Կտորե դիմակ, սովորական տեքստիլ կտորներից պատրաստված դիմակ, որը կրում են բերանի և քթի վրա։ Ի տարբերություն վիրաբուժական դիմակների, ռեսպիրատորների, դրանք կարգավորման հնարավորություն չունեն։ Ներկայումս, վարակիչ հիվանդությունների փոխանցման կամ օդում մասնիկների տարածման դեմ այս դիմակների արդյունավետության վերաբերյալ պաշտոնական շատ քիչ հետազոտություններ կան։ Առողջապահության ոլորտի աշխատողների այս դիմակները օգտագործել են 19-րդ դարի կեսից մինչև 20-րդ դարի կեսեր։ 1960-ականներին դրանք զարգացած երկրներում դուրս են մղվել ժամանակակից վիրաբուժական դիմակների կողմից, բայց դրանց օգտագործումը պահպանվել է զարգացող երկրներում։ 2019-2020 թվականների կորոնավիրուսային համավարակի ժամանակ զարգացող երկրներում դրանց օգտագործումը վերածնվել է որպես վերջին միջոց՝ վիրաբուժական դիմակների և շնչառական ռեսպիրատորների պակասի պատճառով[1]։

Տանը կարած կտորե դիմակ

Օգտագործում խմբագրել

Կրկնակի օգտագործվող կտորե դիմակները հիմնականում օգտագործվում են զարգացող երկրներում և հատկապես Ասիայում։ Նրանք հակադրվում են վիրաբուժական դիմակներին և ռեսպիրատորներին, ինչպիսիք են N95 դիմակները, որոնք պատրաստված են ոչ հյուսված գործվածքից և կարգավորվում են իրենց արդյունավետության[2]։ Վիրաբուժական դիմակների նման, ի տարբերություն շնչառական ռեսպիրատորների, կտորե դիմակները ևս հերմետիկ չեն նստում դեմքին[3]։ Հասարակությունը այս դիմակները օգտագործվում է տներում և հասարակական վայրերում․ որպես պաշտպանություն վարակիչ հիվանդություններից և օդը աղտոտող մասնիկներից[3][4]։

Հատկապես Ասիայում վաճառքում կտորե դիմագծերի մի քանի տեսակներ կան[4]։ Տնական պայմաններում դիմակները կարող են իմպրովիզացվե` օգտագործելով բանդանաներ, շապիկներ, թաշկինակներ, շարֆեր կամ սրբիչներ[1][2]։

Արդյունավետություն խմբագրել

2015 թվականի դրությամբ բազմակի օգտագործման կտորե դիմակների վերաբերյալ կլինիկական փորձարկումներ չեն եղել[3][5]։ Հետազոտությունների մեծ մասը կատարվել է 20-րդ դարի սկզբին՝ նախքան վիրաբուժական դիմակները տարածվելը։ 2010-ականների ուսումնասիրություններից մեկը պարզել է, որ մասնիկների 40-90%-ը ներթափանցում է կտորե դիմակի միջով[3]։ Կտորե դիմակների բնութագրերը էապես տարբերվում են ելնելով գործվածքների որակից, ձևվացքից, ինչպես նաև կտորի շերտերի քանակից[4][5]։

Կտորե դիմակները, խորհուրդ են տրվում օգտագործել որպես վերջին միջոց, երբ սպառվում են վիրաբուժական դիմակներն ու ռեսպիրատորները[2]։

Պատմություն խմբագրել

Կտորե դիմակները առաջին անգամ օգտագործվել են 19-րդ դարի վերջին վիրաբույժների կողմից, և սկսեցին օգտագործվել 20-րդ դարի սկզբին վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու համար։ Առողջապահության ոլորտի աշխատողների կողմից դրանց օգտագործման առաջին ուսումնասիրությունը կատարվել է 1918 թվականին[3][5]։ 1940-ական թվականներին բուժքույրերը տուբերկուլոզից պաշտպանելու համար դիմակներ էին պատրաստում մառլյաից[6]։ Դրանք դուրս են մղվել 1960-ականներին ժամանակակից վիրաբուժական դիմակների կողմից[2][5], չնայած դրանց օգտագործումը շարունակվում էր զարգացող երկրներում[3]։ Տեղեկություններ կան, որ դրանք օգտագործվել են Ասիայում 2002–2004 թվականների SARS բռնկման ժամանակ, և Արևմտյան Աֆրիկայում՝ 2013–2016 թվականների էբոլա համաճարակի ժամանակ[3]։

COVID-19 համավարակի օրերին ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնրը (CDC) խորհուրդ է տվել պաշտպանական այլ միջոցների (վիրաբուժական դիմակների կամ շնչադիմակների) բացակայության դեպքում օգտագործել կտորե դիմակներ[1][7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Use of Cloth Face Coverings to Help Slow the Spread of COVID-19». U.S. Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 4. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) }
  2. 2,0 2,1 2,2 2,3 Reusability of Facemasks During an Influenza Pandemic: Facing the Flu. Washington, D.C.: National Academies Press. 2006 թ․ հուլիսի 24. էջեր 6, 36–38. doi:10.17226/11637. ISBN 978-0-309-10182-0.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 MacIntyre, C. R.; Chughtai, A. A. (2015 թ․ ապրիլի 9). «Facemasks for the prevention of infection in healthcare and community settings» (PDF). BMJ (անգլերեն). 350 (apr09 1): h694–h694. doi:10.1136/bmj.h694. ISSN 1756-1833.
  4. 4,0 4,1 4,2 Shakya, Kabindra M.; Noyes, Alyssa; Kallin, Randa; Peltier, Richard E. (2017 թ․ մայիսի 1). «Evaluating the efficacy of cloth facemasks in reducing particulate matter exposure» (PDF). Journal of Exposure Science & Environmental Epidemiology (անգլերեն). 27 (3): 352–357. doi:10.1038/jes.2016.42. ISSN 1559-064X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Chughtai, Abrar Ahmad; Seale, Holly; MacIntyre, Chandini Raina (2013 թ․ հունիսի 19). «Use of cloth masks in the practice of infection control – evidence and policy gaps». International Journal of Infection Control. 9 (3). doi:10.3396/IJIC.v9i3.020.13. ISSN 1996-9783.
  6. McNett, Esta H. (1949 թ․ հունվարի 1). «The Face Mask in Tuberculosis: How the cheese-cloth face mask has been developed as a protective agent in tuberculosis». AJN The American Journal of Nursing (ամերիկյան անգլերեն). 49 (1): 32–36. ISSN 0002-936X.
  7. «Strategies for Optimizing the Supply of N95 Respirators: Crisis/Alternate Strategies». U.S. Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 17. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) Կաղապար:PD-inline
  8. «Recommendation Regarding the Use of Cloth Face Coverings, Especially in Areas of Significant Community-Based Transmission». U.S. Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 3. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)