Կուրտ Շնայդեր (գերմ.՝ Kurt Schneider, հունվարի 7, 1887(1887-01-07)[1][2][3], Կրայլսհայմ, Landkreis Schwäbisch Hall, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4] - հոկտեմբերի 27, 1967(1967-10-27)[1][2], Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի հոգեբույժ և պատոհոգեբան։

Կուրտ Շնայդեր
գերմ.՝ Kurt Schneider
Ծնվել էհունվարի 7, 1887(1887-01-07)[1][2][3]
Կրայլսհայմ, Landkreis Schwäbisch Hall, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4]
Մահացել էհոկտեմբերի 27, 1967(1967-10-27)[1][2] (80 տարեկան)
Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունռազմական բժիշկ, հոգեբան, հոգեբույժ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հայդելբերգի համալսարան և Կյոլնի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբուժություն
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան, HU Berlin և Կյոլնի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][5]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կուրտ Շնայդերը ծնվել է Կրայլսհայմ քաղաքում՝ Վյուրտեմբերգի թագավորությունում։ Բժշկական կրթությունն ստացել է Տյուբինգենի համալսարանում և Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, որի ավարտից հետո ստացել է հոգեբույժի մասնագիտացում։ 1931 թվականին Շնայդերը դառնում է «Հոգեբուժական հետաազոտությունների գերմանական ինստիտուտի» տնօրեն, որը հիմնել է Էմիլ Կրեպելինը։

Ֆաշիստական կուսակցության՝ իշխանության գալուց հետո, որն սկսեց իրականացնել եվգենիկա ուսմունքը՝ որպես բազա օգտագործելով հոգեբուժարաններն ու հոգեբուժությունն ամբողջությամբ (մասնավորապես՝ T4 գործողությունը), Կուրտ Շնայդերը՝ նացիստական գործողությունների նկատմամբ հակակրանք ունենալով հանդերձ, թողնում է տնօրենի պաշտոնը և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին մեկնում է ռազմաճակատ՝ որպես ռազմական բժիշկ։ 1945 թվականին նշանակվում է Հայդելբերգի համալսարանում բժշկական դպրոցի դեկանի պաշտոնում։ Այդ պաշտոնը ղեկավարում է մինչև հրաժարական տալը՝ 1955 թվականը։

Գիտական գործունեություն խմբագրել

Հայտնի է որպես Ֆենոմենոլոգիական ուղղության ներկայացուցիչ հոգեբուժության բնագավառում։ Շնայդերն իր՝ «Պաթոլագիական անձնավորություններ» (գերմ.՝ Die psychopathischen Personlichkeiten, 1923 թվական) աշխատությունում նշել է, որ պսիխոպաթները կամ իրենք են տառապում իրենց բնավորության աննորմալությամբ, կամ էլ ուրիշներին են տառապանքի մատնում[6]։

Առաջարկել է պսիխոպատների ընդհանուր էմպիրիկ անվանացանկ՝ կարևորելով առավել վառ արտահայտված գծերը։ Դրանք են՝

  • հիպերթիմիկ պսիխոպաթներ, որոնց բնորոշ է մշտապես բարձր տրամադրությունն ու լավ ինքնագգացողությունը։ Նրանք անհոգ են, բարեսիրտ և աչքի են ընկնում ակտիվությամբ, գործունյա են և ձեռներեց։ Նրանք շարժուն են, շատախոս, հակված են գերագնահատելու իրենց անձն ու հնարավորությունները։
  • դեպրեսիվներ
  • անինքնավստահ
  • ֆանատիկներ
  • Գրգռվող (էպիլեպտիոդ) պսիխոպաթներ[7]
  • Անկայուն պսիխոպաթներ
  • Ասթենիկ պսիխոպաթները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Base biographique (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118758659 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. CONOR.Sl
  6. «Պսիխոպաթիան անձի ախտաբանական խառնվածք է». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  7. Պսիխոպաթներ