Կուտականի քրոմիտի հանքավայր

Կուտականի քրոմիտի հանքավայր, հանքավայր ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Կուտական գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Սևանի լեռնաշղթայի հարավ֊արևմտյան լանջին։

ԲնութագիրԽմբագրել

Հայտնաբերվել է 1935 թվականին, հետախուզվել 1945 և 1952 թվականներին։ Վերին կավճի մագմայական հանքավայր է՝ բաղկացած լայնակի ուղղությամբ տարածվող 15 ոսպնյակաձև (երկարությունը՝ 4-25 մ հաստությունը՝ 0, 2-1 մ) ու 3 բնաձև (լայնակի կտրվածքը՝ մոտ 2մ²) հանքամարմիններից։ Տեղադրված է պերիդոտիտային տեղամասերում և եզրավորված է մինչև 3 սմ հաստության դունիտային շերտով։ Հանքանյութը հոծ է (43% Cr2O3), հազվադեպ՝ ցանավոր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։