Կվարտդեցիմա (լատին․՝ quartdecimus՝ տանսչորսերորդ), երաժշտական ինտերվալ 14 աստիճան մեծությամբ, նշանակվում է 14 թվով։

Գերազանցում է ակտավայի ծավալը։ Առավել հաճախ դիտարկվում է որպես բաղադրյալ ինտերվալ, որը բաղկացած է օկտավայից և սեպտիմայից։ Սեպտիմայի պես՝ կարող է լինել մեծ կամ փոքր, ինչպես նաև մեծացված կամ փոքրացված։

Կվարտդեցիմայի տարատեսակներ խմբագրել

  • Փոքր կվարտդեցիմա՝ պարունակում է 11 տոն (փ. 14)
  • Մեծ կվարտդեցիմա՝ պարունակում է 11 և կես տոն (մ. 14)
  • Փոքրացված կվարտդեցիմա՝ պարունակում է 10 և կես տոն (փոքր. 14)
  • Մեծացված կվարտդեցիմա՝ պարունակում է 12 տոն (մեծ. 14)

Շրջվածքներ խմբագրել

 

Կվարտդեցիման շրջելու դեպքում յուրաքանչյուր հնչյուն տեղադրվում է օկտավայի վրա հանդիպակաց ուղղությամբ՝ արդյունքում տալով սեկունդա։