«ՅՈՒՆԵՍԿՕ-ի կուրիեր», եռամսյա հաճախականությամբ տպագրվող պարբերագիրը մի քանի լեզուներով հրատարակվում է ՅՈՒՆԵՍԿՕ գործակալության կողմից 1948 թվականից։ Ամսագրի միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակ է հետապնդում աջակցել անդամ երկրների գաղափարներին, մտքեր փոխանակել կրթության, գիտության և մշակույթի հետ կապված միջազգային նշանակության թեմաներով[3]։ Ամսագրի յուրաքանչյուր համարը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթ խնդիրներից մեկին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կուրիեր
անգլ.՝ Le Courrier de l'Unesco և ֆր.՝ Le Courrier de l'Unesco[1][2]
Տեսակհանդես և գիտական հանդես
Լեզուանգլերեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն[1][2], չինարեն, արաբերեն, պորտուգալերեն, Sardinian?, սիցիլիերեն և էսպերանտո
Հիմնադրվել է1948 և 1946
ՀրատարակիչՅՈՒՆԵՍԿՕ
ISSN2179-8818, 2521-7356, 0304-3118, 1564-0574, 2220-2277 և 2220-2269
Կայքcourier.unesco.org/en(անգլ.) և courier.unesco.org/fr(ֆր.)
 The UNESCO Courier Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի կուրիեր» պարբերականը հիմնադրվել է 1947 թվականից, կազմակերպության ստեղծումից երկու տարի անց։ Առաջին համարը տպագրվել է 1948 թվականին։

2006 թվականի մարտին թողարկվեց պարբերականի առցանց տարբերակը, որը ներկայացված էր վեց լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն արաբերեն, իսպաներեն, ռուսերեն, իսկ այսօր արդեն նաև պորտուգալերեն, էսպերանտո, չինարեն, սարդիներեն։ 2018 թվականի հոկտեմբերից Cademia Siciliana ընկերության կողմից թողարկվում է նաև պարբերականի սիցիլերեն տարբերակը[4]։ 1990-2002 թվականներին կազմակերպվեց և թողարկվեց պարբերականի ուկրաիներեն տարբերակը[5]։

Տպագրումն իրականացվում է սահմանափակ քանակով[6]։ Ի տարբերություն տպագրված պարբերականի, առցանց պարբերականն ստանալու համար կարելի է գրանցվել և ստանալ անվճար[7]։

Պարբերականը թողարկվում է Attribution-ShareAlike 3.0 IGO (CC-BY-SA 3.0 IGO) արտոնագրով։

Գրականություն խմբագրել

  • «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կուրիեր»-ը 30 տարեկան է։ Անթոլոգիա. / Հրատ. Ի.Ն. Բարիչև և ուրիշներ — Մոսկվա:Պրոգրես, 1990.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0304-3118
  2. 2,0 2,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 2220-2269
  3. https://ru.unesco.org/courier/our-team
  4. Cademia Siciliana. «Lu Curreri di l'UNESCO» (իտալերեն).
  5. http://esu.com.ua/search_articles.php?id=51860
  6. https://ru.unesco.org/courier/about
  7. https://ru.unesco.org/courier/subscribe

Արտաքին հղումներ խմբագրել