Կուրայ (բաշկիրերեն՝ ҡурай, թաթ.՝ курайкурай), բաշկիրական[1] և թաթարական[2] փողային երաժշտական գործիք։ Ունի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են կառուցվածքով ու պատրաստանյութով։ Ըստ երաժշտական գործիքների` Հորբոնստել-Զակսի դասակարգման, կուրայը աերոֆոնային փողային գործիքների խմբին է դասվում, որը մտնում է ֆլեյտաների ենթախմբի մեջ (երկայնական ֆլեյտաներ, որնք լինում են բաց` ֆլուեր, կավալ և սուլիչային)։ Նաև կան կուրայներ, որոնք վերաբերում են լեզվահարվածային ենթախմբին։ Երկարությունը տեսակից կախված տատանվում է 120-180 մմ-ից մինչև 450-1000 մմ։ Ձայնը, տեմբրը և դինամիկ հնարավորությունները կախված են կառուցվածքից։ Ավանդաբար պատրաստվում է ուրալյան կողասերմի (լատին․՝ Pleurospérmum) կտրած չորացրած ցողունից, սակայն ներկայումս լայնորեն օգտագործվում են ժամանակակից նյութեր (կտրտած նրբատախտակ, մետաղ)։ սոլո, համույթային և նվագախմբային գործիք է։

Կուրայ
Որակավորումփողային երաժշտական գործիքներ
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.111.12

Բաշկիրների մոտ կուրայն առավել լայնորեն տարածված երաժշտական գործիքներից է։ 2018 թվականի մարտի 1-ին կուրայը գրանցում է ստացել որպես արտադրված Բաշկորտոստանի հանրապետության Ուֆա և Կումերտաու քաղաքներում։ Թաթարների մոտ ի թիվս կուրայի (սիբիզգա) օգտագործվում են նաև այլ փողային գործիքներ[3]։

Անունների ստուգաբանություն խմբագրել

 
Գործարան, որի անում bashkir գործիք курай.

Անունների ստուգաբանությունը պարզված չէ։ Հնարավոր է, որ այս բառն իրանական ծագում ունի, որը փոփոխվել է թյուրքայնացման և ղփչաղնացման գործընթացում, կամ այն ունի հին թյուքական ծագում։ Ըստ որոշ ենթադրությունների, կուրայ բառը ձևավորվել է կուրա (խոշոր հովանոցավոր բույսերի ցողուն) և նայ (ֆլեյտա) բառերի միաձուլումից։ Վարկածներից մեկի համաձայն կուրայն առաջացել է հին թյուրքական կագուրայ` qağuray -ից, որի «qağ» արմատը համապատասխանում է «չոր», «չորացված» իմաստին։ Ալթայի լեզվով կաուրայ նշանակում է «չոր ղամիշ», իսկ մոնղոլերենում խուուրայ` «չոր»[4], հին մոնղոլերենում կագուրայ` «չոր ցողուն», սիբիրաթաթարերենումկուրայ` «չորացնել», մարիերենկաուրա` «չոր», «դյուրաբեկ», իսկ հունգարերենով` կորո` «չոր ցողուն»[5]։

Համաշխարհային երաժշտական մշակույթում ֆլեյտաների նախնական անվանումը, ինչպես և, ընդհանրապես, փողային գործիքներինը, ծառայել է այն նյութի անվանումը, որից նրանք պատրաստվել են։ Շումերական ֆլեյտան` գի-գիդը, պարունակում է եղեգի, ղամիշի գի անվանումը, իրանական նայ-ը նշանակում է «շաքարեղեգ»։ Բաշկիրական և աբխազական երկայնական ֆլեյտայի անվանումը` կուրայ և աչարպան, մատնանշում են բույսերի անունները, որոնցից այդ գործիքները պատրաստված են[6]։

Ծագում խմբագրել

Բաց երկայնական ֆլեյտայի տեսակի գործիքները բնորոշ են շատ մշակույթներին։ Հնագիտական պեղումների նյութերը և գրավոր աղբյուրները հաստատում են երաժշտական գործիքների հնությունը ինչպես այս տեսակի, այնպես էլ մյուս սուլիչավոր ֆլեյտաների, բազմացողուն և այլն տեսակի  ֆլեյտաների համար։ Սա լիովին վերաբերում է նաև Վոլգա-Ուրալյան տարածաշրջանին, որտեղ արձանագրվում են երաժշտական գործիքների հայտնաբերումներ, որոնք վերաբերում են մ.թ.ա. II դարին։ Այսպես, օրինակ, առանց անցքերի բաց երկայնական ֆլեյտան  հայտնաբերվել է Տակտալաչուկի հնագիտական համալիրի (Թաթարստան) պեղումների ժամանակ։ «Բիշաուլ-Ունգարովոյի 3 դամբարանաբլրի դամբարանադաշտում (Բիշունգարովյան դամբարանաբլուր, Բաշկորտոստան) հայտնաբերվել է ուղղանկյուն ցողունով քարացած ֆլեյտա և օդի հոսքի համար նախատեսված ուղղանկյուն անցուղիով և ձայնի հնչողության տասնըմեկ անցքերով, որը թվագրվում է մ.թ.ա. IV-II դարերին[6]։

Փայտե փողային գործիքների հնագիտական հայտնաբերումները ելնելով նյութի տեսակից` եզակի են։ Ներկայումս առկա տեղեկությունները թույլ չեն տալիս պարզել կուրայի ծագման տեղը։ Չի կարելի լիովին բացառել տարբեր շրջաններում աէրոֆոնների զուգահեռ զարգացման վարկածը։ Սակայն, կան բոլոր հիմքերը դիտարկել նրա ծագման մի քանի տեսություններ` հարավսիբիրալթայական (թյուրքական) և միջինասիական (իրանական)։ Հարավսիբիրալթայական տեսությունը կուրայի ծագումը կապում է Հարավային Սիբիրի և Ալթայի հնագույն քոչվոր-անասնապահների մշակույթի հետ, որոնք մեծ գաղթի ընթացքում տեղափոխվել են արևմուտք։ Միջինասիական տեսությունը վկայակոչում է Միջին Ասիայի թյուրքական ժողովուրդների մշակութային ազդեցությունը, որոնք ունեն կուրայի համանմանությամբ աերոֆոններ` կարգի-տյույդյուկ, սիբիզգի, չոոր[7]։

Ընդհանուր առմամբ արդեն X դարին Վոլգա-Ուրալյան տարածաշրջանի տարածքում ներկայացված էին ամենատարբեր տեսակի աերոֆոններ։ Մեծանում է նրանց բազմազանությունը, կառուցվածքը նորացվում և կատարելագործվում է։ Շարունակվում է նմանատիպ գործիքների օգտագործումը նաև Վոլգյան Բուլղարիայում[8]։

Կուրայի մասին առաջին գրավոր հիշատակումները հայտնվել են XIII-XIV դարերում։

Կուրայի ծագման և օգտագործման թեման իր արտացոլումն է գտել նաև ֆոլկլորում, որը ձայնագրվել է XIX - XX դարերում։ Դա, օրինակ, բաշկիրական էպոսի «Ակբուզատ», «Կարա-յուրգա», Զայատուլյակ և Խիուխիլու սյուժեներում և բաշկիրական ժողովրդական շատ լեգենդներում ու հեքիաթներում է։ Այսպես, «Կուրայ» ավանդության մեջ պատանին ընդառաջ է գնում լսած մեղեդուն և տեսնում է, թե ինչպես եղեգնյա բույսը  մեղմ մեղեդիական ձայն է արձակում քամուց։ Պատանին կտրում է եղեգը, մոտեցնում է շուրթերին ու սկսում է նվագել։

Ազգագրական և երաժշտագիտական հետազոտություններ խմբագրել

Առաջին պատմա-ազգագրական աշխատանքները, որոնցում տրվել է կուրայի նկարագրությունը, հայտնվել է XVIII դարում։ Բաշկիրների ու թաթարների այս գործիքի մասին նշված է «Ակադեմիական արշավախմբերի» արդյունքների հիման վրա Պետեր Սիմոն Փալասի գրած «Ճանապարհորդություն Ռուսական կայսրության տարբեր մարզեր» գրքում[9][10][11]։

Բաշկիրների կուրայի մասին գրել են նաև «Ակադեմիական արշավախմբերի» մյուս մասնակիցները` Ի. Ի. Լեպյոխինը և Յ. Գ. Գեորգնին։

1859 թվականին ազգագրագետ Վ. Մ. Չերեմաշանսկին իր «Օրենբուրգի մարզի նկարագրությունը տնտեսավիճակագրական իմաստով» աշխատությունում նշում է բաշկիրների այնպիսի գործիքների մասին, ինչպիսիք են «չիբիզգան» (կուրայ) և «կուբիզը»։

XIX դարի վերջում աճում է Ռուսական կայսրությունում բնակվող ժողովուրդների, այդ թվում և Պովոլժիեի և Ուրալի տարբեր ժողովուրդների երաժշտական արվեստի նկատմամբ հետաքրքրությունը։

 
Կուրայիստ - կուրայի վրա նվագող բաշկիր. Սերգեյ Ռիբակովի «Ուրալյան մուսուլմանների երաժշտությունը և երգերը նրանց կենցաղի ակնարկների հետ միասին» գրքի նկարազարդում (1897)

Կուրայի ուսումնասիրման կարևոր փուլ են հանդիսանում Սերգեյ Ռիբակովի աշխատանքները` 1896 թվականին «Ռուսական երաժշտական թերթում» հրատարակված «Կուրայ, բաշկիրական երաժշտական գործիք» ակնարկը և 1897 թվականին լույս տեսած «Ուրալյան մուսուլմանների երաժշտությունը և երգերը նրանց կենցաղի ակնարկների հետ միասին» ավելի օբյեկտիվ աշխատությունը։ Որտեղ նա հետազոտությունների է կատարել Բելեբեյ-Ուֆա-Զլատոուստ և Օրենբուրգի գուբերնիայի Վերին Ուրալյան ուեզդի երթուղիներով։ Դրանցում ներկայացվել է այդ երաժշտական գործիքի առաջին մանրամասն նկարագրությունը։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ այս ընթացքում հետազոտողներն իրենց դիտարկումներում գրեթե ուշադրություն չեն դարձրել թաթարական գործիքային երաժշտությանը։ Սա, թերևս, պայմանավորված է նրանով, որ թաթարական հին տրադիցիոն արվեստը XIX դարի վերջին անկում էր ապրում, որը կապված էր գյուղական համայնքի ավանդույթների ոչնչացման և եվրոպական մշակույթին անցնելով։ Այս պայմաններում գործիքային ավանդույթները պահպանվել են թաթարների բնակեցման ծայրամասային շրջաններում և դրանց ուսումնասիրման համար պահանջվում էին հետազոտողների որոշակի ջանքեր[12]։

XX դարի 30-ական թվականների սկզբից ինտենսիֆիկացվեցին ժողովրդական երաժշտական բանահյուսության հավաքման և դրանց ուսումնասիրության աշխատանքները, ակտիվացան ժողովրդական արշավախմբերի աշխատանքները։

1931 թվականին Սուլթան Գաբյաշիի ժողովրդական արշավախմբի  ընթացքում հավաքվեցին թաթարական կուրայների մասին տեղեկություններ։ Արշավախմբի զեկույցում տրվել են երեք տեսակի կուրայների նկարագրություն, հավաքվել են Թաթարստանի հարավ-արևելյան շրջանների կուրայի վրա նվագելու ավանդույթների տեղեկություններ և տրվել են կուրայահարների ռեպերտուարի նոտայագրումներ[13]։

Բաշկիրական ժողովրդական երաժշտության ուսումնասիրության գործում, այդ թվում ՝ կուրայով կատարվող, նշանակալի ներդրում են ունեցել Բաշկիրական ԻԽՍՍՀ և հարևան մարզերի բանահյուսական արշավախմբերը, որոնք իրականացվել են 1932 թվականին Բաշկիրական ազգային մշակույթի գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ Ինստիտուտի աշխատակիցներից են եղել Գազիզ Ալմուհամեդովը, Ի. Վ. Սալտիկովը, Ա. Ս. Կլյուչարյովը, Ս. Խ. Գաբյաշին։

Կուրայով կատարողական արվեստի ուսումնասիրության գործում ծանրակշիռ ներդրում է ունեցել ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լև Լեբեդինսկին։ 1937 թվականին Բաշկիրական է ԻԽՍՀ-ում նա իրականացրել է կուրայահարների նվագի հնչյունագրում։ 1939 թվականին նա դարձել է Բաշկիրական ԻԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդին առնթեր արվեստի գործերով խորհրդատու և գլխավորել է Բաշկիրական ԻԽՍՀ հարավ-արևելյան շրջանների բաշկիրների կենցաղի, ազգագրության և բանահյուսության ուսումնասիրման համալիր արշավախումբը։  Հետագայում, հետազոտությունների արդյունքները նա ամփոփել է «Բաշկիրյան ժողովրդական երգեր և նվագներ» հիմնարար աշխատությունում (1962 թվական)։ Այդ աշխատությունում նա նկարագրությում է կուրայը և նրանով կատարվող գործիքային նվագները։

1930-ական թվականների սկզբից կուրայի ծագման և վերակառուցման խնդրով սկսել է զբաղվել երաժշտագետ Վ. Մ. Բելյաևը։ Ծագումը պարզելու համար նա ենթադրում էր օգտագործել գծային չափագրումների տեսությունը։ Կուրայների չափումներն ըստ Բելյաևի համակարգի շարունակվել են 1942 թվականին Մոիսեյ Բերեգովսկու կողմից, երբ նա Ուֆայում էր գտնվում` տարհանման մեջ էր։ Նա կատարել է տարբեր հավաքածուների 8 կուրայների հետազոտություն` պարզելով, որ նրանք ունեն բնական չափեր, որոնք վկայում են գործիքի ծագման հնության մասին։

XX դարի 40-ական թվականներին իր նյութերն է հրապարակել ազգային մշակույթի սիրողական-բանահավաք Ի. Մուսինը։ Նա մի քանի տասնամյակում հավաքել է կուրայների եզակի հավաքածու։ Սակայն թաթարական կուրայական արվեստի վերածննդի անհրաժեշտության վրա իշխանության մարմինների ուշադրությունը հրավիրելու նրա փորձերն արդյունք չտվեցին։

Նկատենք, որ բանահյուսական արշավախմբերն արդեն մինչև XX դարի 30-ական թվականների վերջը ցույց են տվել, որ ժողովրդական գործիքային արվեստը անկում է ապրում։

XX դարի 70-80-ական թվականների արվեստագետ Ռ. Ֆ. Զելենսկին շարունակել է կուրայի ուսումնասիրությունները Բաշկիրիայում, իսկ արվեստաբան Ռ. Ֆ. Խալիտովը` Թաթարստանում։ Արվեստաբան Մ. Ն. Նիգմետզյանովը հրապարակել է Ի. Մուսինի կուրայների հավաքածուի նկարագրությունը։

Հետխորհրդային շրջանում կուրայով նվագելու հետազոտությունը շարունակել են Բաշկորտոստանի արվեստագետների աշխատություններում։ Դիտարկվել են կուրայի նվագակցությամբ երկձայնանի կոկորդային երգեցողության առանձնահատկությունները (արվեստաբան Հ. Ս. Իխտիսամով), կուրայահարների կատարողական դպրոցների ոճերի առանձնացման և ուսումնասիրման խնդիրները, (արվեստաբան Ֆ. Խ. Կամաև), ժողովրդական երաժշտության, այդ թվում կուրայի, ազդեցության գործընթացները կոմպոզիտորական ստեղծագործության և ակադեմիական երաժշտության ձևավորման վրա Բաշկորտոստանում (արվեստաբան Ե. Ռ. Սկուրկո)։ Իրականացվել են կուրայահարների կատարողական երգացանկին, կատարման ոճերին, գործիքային մեղեդիների և դրանց երաժշտագիտական վերլուծության երաժշտական ժանրերին նվիրված ուսումնասիրություններ (Ռ. Ֆ. Զելինկի)։

Կուրայի տարարտեսակներ խմբագրել

Դասական կուրայ խմբագրել

Դասական կուրայը բաց երկայնական ֆլեյտա է։ Երկարությունը սովորաբար կազմում է շուրջ 570-810 մմ, ըստ երկարության բնական չափերի, 8-10 ձեռքի ափ կամ ավելի, յուրաքանչյուր ափի լայնությունը, բռնելիս հավասար է 4 մատի։ Գործիքի տրամագիծը սովորաբար կազմում է շուրջ 20 մմ։ Կուրայն ունի 5 անցք 5-15 մմ տրամագծերով։ 4 անցքեր գտնվում են դիմացի կողմում, 1-ը` հետևի կողմում։ Դիմացի կողմի առաջին անցքը գտնվում է ստորին եզրից 4-5 մատ հեռավորության վրա։ Մնացած երեք անցքերը դասավորված են հաջորդաբար, առաջինից վերև` ամեն մի 2-2,5 մատ հեռավորության վրա։ Հինգերորդ անցքը գտնվում է չորրորդից բարձր` հակառակ կողմում։

Կուրայի անցքերի դասավորության մի փոքր այլ դիրքեր է նշում է Ս. Գ. Ռիբակովը։ Ըստ նրա նկարագրության, առաջին անցքը գտնվում է ստորին եզրից մոտ 3 մատ հեռավորության վրա, երկրորդը առաջինից 2,5 մատ հետ է մնում, երրորդը երկրորդից` 2 մատ, չորրորդը երրորդից 1,5 մատ։ Հինգերորդ անցքի փորվածքը կատարվում է մյուս կողմից, չորրորդից վերև։

Երբեմն, մանկավարժական նկատառումներից ելնելով, գործիքի վրա անցքերի կտրվածքները միանգամից չեն արվում և առաջին փուլում աշակերտը սովորում է տիրապետել միայն կուրայով ձայն հանելուն։ Գործիքին  տիրապետելուն զուգընթաց նախ արվում է առաջին և երրորդ փորվածքները, այնուհետև երկրորդ և չորրորդ, ապա արդեն վերջին` հինգերորդ փորվածքը։

Կոպշե կուրայ խմբագրել

Կոպշե կուրայը բաց երկայնական ֆլեյտա է։ Ի տարբերություն դասական կուրայի, ունի երկու անցք։ Դիմերեսին գտնվող առաջին անցքը ստորին եզրից 6 մատ հեռավորության վրա է, երկրորդը` 5 մատ բարձր։

Ագաչ կուրայ խմբագրել

Ագաչ կուրայը (փայտե կուրայ), սուլիչային երկայնական ֆլեյտա է։ Պատրաստվում է տիզենու, թխկու, բռնչու ճյուղերից։ Գործիքի երկարությունը 250-300 մմ է։ Նվագելու անցքերի թիվը ՝ չորսից վեց է։

Պղնձյա կուրայ խմբագրել

Պղնձյա կուրայը ճեղքավոր սուլիչային ֆլեյտա է։ Պատրաստված է արույրե ձողից, որի տրամագիծը 20-23 մմ է։ Գործիքի երկարությունը 260-265 մմ է։ Ունի յոթ խաղային անցք։ Երբեմն արույրի փոխարեն օգտագործում են այլ մետաղներ` արծաթ, ալյումին։ 1990-ական թվականներին կուրայահար Ի. Իլբակովը ստեղծել է վերակառուցված մետաղյա երաժշտական գործիք (14-15 փականով), որն ունի քրոմատիկ կառուցվածքով։

Կազան կուրայ խմբագրել

 
Կազան կուրայ

Կազան կուրայը (կազանյան կուրայ) սուլիչավոր երկայնական ֆլեյտա է։ Պատրաստված է կոնաձև մետաղական խողովակներից։ Գործիքի երկարությունը 580-800 մմ է։ Տրամագիծը գործիքի վերևում 20-30 մմ է, հիմքում` 10-15 մմ։ Նվագող անցքերի թիվը` երկու, հինգ, վեց, յոթ։

Նոգայական կուրայ խմբագրել

Նոգայական կուրայը սուլիչավոր երկայնական ֆլեյտա է։ Գործիքի երկարությունը 690-775 մմ է։ Նվագող անցքերը երկուսն են։ Առաջին անցքը դիմերեսին է գտնվում` ստորին եզրից 5 մատ հեռավորության վրա, երկրորդն առաջին անցքի եզրից 4 մատ բարձր է։ Համարվում է կանացի երաժշտական գործիք։

Ծղոտյա կուրայ խմբագրել

Ծղոտյա կուրայը լեզվական ենթախմբի աերոֆոն է։ Պատրաստման համար օգտագործվել են հացահատիկազգիների ծղոտի ցողունները։ Նյութից կախված էր գործիքի չափերը։ Գործիքի երկարությունը կազմում էր 120-180 մմ, տրամագիծը` 3-3,5 մմ։ Սուլիչ-լեզվակն ուներ 20-25 մմ երկարություն, լայնությունը` 2,5-3 մմ։ Կտրվածքն արվում էր ցողունի փակ մասից 8-10 մմ հեռավորության վրա։ Նաև արվում էր  նվագելու մի քանի անցքեր։

Այլ տեսակներ խմբագրել

  • Կիյիկ կուրայ (ҡыйыҡ ҡурай)
  • Սոր կուրայ (сор ҡурай), պատրաստվում է տափաստանային շրջաններում, տափաստանային խոտի ցողունից, որտեղ չի աճում ուրալյան կողասերմ - Реброплодник уральский։ Կիյիկ-կուրայի համեմատ գործիքն ավելի կարճ է, իսկ պատերը` հաստ։ Առավելապես օգտագործվում է ազդանշաններ արձակելու համար
  • Սիբիզգի (һыбыҙғы

Պատրաստման տեխնոլոգիա խմբագրել

Դասական կուրայի պատրաստման տեխնոլոգիա խմբագրել

Դասական կուրայը պատրաստվում է ուրալյան կողասերմի (հովանոցավորներ ընտանիքի բույսերի տեսակ) ուղիղ, չոր, խոռոչավոր ցողունից։ Կան այլ հովանոցավորներ, որոնք պիտանի են կուրայի պատրաստման համար` անտառային բոխնի և Дягиль лекарственный։ Սակայն հենց կողասերմն է համարվում լավագույն նյութը։

Արտադրական գործընթացը ներառում է չորս փուլ.

  1. ընտրվում է համապատասխան բույսը, որն ունի հարթ, մաքուր ներքին ցողուն, առանց արտաքին թերությունների։ Նախապատվությունը տրվում է բարակ պատերով ցողուններին, որոնք կոնաձև տեսք ունեն 
  2. բույսը կտրում և չորացնում են։ Սովորաբար դա արվում է հուլիս-օգոստոս ամիսներին, երբ բույսն արդեն ծաղկել վերջացրել է և սկսել է չորանալ։ Բույսը կտրվում է արմատի մոտից և չորացվում է չոր, մութ տեղում։ Երբեմն չորացման գործընթացն իրականացվում է նաև բնության մեջ։ Այս նպատակով կտրվում է կամ բույսի գագաթամասը, առանց ցողունին դիպչելու, կամ բույսը վերցնում են, երբ այն արդեն ամբողջությամբ չորացել է։
  3. կուրայ պատրաստելու համար կատարվում է նախապատրաստվածքի երկարության ընտրություն
  4. կատարվում է նվագելու անցքերի կտրվածքներ և իրականացվում է կուրայի մշակում։

Այլ տեխնոլոգիաներ խմբագրել

Գործիքների զանգվածային արտադրության անհրաժեշտությունից ելնելով 1976 թվականին վարպետ Վ. Շ. Շուգայուպովը առաջարկել է կտրատած նրբատախտակից պատրաստված կուրայ ստեղծել, իսկ երեք տարի անց այդ մեթոդը ստացվել է հեղինակային վկայագիր։ Կուրայի պատրաստման համար օգտագործվում է հաճարենու, բոխու, կեչու նրբատախտակի բարակ, նեղ թերթիկ, որը թերություններ չունի և որի հաստությունը 0,5-0,7 մմ է։ Նրբատախտակի թիթեղի վրա հատուկ մշակված կաղապարներով նշագրում է կատարվում և նախապատրաստվածքը կտրվում է։ Ստացված նախապատրաստվածքն իջեցվում է տաք ջրի մեջ, որտեղ նա սկսում է կակղել և պարուրաձև ոլորվել։ Ապա ստացված նախապատրաստվածքը կարճատև չորացման է ենթարկվում և, ցանկալի ձև ստանալու համար օգտագործելով կոնաձև մետաղական ձող` սոսնձվում է։ Որից հետո նախապատրաստվածքը մի քանի օր չորացվում է։ Այն բանից հետո, երբ սոսինձը չորանում է, սկսվում է նվագարանի անցքերի բացումը, որոնք արվում են էլեկտրական այրիչի միջոցով։ Մշակվում է վերևի մուտքը և ներքևի անցքը, որից հետո նախապատրաստվածքը մշակում են հղկաթղթով։ Ստացվածը լաքապատում են և չորացնում։ Դրանից հետո գործիքը պատրաստ է օգտագործման համար։

Ձայնային շարք խմբագրել

Կուրայի կառուցվածքն ըստ Սերգեյ Ռիբակովի
անցքերի վիճակներ հնչյուն
բոլոր անցքերը բաց են լյա
բոլոր անցքերը փակ են դո
բաց է միայն 1-ին անցքը  ռե
բաց է 2-րդ անցքը կամ 1-ին և 2-րդ անցքերը մի
բաց է 3-րդ փոսը կամ 1-ին, 2-րդ և 3-րդ անցքերը ֆա
բաց է 4-րդ փոսը կամ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ անցքերը սոլ
բաց է 5-րդ փոսը կամ բոլոր անցքերը  լյա

Կուրայի ոչ լրիվ դիոտոնիկական (օլիգոտոնիկ) ձայնաշարքը համապատասխանում է բնական  վեցլարային ձայնաշարքին` հեքսախորդին։

 

Երաժշտագետ-էթնոգրաֆների աշխատություններում բնական հեքսախորդը (կուրայի) մեկնաբանվում է որպես երկու (տարբեր տոնայնության) պենտատոնիկների համակցություն[14]։

Կուրայի դիապազոնը մոտ երեք օկտավա է։ Հնչեղությունը բանաստեղծական է ու վսեմ, տեմբրը մեղմ է, նվագելիս հաճախ ուղեկցվում է կոկորդային բուրդոնային ձայնով։ Ռուս ազգագրագետ Ս. Գ. Ռիբակովը գրել է. «Այս գործիքի հնչյունները հանգիստ են, մելամաղձոտ և հոգուն դիպչող, բավական լավ վերարտադրում են բաշկիրական մեղեդիների երազկոտությունը[15]»։

Կուրայահարում խմբագրել

 
Կուրաիստի ելույթը Ռոբերտ Юлдашева է Ուֆայում

Մի կուրայով կարելի է մի քանի տոնայնությամբ նվագել։ Օրինակ, А կառուցվածքով կուրայների համար հասանելի են լյա մաժոր (A-dur), ռե մաժոր (D-dur), Cis - (դո դիեզ մաժոր` Cis-dur և դո դիեզ մինոր` cis-moll), սի մինոր (h-moll), մի մինոր (e-moll), ֆա դիեզ մինոր (fis-moll) տոնայնությունները։ Արտադրվում են վեց չափանի գործիքներ, որոնք տարբերվում են կառուցվածքային տարբեր չափերով։ Առավելապես օգտագործվում են դրանցին երեքը.

  • c1 (հազվադեպ ավելի բարձր է), այսպես կոչված, կարճ կուրայ
  • h
  • b
  • a — միջին կուրայ
  • as
  • g — երկար կուրայ։

Շնորհիվ կուրայի վեց չափերի, կատարողները կարող են օգտագործել քվինտային հնգակի շրջանի  բոլոր տոնայնությունները, բացի fis` ֆա տոնայնությունից։

Վիրտուոզ կուրայահարները գործիքի վրա նվագելու ավանդական հնարքներից բացի դիմում են կատարման տեխնիկային, որը ստացել է ուզլյաու կամ տամակ-կուրայ (կոկորդային երգեցողություն) անվանումը։ Այս տեխնիկան տարածված է ոչ միայն բաշկիրների մոտ, այլև տուվացիների, ալթայցիների մոտ։ Ուզլյաու (երկձայնանանի երգեցողության տեսակ) նվագը, որի դեպքում կուրայով պահվում է դամը և միաժամանակ հնչում է բուրդոնային քվինտային բասը` օգտագործելով կրծքային, քթային, ըմպանային, ճակատային ռեզոնատորներ։ Ուզլյաուն տարածված է եղել շամանական պրակտիկայում։

Կուրայը կիրառվում է որպես սոլո և համույթային գործիք, որն ուղեկցում է վոկալիստների երգեցողությունը։ Կուրայով նվագում են ինչպես ուզուն-կյույ ձգվող քնարական երաժշտություն, այնպես էլ կիսկա-կյույ պարային, կարճ երաժշտություն։

Հասարակական կազմակերպություններ խմբագրել

1998 թվականին Ուֆայում ստեղծվել է Բաշկորտոստանի հանրապետության կուրայիստների միություն։ 2003 թվականին նրա գործունեությունը դադարեցվել է, և կրկին վերսկսվել է 2007 թվականին։ Միության գործունեությունն ուղղված է բաշկիր ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության, կուրայով և բաշկիրական այլ ավանդական երաժշտական գործիքներով նվագելու կատարողական վարպետության վերածնունդին և զարգացմանը, տարբեր ուղղությունների ու դպրոցների կատարողական ավանդույթներին աջակցելուն։ 1991 թվականից Բաշկորտոստան Հանրապետությունում գործում է նաև «Կուրայ» Հանրապետական մանկական միությունը։ Նրա գործունեությունն ուղղված է կուրայ նվագող աշակերտների ուսուցմանը, երեխաներին կուրայի արվեստի ավանդույթներով դաստիարակելուն, կուրայի ավանդական արվեստի քարոզչություն վարելուն և վերականգնման և զարգացման աշխատանքներին։

Ստեղծագործական մրցույթներ խմբագրել

 
«Արգիմակ» խմբի ելույթը «Փրկենք Շիխանները» ակցիայի ժամանակ, Շիխան լեռան ստորոտին, 2011 թվական
  • Կուրայահարների հանրապետական մրցույթ Յուբամայ Իսյանբաևի անվան մրցանակին արժանանալու համար (Բաշկորտոստանի հանրապետություն, ստեղծվել է 1978 թվականին)
  • Կուրայահարների հանրապետական մրցույթ Իշմուլլա Դիրմուհամեդովի անվան մրցանակին արժանանալու համար (Բաշկորտոստանի հանրապետություն)
  • Կուրայահարների քաղաքային բաց մրցույթ Ադիգամ Իսկուժինի անվան մրցանակին արժանանալու համար (Բաշկորտոստանի հանրապետություն, Ուֆա, 2008, 2009, 2011, 2014 թթ.)
  • Երիտասարդ ժողովրդական նվագարանների կատարողների տարածաշրջանային մրցույթ  Ս. Սայդաշևի անվան մրցանակին արժանանալու համար (Թաթարստանի հանրապետություն, Կազան)
  • Պրոֆեսիոնալ կուրայիստների հանրապետական մրցույթ Գաթա Սուլեյմանովի անվան մրցանակին արժանանալու համար (Բաշկորտոստանի հանրապետություն, Ուֆա, 1997, 2012 թթ.)
  • Կուրայիստների հանրապետական տոն (Կուրայիստների «Բայկա» հանրապետական մրցույթ) (Բաշկորտոստանի հանրապետություն, Օկտյաբրսկի քաղաք)
  • Կուրայ, սորնայ և կուբիզ կատարողների հանրապետական մրցույթ Իսմահիլ Մուսինի անվան մրցանակին արժանանալու համար (Թաթարստանի հանրապետություն)
  • Կուրայահարների մրցույթ Վ. Շուգայուպովի անվան մրցանակին արժանանալու համար (Բաշկորտոստանի հանրապետություն, Սալավատսկի շրջան, գյուղ Մալ, 2011 թ.)։

Կուրայահարներ խմբագրել

  • Ազատ մինինգաևիչ Աիտկուլով
  • Գաբիտ Բիկմուհամտովիչ Արգինբաև (գաբիտսեսեն)
  • Խամիտ Բուրխանովիչ Ախմետով
  • Հասան Շագիմարդանովիչ Ահմետշին
  • Իշմուհամետ-սեսեն (Մ. Մ. Բալապանով)
  • Ռահմատուլա Գուբանտովիչ Բուլյականով
  • Յուլայ Իշբուլովիչ Գայնետդինով
  • Ռամիլ Մավլիտովիչ Գայզուլին
  • Իշմուլա Իշգալեևիչ Դիլմուհամետով
  • Իշգալե Շամսետդինովիչ Դիլմուհամետով
  • Սայֆուլա Իշգալեևիչ Դիլմուհամետով
  • Կարիմ Մուհամեդեևիչ Դիյարով
  • Իշմորատ կայումովիչ Իլբակով
  • Ադիգամ Դինիսլամովիչ Իսկուժին
  • Յումաբայ Մուտիգուլլովիչ Իսյանբաև
  • Ռասուլ Ռաֆիկովիչ Կարաբուլատով
  • Ռիշատ Ռաշիտովիչ Ռախիմ
  • Մուխամետ Մուխամետ Ռախմատուլին
  • Գատա Զուլկաֆիլովիչ Սուլեյմանով
  • Մուխամետ Ուսմանովիչ Տուլեբաև
  • Գինիյատ Գաբդուլովիչ Ուշանով
  • Ռոբերտ Նաժիպովիչ Յուլդաշև
  • Մավլետբայ Բայգիլդեևիչ Յամալետդինով[16]։

Այլ ուղղությունների երաժիշտներ, ովքեր կիրառում են կուրայ.

«Մոսկվայի վիրտուոզներ» Վլադիմիր Թեոդորովիչ Սպիվակով[17][18], Գարիկ Սուկաչով, Պելագեայի և Չայֆի հետ համատեղ[19], Նիկոլայ Նոսկով, Մարատ Ֆայզուլի (Taturas), ԴԴՏ (Օգոստոսյան բուք ալբոմ, և այլն)։

Կուրայի հետ կապված ասույթներ խմբագրել

  • «Մի պարիր օտարի կուրայի տակ»
  • «Քո կուրայով մի ստեղծիր ուրիշի կանտոնի երաժշտություն»
  • «Ամեն ինչ վաճառիր, գնիր կուրայ»
  • «Որտեղ բաշկիր, այնտեղ կուրայ»։

Հուշարձաններ խմբագրել

  • 1974 թվականին Ուֆայում բացվել է «Գարնանային երգ» շատրվան։ Հուշարձանն իրենից ներկայացնում է կուրայը ձեռքին մերկ տղա։ Հուշարձանի հեղինակն է Մարգարիտա Ալեքսանդրովնա Սոլովյովա-Եֆիմովան, ճարտարապետը` Տատյանա Միլորադովիչը[20]
  • 2001 թվականին Բաշկորտոստանի հանրապետության Բայմակսկի շրջանում Տուգաժման լեռան վրա տեղադրվել է կուրայի հուշարձան։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Курай // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. Курай (муз. инструмент) հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. Благодатов, 1976
  4. «Монгол-рус сүзлеге». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  5. Рифгать Әхмәтьянов. Татар теленең кыскача тарихи-этимологик сүзлеге. Казан: ТКН, 2001. ISBN 5-298-01004-0
  6. 6,0 6,1 Ильясов, 2009, էջ 35
  7. Ильясов Т. Т. Курай: традиционный музыкальный инструмент в системе культуры башкир: диссертация … кандидата исторических наук : 07.00.07. — Ижевск, 2011.
  8. Макаров Г. М. Традиционные аэрофоны татар Волго-Камья (проблемы генезиса и исторической реконструкции). Дис. … кандидата искусствоведения. Казань, 2004.
  9. Паллас П. С. Путешествие по разным провинциям Российской империи. Ч.1., СПб, 1773, С.341-342.
  10. Татары Среднего Поволжья и Приуралья. М.: Наука, 1967, С.450
  11. Халитов Р. Ф. Курай // Татарская энциклопедия. В 6 т. Т.3. К-Л. — Казань, 2006.
  12. Макаров Г. М. Традиционные аэрофоны татар Волго-Камья (проблемы генезиса и исторической реконструкции). Дис. … кандидата искусствоведения. Казань, 2004, С.34-36.
  13. Макаров Г. М. Традиционные аэрофоны татар Волго-Камья (проблемы генезиса и исторической реконструкции). Дис. … кандидата искусствоведения. Казань, 2004, С.97, С.104.
  14. Беляев В. М. Ладовые системы в музыке народов СССР // В. М. Беляев. [Сб. статей]. М.: Сов. композитор, 1990, с.308.
  15. Рыбаков С. Г. Музыка и песни уральских мусульман с очерком их быта. — СПб, 1897, С.113
  16. Кураисты Արխիվացված 2017-12-26 Wayback Machine // Башкирская энциклопедия. — Уфа: ГАУН «Башкирская энциклопедия», 2013. — ISBN 978-5-88185-306-8.
  17. По Уфе: Курай forever
  18. Башинформ: Роберт Юлдашев победил на музыкальном конкурсе в Санкт-Петербурге
  19. Белые дороги
  20. «Памятники всего мира - Памятник кураю». Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • Ахметжанова Н. В. Башкирская инструментальная музыка. Наследие. — Уфа, 1996. — 105 с.
  • Бадретдинов С. Башкирский курай. // Ватандаш. — 2000. — № 1. — С.130—135.
  • Беляев В. М. Реконструкция башкирского курая //Проблемы музыкального фольклора народов СССР. — М., 1973. — С. 351—355.
  • Благодатов Г. И. Курай // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1976. — Т. 3.
  • Гайнетдинов Ю. Башкирское чудо. // Ватандаш. — 2009. — № 5. — C. 164—176. (башк.)
  • Зелинский Р. Ф. Башкирский курай // Народные музыкальные инструменты и инструментальная музыка. Т. II //М.: Советский композитор. — 1988. — С. 127—136.
  • {{{վերնագիր}}}.
  • Ильясов Т. Т. Курай: традиционный музыкальный инструмент в системе культуры башкир: диссертация … кандидата исторических наук : 07.00.07. — Ижевск, 2011.
  • Камаев Ф. Х. Напевы курая: Фольклорный сборник. — Уфа: Башкнигоиздат, 1991. — 56 с.
  • Кубагушев А. М. Курай : К 100- летию Г. З. Сулейманова : Учебное пособие. — Уфа: УГАИ им. З. Исмагилова, 2012. — 144 с. — ISBN 978-5-9613-0207-3.
  • {{{վերնագիր}}}. — ISSN 1683-3554.
  • Кубагушев А. М. Традиционные башкирские народные инструменты. — Уфа, 1997.
  • Лебединский Л. Н. Башкирские народные песни и наигрыши. — М., 1965.
  • Рахимов Р. Г. Башкирская народная инструментальная культура: этноорганологическое исследование. 2-е изд., доп. — Уфа: изд-во БГПУ, 2010. — 188 с. ISBN 5-87978-297-2
  • Рахимов Р. Г. Курай: Учебное пособие: На баш. языке. — Уфа: Китап, 2011. — 156 с. — ISBN 978-5-295-05401-3. (башк.)
  • Рахимов Р. Г. Курай: Учебное пособие. — Уфа: Китап, 2012.
  • Рыбаков С. Г. Курай, башкирский музыкальный инструмент. — СПб., 1896.
  • Рыбаков С. Г. Музыка и песни уральских мусульман с очерком их быта. — СПб, 1897.
  • Сайдашева З. Н. Татарская музыкальная этнография. — Казань, 2007.
  • Халитов Р. Ф. Татарские народные музыкальные духовые инструменты: Описание и методика изготовления. — Казань, 1992.
  • Халитов Р. Ф. Курай // Татарская энциклопедия. В 6 т. Т.3. К-Л. — Казань, 2006.
  • Сөләймәнов Ғ. З. Ҡурай. — Өфө: Башҡортостан китап нәшриәте, 1985. (башк.)
  • Сулейманов Г. З. Курай : на башкирском языке. — Уфа: Башкирское книжное издательство, 1970. — 88 с. (башк.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրայ» հոդվածին։