Կուտենեյ ազգային պարկ (անգլ.՝ Kootenay National Park), գտնվում է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի հարավարևելյան հատվածում։ Զբաղեցնում է կանադական ժայռոտ լեռներից 1406 կմ2 տարածք և կազմում է Համաշխարհային ժառանգության օբյեկտի մի մաս։ Հարավարևելյան մուտքի մոտ պարկը գտնվում է 918 մետր բարձրության վրա, Դելտաֆորմ լեռների հատվածում՝ 3424 մետր բարձրության։ Կուտենեյը Կանադական ժայռոտ լեռների սահմանային չորս լեռնային պարկերից մեկն է. մյուս երեք ազգային պարկերն են՝ Բանֆ ազգային պարկ (արևելք), Յոհո ազգային պարկ (հյուսիս), Ջասպեր ազգային պարկ, որը Կուտենեյի հետ սահման չունի։

Կուտենեյ ազգային պարկ
ՏեսակԿանադայի ազգային պարկ
Երկիր Կանադա
ՎարչատարածքԱևելյան Կուտենեյ
Հիմնվել է1920[1]
Մակերես1406,4 կմ²[1]
Կուտենեյ ազգային պարկը գտնվում է Կանադաում
Կուտենեյ ազգային պարկ
Կուտենեյ ազգային պարկը գտնվում է Երկիրում
Կուտենեյ ազգային պարկ

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե կոչվել է «Կուտենեյ դոմինիոն պարկ», ստեղծվել է 1920 թվականին Բրիտանական Կոլումբիա նահանգի և Կանադայի դաշնային կառավարության միջև համաձայնագրի շրջանակներում՝ կառուցելու մայրուղի ավտոճանապարհի ցանկացած կողմի հողատարածքի փոխարեն։ 94 կիլոմետր երկարությամբ նորակառույց Բանֆ-Ուինդերմեր մայրուղու երկու կողմերում կառուցված 8 կիլոմետր երկարությամբ հողատարածքը դարձավ ազգային պարկ։

Հազարավոր տարիներ պարկի տարածքը եղել է Կուտենեյ (կամ կտունահա) և քինբասքեթ հնդկական համայնքների բնակության ավանդական վայր։ Հնագետների կարծիքով` լեռներում տեղակայված են եղել սեզոնային որսորդական կայանատեղեր։ Բացի այդ, հնդկացիները պարբերաբար հատում էին սարերը՝ լեռների արևելքում գտնվող հարթավայրերում բիզոններ որսալու համար[2]։

Այգին բաց է տարվա բոլոր եղանակներին, հիմնական զբոսաշրջային շրջանը տևում է հունիսից մինչև սեպտեմբեր, ճամբարային արշավները սկսվում են մայիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ, սահմանափակ ձմեռային արշավ հնարավոր է միայն Դոլ Վարդեն ճամբարում։

Պարկի անունը գալիս է Կուտենեյ գետի անունից, որն այգով հոսող երկու հիմնական գետերից մեկն է, մյուսը Վերմիլիոն գետն է։ Մինչ Վերմիլիոն գետն ամբողջովին գտնվում է այգու ներսում, Կուտենեյ գետի ակունքը գտնվում է պարկի սահմանից դուրս և պարկ է հոսում անցնելով Ժայռոտ լեռներ ջրուղին՝ ի վերջո միանալով Կոլումբիա գետին։ BC Highway 93 մայրուղին (Բանֆ-Ուինդերմեր մայրուղի) երկու գետերի երկայնքով անցնում է զբոսայգու միջով։

Պարկի տարածքում տեղակայված և երկաթով հարուստ սառն աղբյուրները վաղուց են գրավել հնդկացիներին լեռների տարբեր կողմերից։ Այս վայրում արդյունահանվում էր «կարմիր հողը», կամ կարմիր օքրան նկարչության համար։ 20-րդ դարի սկզբում կատարվում էր կարմիր օքրայի առևտրային արդյունահանումը։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագրեր խմբագրել

Ժայռոտ լեռները կազմավորվել են երկրակեղևի շարժումների հետևանքով, երբ արևմութքից շարժվող ուժերը ճնշել են ժայռերը` կոտրելով նրանք և ստեղծելով ծալքեր։ Հետագա էրոզիան ազդել է գետերի և լճերի, հովիտների և կիրճերի գոյացմանը։

Միայն Կուտենեյ պարկում` նրա հարավային մասում է տեղակայված լեռնային գոգահովիտ (անգլ.՝ Rocky Mountain Trench): Գոգահովիտը ներկայացնում է իրենից երկար հովիտ` ձգված ԱՄՆ-ի սահմանից մինչև Յուկոնի սահմանը, որն առանձնացնում է ժայռոտ լեռներն շատ ավելի հին Կոլումբիա լեռներից։

Պարկի տարածքում տեղակայված են ինչպես տաք, այնպես էլ սառը աղբյուրներ։ Տաք աղբյուրները գտնվում են Սինքլեր կիրճում (անգլ.՝ Sinclair Canyon) և Ռեդուոլ բեկվածքում (անգլ.՝ Redwall Fault): Սառն աղբյուրները, որոնք հարուստ են երկաթով, տեղակայված են Փեյնթ Փոթսում (անգլ.՝ Paint Pots):

Կուտենեյ ազգային պարկ
 
 
Սառցե լիճ, 2004 թվականի հուլիս Տեսարան հարավ-արևելք` Սինքլեր կիրճից

Տուրիզմ խմբագրել

Այգու հիմնական տեսարժան վայրերն են Ռադիումի հիդրոթերմալ հանքավայրերը, Օլիվեր լիճը, Մարմարե կիրճը, Սինքլեր կիրճը։ Տաք աղբյուրների լողավազանի ջեմաստիճանը հասնում է 35-47 °C : Paint Pots-ը երկաթով հարուստ սառը հանքային աղբյուրների խումբ է, որոնք բխում են մի քանի փոքր ավազաններով և երկրի վրա առաջացնում մուգ կարմրանարնջագույն երանգ։ Մինչև 20-րդ դար Paint Pots-ն առաջին ազգերի խմբերի համար եղել է օքրա ներկանյութի հիմնական աղբյուրը։

 
Paint Pots

Այգու համեմատաբար փոքր լայնության (ավտոճանապարհի յուրաքանչյուր կողմում հինգ մղոն) պատճառով զբոսայգու շատ գրավիչ վայրեր գտնվում են ճանապարհին մոտ և հասանելի են սայլակով։ Մի շարք անտառային հրդեհների լուրջ վնասները նկատելի են ճանապարհից։ Մեքենայով Մարմարե կիրճից անցնելով կարճ տարածք՝ կարելի է հասնել Նումա ջրվեժ, որը հասնանելի է նաև Highway 93-ից։

Ռադիումի հիդրոթերմալ հանքավայրերից տասը րոպե հեռավորության վրա է գտնվում Օլիվեր լիճը, որը հայտնի զբոսավայր է՝ շրջապատված կարճ արահետներով։

Երկրաբանություն խմբագրել

Պարկում գերակշռում են նստվածքաշերտային ժայռոտ լեռները և սառցադաշտային հովիտները մինչև Պլեյստոցեն նստվածքներ։

Պարկի հյուսիսարևմտյան անկյունում կան հրաբխային մագմատիկ ապարներ, որոնք հայտնի են որպես Սառցե գետի համալիր, որը պարունակում է սոդալիտի (դեկորատիվ քարեր) պաշարներ։ Տաք աղբյուրների շրջակայքի բլուրները հիմնականում տուֆից են, կալցիումի կարբոնատային ապարներից, որը ձևավորվում է գերակշռող տաք աղբյուրի ջրի սրընթացությամբ, երբ հասնում է ջրի սառը մակերեսին։

Պարկի հարավարևմտյան անկյունում գտնվող ժայռերը կազմում են Պուրսել լեռների հին տարածքի մաս, իսկ պարկի արևելյան հատվածի լեռներն ավելի երիտասարդ Ժայռոտ լեռների մաս են կազմում։

Ֆլորա և ֆաունա խմբագրել

Պարկի տարածքում ներկայացված են տարբեր բնագոտիներ` սառույցները և քարերը, ծառերի գծից բարձր ալպիական տունդրան, սուբալպիական մարգագետինները և ծառերի մակարդակից ցածր անտառները, լեռնային հովիտները ներառյալ։ Բուսական և կենդանական աշխարհի հիմնական բազմազանությունը նարկայացված է լեռնային հովիտներում։ Պարկի հարավարևմտյան մասում ներկայացված են Կեղծթսուգա կենիատերևը, դեղին կաղամախին, հացազգիները։ Այստեղ կարելի է նաև հանդիպել կակտուսներ։ Պարկի կենդանական աշխարհը նույնպես հարուստ և բազմազան։ Պարկում ապրում են գրիզլիներ և սև արջեր, Մակենզիի հովտային գայլեր, կոյոտներ, պումաներ, լուսաններ, կղխեր, կզաքիսներ, արջամկներ, սևապոչ և սպիտակապոչ եղնիկներ, որմզդեղներ, լեռնային այծեր, ձյունե խոյեր և ոսկեփայլ սկյուռներ։

Լեռնային այծերը, որոնք ապրում են Վարդլ լեռան ստորոտներին, հանդիսանում են որպես պարկի խորհրդանիշ և գտնվում են նրա հատուկ պաշտպանության ներքո։

Պարկի ֆլորան և ֆաունան
 
 
 
Ձյունե ոչխար Lilium philadelphicum Ոչխարները լեռան ստորոտին

Համաշխարհային ժառանգության օբյեկտ խմբագրել

Պարկը Կանադայի Ժայռոտ լեռների պարկերը ձևավորող այլ ազգային և նահանգային զբոսայգիների հետ մեկտեղ 1984 թվականին հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության վայր։

Տարածքի պահպանում խմբագրել

 
Կանադական Ռոքի լեռների պարկեր

Պարկը հիմնադրվել է 1920 թվականին որպես դաշնային և մարզային կառավարությունների միջև եղած համաձայնության մաս։ Համաձայնության հիմքն է կազմել Բանֆ-Վինդերմերե մայրուղու կառուցումը, որը դարձել է կանադական ժայռոտ լեռների միջև անցնող առաջին ավտոճանապարհը։ Ավտոճանապարհի կառուցումն ավարտվել է 1922 թվականին։

Պարկն իրենից ներկայացնում է կանադական Ժայռոտ լեռների հարավարևմտյան մասի էկոհամակարգը։ Ժայռոտ լեռների կանադական մասում տեղակայված են հինգ ազգային պարկեր` Կուտենեյը և Յոհոն` արևմտյան մասում, Բանֆը, Ջասպերը և Ուոթերթոն Լեյքսը` արևելյան։ 1984 թվականից Կուտենեյ ազգային պարկը հանդիսանում է Համաշխարհային Ժառանգության Կանադական ժայռոտ լեռների պարկեր օբյեկտի մաս, որն ընդգրկում է յոթ ազգային և մարզային պարկ[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. «From Cactus to Glacier» (անգլերեն). Парки Канады. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Canadian Rocky Mountain Parks» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուտենեյ ազգային պարկ» հոդվածին։