«Կուրություն» (պորտ.՝ Ensaio sobre a cegueira, նշանակում է ակնարկ կուրության մասին), պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյի վեպը։ Սա նրա ամենահայտնի վեպերից մեկն է, «Ավետարան ըստ Հիսուսի» և «Հիշողություններ վանքի մասին» վեպերի հետ միասին։ 1998 թվականին, Սարամագոն գրականության նոբելյան մրցանակ ստացավ, և «Կուրություն»-ը մրցանակ հայտարարելու ժամանակ հանձնաժողովի կողմից նշված նրա աշխատանքներից մեկն էր։

Կուրություն
Ensaio sobre a cegueira
ՀեղինակԺոզե Սարամագո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհետ-հայտնութենական
Բնօրինակ լեզուպորտուգալերեն
Լեզուպորտուգալերեն
Էջեր288
ՆախորդԱվետարան ըստ Հիսուսի
ՀաջորդԼուսավորում
ԵրկիրՊորտուգալիա
ՀրատարակիչԿամինհո
Հրատարակման տարեթիվ1995
ԹարգմանիչՋյովանի Փանիերո
ԳՄՍՀ1-86046-297-9
OCLC38225068

Համառոտ սյուժե խմբագրել

«Կուրություն»-ը կուրության անբացատրելի մասսայական համաճարակի պատմությունն է, որով տառապում են անանուն քաղաքի գրեթե բոլոր քաղաքացիները, և որն արագ հետամուտ է լինում սոցիալական անկմանը։ Վեպը նկարագրում է մի բուռ կերպարների դժբախտությունները, որոնք առաջիններից են, որոնք վարակվեցին, իսկ կենտրոնում «բժշկի կինն» էր, նրա ամուսինը, նրա մի քանի հիվանդները որոնք պատահաբար հավաքվում են միասին։ Ապաստանում երկարատև և տրավմատիկ կարանտինից հետո խումբը հավաքվում է ընտանիքի նման բաժանմունքում` ապրելու իրենց ողջամտությամբ և անբացատրելի բախտի շնորհիվ, որ բժշկի կինը փրկվել է կուրությունից։ Կուրության հանկարծակի սկիզբը և անբացատրելի ծագումն ու բնույթը տարածում են համատարած խուճապը, և հասարակական կարգը արագորեն բացահայտվում է, քանի որ կառավարությունը փորձում է զսպել ակնհայտ վարակը և կարգուկանոն պահել ավելի ու ավելի ճնշող և աննպաստ միջոցառումներով։

Վեպի առաջին մասում նկարագրվում է կենտրոնական կերպարների կենսափորձերը կեղտոտ, գերբնակեցված ապաստաններում, որտեղ նրանք և մյուս կույր մարդիկ արդեն կարանտինացվել են։ Հիգիենան, կենսապայմանները և բարոյական մակարդակը շատ կարճ ժամանակահատվածում սարսափելիորեն քայքայվում է՝ ի ցույց դնելով հասարակության արտաքին հայելային կողմը։

Սննդի հասանելիության անհանգստությունը, որը պայմանավորված է առաքման անկանոնություններով, նպաստում է համերաշխությունը խաթարելուն իսկ կազմակերպման բացակայությունը խանգարում է ներկաներին արդարորեն բաշխել սնունդը կամ առօրյա գործերը։ Զինվորները, որոնց հանձնարարված է պաշտպանել ապաստանն ու հետևել կալանավորների բարօրությանը, գնալով ավելի ու ավելի են ատելի դառնում, քանի որ մեկը մյուսի հետևից վարակվում է։ Զինվորականները հրաժարվում են թույլ տալ ընդունել հիմնական դեղամիջոցները, որպեսզի հասարակ վարակը դառնա մահացու։ Վախը բռնկվելուց հետո զինվորները գնդակոծում են կալանավորների մի բազմություն, որը սպասում է սննդի առաքմանը։

Պայմանները էլ ավելի են վատթարանում, քանի որ զինված հանցախումբը վերահսկում է սննդի մատակարարումը՝ հպատակեցնելով իրենց զինակիցներին և ենթարկելով բռնաբարության և զրկանքների։ Սովի հետ առերեսվելով՝ կալանավորները կռվում են միմյանց դեմ և այրում ապաստանը, միայն թե պարզեն, որ բանակը լքել է ապաստանը, որից հետո գլխավոր հերոսները միանում են դրսում գրեթե անօգնական կույրերին, որոնք թափառում են ավերված քաղաքում և միմյանց դեմ պայքարում գոյատևելու համար։

Պատմությունն այնուհետև նկարագրում է բժշկի կնոջը, նրա ամուսնուն և նրանց հանպատրաստից «ընտանիքին», երբ նրանք փորձում են գոյատևել դրսում, հիմնականում հոգում են բժշկի կնոջ համար, որը դեռևս կարող է տեսնել (չնայած նա պետք է թաքցնի այս փաստը սկզբում)։ Հասարակության անկումը գրեթե ընդհանուր է։ Օրենքը և կարգը, սոցիալական ծառայությունները, կառավարությունը, դպրոցները և այլն, այլևս չեն գործում։ Ընտանիքները բաժանվել են և չեն կարողանում գտնել միմյանց։ Մարդիկ հավաքվում են լքված շենքերում և մուրում սննդի համար։ Բռնությունը, հիվանդությունը և հուսահատությունը սպառնում են հաղթահարել մարդու քիվը։ Բժիշկը և նրա կինը ու նրանց նոր «ընտանիքը», ի վերջո, մշտական բնակություն են հաստատում բժշկի տանը և իրենց կյանքի համար նոր կարգ են հաստատում, երբ կուրությունը քաղաքից վեր է բարձրանում այնքան հանկարծակի և անբացատրելիորեն, որքանով որ պաշարել է այն։

Բժշկի կինը խմբագրել

Բժշկի կինը ողջ վեպի միակ հերոսն է, որը չի կորցնում տեսողությունը։ Վեպում այս երևույթը մնում է անբացատրելի։ Ամուսնուն չցանկանալով թողնել բանտարկության մեջ, նա ստում է բժիշկներին և պնդում, որ կույր է։ Այս պահին նա բուժվում է մնացած տուժած անդամների հետ։ Ներսում գտնվելով՝ նա փորձում է օգնել բարդ կազմակերպությանը, բայց նա այլևս ի վիճակի չէ զսպել կազմակերպության կենդանական կերպարը։ Երբ պալատից մեկը սկսում է զերծ մնալ սնունդից և պահանջել, որ մյուս պալատների կանայք իրենց սննդի փոխանակման համար բռնաբարության ենթարկվեն, նա սպանում է իրենց պալատի ղեկավարին։ Փախչելուց հետո նա օգնում է իր խմբին քաղաքում գոյատևել։ Բժշկի կինը նրանց փոքր խմբի դե ֆակտո առաջնորդն է, չնայած որ վերջին հաշվով նա հաճախ սպասարկում է իրենց խեղված կարիքները[1]։

Բժիշկը խմբագրել

Բժիշկն ակնաբույժ է, որը կուրանում է կույր հիվանդի այսպես կոչված «սպիտակ հիվանդություն»-ը բուժելուց հետո։ Նա առաջիններից է, որն իր կնոջ հետ միասին կարանտինացվում է։ Բժշկական փորձաքննության շնորհիվ նա որոշակի հեղինակություն է վայելում կարանտինացվածների մեջ։ Այս ամենի մեծ մասն իրոք գալիս է այն բանից, որ կինը չի կուրացել, նա կարողանում է տեսնել թե ինչ է կատարվում հիվանդասենյակում և փոխանցում է դա իր ամուսնուն։ Երբ նրա հիվանդասենյակից խումբը վերջապես փախուստի է դիմում, այդ ավարտվում է նրանով, որ նրանք ճանապարհորդում և մնում են բժշկի և նրա կնոջ բնակարանում։ Մյուս հիմնական կերպարներից մի քանիսը այցելել էին բժշկի գրասենյակ, երբ համաճարակը սկսեց տարածվել[1]։

Մուգ ակնոցով աղջիկը խմբագրել

Մուգ ակնոցով աղջիկը նախկին մարմնավաճառ է, որն աշխատում է կես դրույք և վարակվել է իր հաճախորդից։ Ըստ երևույթին, նա «սպիտակ կուրությամբ» վարակվել է այն ժամանակ, երբ կոնյուկտիվիտի պատճառով այցելել էր ակնաբույժին (այստեղից էլ մուգ ակնոցը)։ Առանց որևէ ձևականության նրան հեռացնում են հյուրանոցից և կարանտին տեղափոխում։ Ներսում գտնվելիս նա միանում է այն մարդկանց փոքր խմբին, որոնք վարակված էին բժշկի գրասենյակում։ Երբ զուգարան գնալիս ավտոմեքենայի գողը շոյում է նրան, մուգ ակնոցով աղջիկը հարվածում է նրան՝ այնպիսի վերք հասցնելով գողին, որի արդյունքում նա ի վերջո կմահանա։ Ներսում գտնվելով նա նաև խնամում է շիլություն ունեցող տղային, որի մորը ոչ մի տեղ չեն գտնում։ Պատմության վերջում, նա և սև վիրակապով ծերուկը սիրեկաններ են դառնում[1]։

Սև վիրակապով ծերուկը խմբագրել

Սև վիրակապով ծերուկը առաջին մարդն է, որը միացել է առաջին հիվանդասենյակին։ Նա իր հետ բերում է շարժական տրանզիստորային ռադիո, որի միջոցով կալանավորները լսում են նորությունները։ Նա նաև խուլիգանական ջոկատի հիվանդասենյակի վրա հարձակված գլխավոր նախագծողն է՝ որոնք մթերում են օրապահուստը։ Երբ խումբը դուրս է գալիս կարանտինից, ծերուկը դառնում է մուգ ակնոցով աղջկա սիրեկանը[1]։

Արցունքներով շունը խմբագրել

Արցունքներով շունը միանում է կույրերի փոքր խմբին, երբ նրանք լքում են կարանտինը։ Չնայած նա հիմնականում հավատարիմ է բժշկի կնոջը, բայց և այնպես օգնում է ամբողջ խմբին՝ պաշտպանելով բոլորին շների ոհմակներից, որոնք օր օրի դառնում են ավելի սանձարձակ։ Նրան անվանում են արցունքներով շուն, որովհետև նա միացավ խմբին, երբ լիզեց բժշկի կնոջ աչքերից հոսող արցունքները[1]։

Շիլ աչքերով տղան խմբագրել

Շիլ աչքերով տղան բժշկի հիվանդն էր, որը, ամենայն հավանականությամբ, վարակված է։ Նրան բերում են կարանտին առանց մոր և շուտով միանում է առաջին հիվանդասենյակի խմբին։ Մուգ ակնոցով աղջիկը կերակրում է նրան և մոր պես խնամում[1]։

Մեքենայի գողը խմբագրել

Այն բանից հետո, երբ առաջին կույր տղամարդը կուրացավ ճանապարհի երթևեկելի հատվածում, մեքենայի գողը նրան բերեց տուն և, այնուհետև, գողացավ իր մեքենան։ Կուրանալուց անմիջապես հետո մեքենայի գողն ու առաջին կույրը կրկին հանդիպում են միմյանց կարանտինում, որտեղ նրանք շուտով կռվի են բռնկվում։ Նրանք ժամանակ չեն ունենում լուծելու իրենց կոնֆլիկտը, քանի որ մեքենայի գողը պահակախմբի կողմից սպանված առաջին կալանավորն է դառնում։ Նրան գնդակահարել են, երբ վերջինս փորձել է պահակներից դեղեր խնդրել իր վարակված ոտքի համար[1]։

Առաջին կույր տղամարդը խմբագրել

Առաջին տղամարդը, կուրանում է երթևկելի հատվածի կեսին, երբ կանգած էր կարմիր լույսի տակ։ Նրան անմիջապես տեղափոխում են տուն, այնուհետև` բժշկի աշխատասենյակ, որտեղ վարակում է մնացած բոլոր հիվանդներին։ Նա առաջին հիվանդասենյակի առաջին հիվանդներից է։ Նա նաև առաջինն է, որը վերականգնել է իր տեսողությունը, երբ վերջապես ավարտվել է համաճարակը[1]։

Առաջին կույր տղամարդու կինը խմբագրել

Առաջին կույր տղամարդու կինը շուտով կուրանում է՝ կարանտի մեջ գտնվող ամուսնուն օգնելու ժամանակ։ Կարանտինում նրանք վերամիավորվում են մաքուր պատահականությամբ։ Ներսում հայտնվելուն պես նա միանում է առաջին հիվանդասենյակին, բժշկի և բժշկի կնոջ հետ միասին։ Երբ խուլիգանների պալատը սկսում է պահանջել, որ կանայք քնեն իրենց հետ, որպեսզի կերակրեն նրանց, առաջին կույր տղամարդու կինը կամավոր գնում է, ի համերաշխություն մյուսների[1]։

Հրացանով տղամարդը խմբագրել

Հրացանով տղամարդը խուլիգանների պալատի առաջատարն է, որն արգելափակում է սննդի մատակարարումը կարանտինում։ Նա և իր պալատը ուժով վերցնում են օրապարենը և սպառնում են գնդակահարել բոլոր նրանց, ովքեր չեն ենթարկվի։ Այս պալատի հիվանդները շորթում են այլ կալանավորներից իրենց արժեքավոր իրերը և փոխանակում են սննդի հետ և երբ ապարանջաններն ու ժամացույցները սպառվում են, նրանք սկսում են բռնաբարել կանանց։ Նա ավելի ուշ դանակահարվում է բժշկի կնոջ կողմից[1]։

Կույր հաշվապահը խմբագրել

Այս մարդը այն մարդկանցից չէ, որը տառապում է «սպիտակ հիվանդությամբ», քանի որ ծնվելուց ի վեր նա կույր է եղել։ Նա հիվանդասենյակում միակն է, որը կարողանում է բրայլ կարդալ և գրել, և գիտի ինչպես օգտագործել ձեռնափայտը։ Բացի այդ նա խուլիգանների պալատի հրանցանով տղամարդու խմբի երկրորդ մարդն է։ Երբ բժշկի կինը սպանում է հրացանով տղամարդուն, կույր հաշվապահը վերցնում է ատրճանակը և փորձում է նշան բռնել, բայց նա իսկապես աջակցության կարիք ունի։ Նա մահանում է, երբ բռնաբարության զոհերից մեկը վառում է պալատը[1]։

Ոճ խմբագրել

Ինչպես Սարամագոյի շատ գործեր, այս վեպը նույնպես պարունակում է բազմաթիվ երկար, շնչասպառ նախադասություններ, որոնցում ստորակետները փոխարինում են վերջակետներին, չակերտներին, կետ-ստորակետներին և կրկնակետերին։ Երկխոսության շուրջ չակերտների բացակայությունը նշանակում է, որ բանախոսի ինքնությունը (կամ փաստը, որ երկխոսություն է տեղի ունենում) ընթերցողի համար անհասկանալի կարող է լինել։ «Կուրություն» վեպում համապատասխան կերպարների անվանումների բացակայությունը բնորոշ է Սարամագոյի վեպերից շատերին (օրինակ՝ «Բոլոր անունները»)։ Հերոսները փոխարենը նկարագրվում են նկարագրական անվանումներով, ինչպիսիք են՝ «բժշկի կինը», «մեքենայի գողը» կամ «առաջին կույր տղամարդը»։ Հաշվի առնելով կերպարների կուրությունը՝ այս անուններից ոմանք հեգնական են թվում («շիլ տղան» կամ «մուգ ակնոցով աղջիկը»)։

Կուրության պատճառով տուժած քաղաքը երբեք չի անվանվում, ոչ էլ նշվում է երկիրը։ Տրվում են մշակույթի մի քանի հստակ նույնականացումներ, որոնք նպաստում են վեպի ժամանակին և համընդհանուրությանը։ Որոշ նշաններ ակնարկում են, որ երկիրը Սարամագոյի Պորտուգալիայի հայրենիքն է, գլխավոր հերոսը նկարագրվում է չորիսո ուտելիս, որը կծու երշիկ է, և որոշակի երկխոսությունը բնօրինակ պորտուգալերենով կիրառվում է ծանոթ դիմելու ձևերի «տու» երկրորդ անձի եզակի բայաձևը (տարբերություն, որը բացակայում է Բրազիլիայի մեծ մասում)։ Եկեղեցին, իր բոլոր սուրբ պատկերներով, հավանաբար կաթոլիկ բազմազանությունն է խորհրդանշում։

Շարունակություն և վերամշակում խմբագրել

2004 թվականին Սարամագոն գրեց «Կուրություն» վեպի շարունակությունը, որը հայտնի «Լուսավորում» (Ensaio sobre a lucidez,բառացի անգլերեն թարգմանությունը՝ ակնարկ պարզության մասին), անվանմամբ, և որը նույնպես թարգմանվել է անգլերեն։ Նոր վեպի իրադարձությունները ծավալվում են նույն երկրում, որտեղ որ ծավալվել էին «Կուրություն» վեպի իրադարձությունները և դրանում գործում են միևնույն հերոսներից մի քանիսը։

«Կուրության» անգլալեզու ֆիլմը էկրանավորվել է Ֆերնանդո Մեյրելիշի կողմից։ Նկարահանումները սկսվել են 2007 թվականի հուլիսին, իսկ գործող աստղերը՝ բժշկի դերում Մարկ Ռուֆալոն է, իսկ բժշկի կնոջ դերում՝ Ջուլիան Մուրը։ Ֆիլմը ցուցադրեց Կաննի 2008 թվականի կինոփառատոնը[2]։

2007 թվականին 59E59 թատրոններում Դրամա Դեսկ մրցանակ հաղթող Գոդլայթ թատրոնային ընկերությունը[3][4] բեմադրեց «Կուրություն»-ը Նյու Յորքի թատրոնի թատերական պրեմիերայում։ Այս բեմական տարբերակը ադապտացվել և ղեկավարվել է Ջո Տնետալոյի կողմից։ Առաջին կույր տղամարդու դերում էր Մայք Ռոշը[4][5][6]։

Բեմադրման բացօթյա ադապտացիան առաջին անգամ բեմադրվել է 2010 թվականի հունիսին լեհական Teatr KTO-խմբի կողմից։ Այն ժամանակվանից ի վեր այն ներկայացվել է մի շարք վայրերում, ներառյալ Էդինբուրգի համալսարանի Հին Քվադ քոլեջում՝ Էդինբուրգի 2012 թվականի փառատոնի ընթացքում։

Մահվանից քիչ առաջ Սարամագոն գերմանացի կոմպոզիտոր Աննո Շրեյերին իրավունք տվեց վեպի հիման վրա նկարահանել օպերա։ Լիբրետոն գրված է գերմաներենով՝ Կերսթին Մարիա Փոհլերի կողմից։ Վեպի գերմաներեն թարգմանության պես, օպերայի վերնագիրն է՝ «Die Stadt der Blinden»: Դրա առաջին ներկայացումը տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերի 12-ին Ցյուրիխի օպերայի տանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Blindness Characters». GradeSaver.
  2. Chang, Justin (2008 թ․ մայիսի 14). «Blindness Movie Review». Variety. Վերցված է 2008 թ․ մայիսի 14-ին.
  3. «Patti LuPone Hosts Drama Desk Awards May 23». Playbill. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին.
  4. 4,0 4,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  5. Goldberg, Myla. «In Saramago's 'Blindness,' A Vision Of Human Nature». NPR.org. NPR. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. Miller, Andrew. «Zero Visibility». www.nytimes.com. The New York Times. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.