Կռունկներ (հուշահամալիր)
«Կռունկներ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Журавли»), հուշահամալիր Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սանկտ Պետերբուրգում զոհված հերոսների հիշատակին։ Գտնվում է Հեռավորարևելյան պողոտայի և Նորաբնակների փողոցի հատվածում։
«Կռունկներ» հուշահամալիր | |
---|---|
«Կռունկներ» հուշահամալիրը | |
Տեսակ | պատերազմի հուշահամալիր |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Սանկտ Պետերբուրգ |
Շինության ձև | Հուշահամալիր |
Ներկա վիճակ | Կանգուն |
Nevsky memorial Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՀորինվածքը ներառում է թռչող կռունկներով հուշաստելա, կոթող, տապանաքարեր և ծաղկեպսակով աղջկա բրոնզե արձան։
Կառուցվել է 1977-1980 թվականներին եղբայրական գերեզմանների տեղում։ Հեղինակներն են ճարտարապետներ Դ. Ս. Գոլդգորը, Ա. Վ. Ալաննեն, Ա. Պ. Իզոտովը և քանդակագործ Լ. Գ. Մոգիլևսկին։
Նախկինում քաղաքի ժամանակակից Նորաբնակների և Թելմանի փողոցների միջև գոյություն է ունեցել Նևսկոյե գերեզմանոցը։ 1941-1943 թվականներին այդ գերեզմանոցում հուղարկավորել են Լենինգրադի զինվորներին և շրջափակման ժամանակ մահացած խաղաղ բնակիչներին։ Տեղանքը որպես բնակելի թաղամաս վերանախագծելու և նոր մայրուղիներ անցկացնելու ժամանակ Նևսկոյե գերեզմանոցը հավասարեցվել է հողին։
Հուշահամալիրի կազմի մեջ մտել է նաև ռելիեֆային զարդաքանդակներով և սափորով գրանիտե սյունը, որը տեղադրվել էր դեռևս 1949 թվականին։
Ստելաներից մեկի վրա արված է բրոնզե մակագրություն լենինգրադցի բանաստեղծ Միխայիլ Դուդինի բառերով.
Պողպատից և քարից ամուր էր ձեր տոկունությունը։ Հերոսներ, ձեր քաջության փառքը հիշում է հպարտ Լենինգրադը։ - Բառացի թարգմանություն
|
Կռունկներով ստելայի վրա արված է հետևյալ մակագրությունը.
Կյանքի պաշտպաններ զոհված հերոսների հիշատակը սրբազան է, եղի՛ր նրան արժանի կյանքիդ վառ սխրագործությամբ։ - Բառացի թարգմանություն
|
Պատկերասրահ
խմբագրել-
Ռելիեֆային զարդաքանդակներով և սափորով գրանիտե սյունը
-
ԽՍՀՄ հերոս Նիկոլայ Սմիռնովի տապանաքարը
Գրականություն
խմբագրել- Исаченко, Валерий Григорьевич Памятники Санкт-Петербурга. — СПб.: Паритет, 2004. — 400 с. — ISBN 5-93437-188-6
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб, 2010. — ISBN 978-5-93437-363-5