Կուրցիուսի ռեակցիա, կարբոնաթթուների ազիդներից առաջնային ամինների ստացման եղանակը (տես նկարը)։ Տաքացնելիս ազիդը (I) քայքայվում է՝ առաջացնելով միջանկյալ մասնիկ՝ նիտրեն կամ ազեն (II)։ Ազոտի ատոմի մոտ ածխաջրածնային ռադիկալի (R) հետագա տեղափոխությունը (Կուրցիուսի վերախմբավորում) բերում է իզոցիանատի (III)։ Իզոցիանատները կարող են անջատվել իներտ լուծիչներում ազիդները քայքայելիս։ Իզոցիանատի հիդրատացմամբ առաջացած կարբամինաթթվի (IV) հետագա դեկարբօքսիլացմամբ ստացվում է ամին (V)։ Կուրցիուսի ռեակցիայի մեխանիզմը նման է Հոֆմանի և Լոսսենի ռեակցիաների մեխանիզմներին։ Կուրցիուսի ռեակցիան կիրառվում է լաբորատոր օրգանական սինթեզում։ Ռեակցիան հայտնագործել է գերմանացի քիմիկոս Թեոդոր Կուրցիուսը, 1894 թվականին։

Կուրցիուսի ռեակցիա


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 36