Կտավատ խոշորածաղիկ

բույսերի տեսակ
Կտավատ խոշորածաղիկ
Կտավատ խոշորածաղիկ
Կտավատ խոշորածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Կտավատազգիներ (Linaceae)
Ցեղ Linum
Տեսակ Կտավատ խոշորածաղիկ (L. grandiflorum)
Միջազգային անվանում
Linum grandiflorum

Կտավատ խոշորածաղիկ (լատին․՝ Linum grandiflorum), կտավատազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս։ Վայրի վիճակում հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում։ Ցանքը կատարում են անմիջապես բաց գրունտում՝ ապրիլ ամսին։

Նկարագրություն խմբագրել

Կտավատ խոշորածաղկի ցողունն ուղիղ է, ճյուղավորված, 30-50 սմ բարձրությամբ։ Տերևները բազմաթիվ են, երկարավուն, բաց կանաչ գույնի։ Ծաղիկները մեկական են՝ ծաղկափթթություններով, կարմիր։ Այլատեսակները տարբերվում են կարմիր գույնի տարբեր նրբերանգներով։ Ծաղկում է առատ և երկարատև՝ հունիսից մինչև սեպտեմբեր[1]։

Խոշորածաղիկ կտավատը լուսասեր է, լավ աճելու և փարթամ ու երկարատև ծաղկելու համար պահանջվում է բաց, արևոտ վայրեր, փուխր, ստրուկտուրային, սննդանյութերով հարուստ, չափավոր խոնավ և լավ դրենաժի ենթարկվող թեթև ավազային կամ կավավազային հողեր։

Մշակության ընթացքում անրաժեշտ է ժամանակին ապահովել խոնավությամբ, պայքարել մոլախոտերի դեմ, հողը միշտ պահել փուխր վիճակում[1]։

Օգտագործում խմբագրել

Կտավատ խոշորածաղիկը օգտագործվում է ծաղկային զանազան ձևավորումներում՝ ծաղկաթմբերում, ծաղկամարգերում, ծաղկային օջախներում, միքսբորդերներում, քարապարտեզներում և ալպինարիաներում։ Հաջողությամբ կարելի է մշակելՀայաստանի Հանրապետության բնակլիմայական բոլոր գոտիներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտավատ խոշորածաղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտավատ խոշորածաղիկ» հոդվածին։