Կսենիա Սոլո, (անգլ.՝ Ksenia Solo; հոկտեմբերի 8, 1987(1987-10-08), Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), ռուսական ծագում ունեցող կանադացի դերասանուհի։

Կսենիա Սոլո
Ksenia Solo at Lancia Cafè.jpg
Ծնվել էհոկտեմբերի 8, 1987(1987-10-08) (33 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա[1], Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Latvia.svg Լատվիա
ԱզգությունBaltic Germans?
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և բալետի պարող

ԿենսագրությունԽմբագրել

Կսենիա Սոլոն ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 8-ին Լատվիայում՝ արտիստական ընտանիքում։ Նրա մայրը բալետի նախկին պարուհի է։ Կսենիան ռուսական արմատներ ունի։ Երբ նա հինգ տարեկան էր, նրա ընտանիքը իր հետ տեղափոխվել է Կանադայի Տորոնտո քաղաք, որտեղ նա մեծացել է[2][3]։

Վաղ մանկությունից զբաղվել է բալետով, սակայն, 14 տարեկանում մեջքի լուրջ վնասվածք ստանալով, ստիպված է եղել թողնել պարուհու կարիերան։

Կինոյում նորամուտը կատարել է 2000 թվականին։ Առավել հայտնի է «Սև կարապ» ֆիլմում[4], «Արյան կանչը»[5][6] և «Շրջադարձ։ Վաշինգթոնի լրտեսները» հեռուստասերիալներում կատարած դերերով։

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած չէ։ Այսօրվա դրությամբ ապրում է Լոս-Անջելեսում։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ս Ես օտար էի 6-րդ դասարանում I Was a Sixth Grade Alien Կսանտիպա
2000 ս Երկիր։ Վերջին հակամարտությունը Earth: Final Conflict Քեթի Սայմոնս
2001 կֆ Մարդ, ըստ էության A Man of Substance Հաննա
2001 հֆ Իմ Լուիզիանայի երկինքը My Louisiana Sky Էբի Լին Անդրես
2001 հֆ Ինչ են սովորում աղջիկները What Girls Learn աղջիկ
2002 հֆ Հոր մեղքերը Sins of the Father Լյուսինդա
2002 ս Արկածային կորպորացիա Adventure Inc. Նատալի
2003 հֆ Պաշտպանենք մեր երեխաներին Defending Our Kids: The Julie Posey Story Կրիստին Պոսի
2003 ֆ Սիրո երկիր The Republic of Love Միշել
2004 ս Բացակայողը 1-800-Missing Մեգան Հեն
2004-2008 ս Renegadepress.com Renegadepress.com Զոե Ջոնս
2005 ս Կոժակ Kojak АԱնժելա Հովարդ
2005 հֆ Աղետի ազդանշան Mayday Էմի Շտայն
2006 հֆ Սիրիր քո մերձավորին Love Thy Neighbor Էրին Բենսոն
2007 ս Խուզարկու Ռաշ Cold Case Լենա
2008 ս Լուսնի լույս Moonlight Բոննի Մորոու
2009 ս Քրեական պատմություններ Crime Stories մատուցողուհի
2009 ս Մաքրասերը The Cleaner ԿԵլլի Բել
2010 ֆ Սև կարապ Black Swan Վերոնիկա
2011 հֆ Ամրոցը և բանալին Locke & Key Դոջ
2010-2011 ս Կյանքն անկանխատեսելի է Life Unexpected Նատաշա
2010-2015 ս Արյան կանչը Lost Girl Կենզի
2011 ս Նիկիտա Nikita Իրինա
2012 ֆ Գործարան The Factory Էմմա
2015-2017 ս Շրջադարձ։ Վաշինգտոնի լրտեսները Turn Մարգարետ «Պեգի» Շիպեն
2015 ս Մթին երեխան Orphan Black Շեյ Դավիդովա
2016 ֆ Ընտանի կենդանի Pet Հոլլի
2017 ֆ Մեկ այլ դու Another You Սիդնի
2017 ֆ Ֆելինիի որոնումներով In Search of Fellini Լյուսի
2017 ֆ Կակաչներ։ Սեր, պատիվ և հեծանիվ Tulipani, Love, Honour and a Bicycle Աննա
2018 մս Սիմփսոնները The Simpsons Անաստասիա Ալեկովա
2019 ս Նախագիծը գաղտնի է («Կապույտ գիրքը» նախագիծ) Project Blue Book Սյուզի Միլլեր

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Տարի Մարցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2005 Ջեմինի Սերիալի լավագույն դերասան-երեխա Renegadepress.com Հաղթանակ
2006 Սերիալի լավագույն դերասան-երեխա Հաղթանակ
2011 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկ սերիալում Արյան կանչը Հաղթանակ
2013 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկ սերիալում Առաջադրված
2017 Ferrara Film Festival Լավագույն դերասանուհի Ֆելինիի որոնումերով Հաղթանակ
iHorror Awards Հորորի լավագույն դերասանուհի Ընտանի կենդանին Առաջադրված

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.fanmail.biz/100893.html
  2. «Ksenia Solo Biography and Profile»։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-14-ին։ Վերցված է 2020-08-22 
  3. Ksenia Solo
  4. «Exclusive! ‘Black Swan’ Star Ksenia Solo Talks Nat Portman — and Chanel!»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-12-ին։ Վերցված է 2014-03-09 
  5. Ksenia Solo By Brianna Gunter, 11/6/2010 Archived 2012-08-16 at the Wayback Machine.
  6. Ksenia Solo On Leaving 'Lost Girl,' Her Fans, And What She’s Going To Do Next

Արտաքին հղումներԽմբագրել