Կուտակումային հարթավայր

Կուտակումային հարթավայր, առաջանում է տարբեր ծագման՝ ծովային (ծովային կուտակումային հարթավայր), գետային (ալյուվիալ հարթավայր), լճային (լճային հարթավայր), սառցադաշտային (մորենային, ջրասառցադաշտային կամ զանդրային հարթավայր) փխրուն ապարների շերտերի երկարատև կուտակման հետևանքով։ ՀԽՍՀ-ում կուտակումային հարթավայրեր են եղել Արարատյան, Շիրակի դաշտերը, Մասրիկի, Արգիճիի հարթավայրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 25