի հուշարձան։

Կրասնոպրեսնենսկի շաքար-ռաֆինադի գործարանի տարածքում 2009 թվականի դեկտեմբերի 18-ին գործարանի հիմնադրման 150-ամյակի առթիվ կանգնեցվեց նմանատիպ հուշարձան, որը բաժակի տեսքով տաղավարի վրա հենված սպիտակ խորանարդ է[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. սղոցված // բացատրական բառարան, Ուշակով, 1935—1940:
  2. Օլգա Էդելման Ինչ-որ մեկի երազանքի քաղաքը. // LOGOS 5 (68) 2008. С. 552.
  3. կծովի // Բացատրական բառարան, Օժեգով,1949—1992.
  4. Վիրջինիա Մեշեր. «Շաքարի մշակման պատմություն ԱՄՆ-ում. С. 13.(անգլ.)
  5. Thames refinery and the cubes. // Philippe Chalmin. The Making of a Sugar Giant: Tate and Lyle, 1859—1989. Taylor & Francis, 1990. С. 75-80.(անգլ.)
  6. 2010—2014 թթ Ռուսաստանում կտոր շաքարաի շուկայի վերլուծություն, կանխատեսում 2015-2019 թթ-ի համար
  7. Strang, John, Wilfred N. Arnold, and Timothy Peters. Absinthe: what’s your poison?: Though absinthe is intriguing, it is alcohol in general we should worry about. // BMJ: British Medical Journal 319.7225 (1999): 1590.(անգլ.)
  8. Alexey Goncharov // Ալեքսեյ Գոնչարով. «Շաքար-ռաֆինադի հուշարձան». www.unmonument.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Сахар // Կայք «Առևտրի թանգարան»