Կուշտրիմ Մուշիցա (ալբ․՝ Kushtrim Mushica, մայիսի 1, 1985(1985-05-01) կամ մայիսի 1, 1983(1983-05-01), Պրիշտինա), ֆուտբոլիստ Կոսովոյից, դարպասապահ։ Ներկայում խաղում է ալբանական Սուպերլիգայի «Բյուլիս» ակումբում։

Կուշտրիմ Մուշիցա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Կոսովո Կոսովո
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1985(1985-05-01) (38 տարեկան) կամ մայիսի 1, 1983(1983-05-01) (40 տարեկան)
Ծննդավայր Պրիշտինա, Հարավսլավիա
Հասակ 190 սմ
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բյուլիս
Համար 1
Պատանեկան կարիերա
1991-1998 Հարավսլավիա Ռամիզ Սադիկու
2000-2002 Հարավսլավիա Պրիշտինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2008 Կոսովո Պրիշտինա
2008-2010 Կոսովո Վելազնիմի
2010-2011 Հյուսիսային Մակեդոնիա Ռենովա 18 (0)
2010-2011 Կոսովո Վելազնիմի
2011-2015 Կոսովո Պրիշտինա
2015-այժմ Ալբանիա Բյուլիս 13 (0)
Ազգային հավաքական
2014 Կոսովո Կոսովո 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Կուշտրիմ Մուշիցան ծնվել է 1985 թվականի մայիսի 1-ին Հարավսլավիայի Պրիշտինա քաղաքում (ներկայում՝ Կոսովոյում)։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է 6 տարեկան հասակում հայրենի քաղաքի «Ռամիզ Սադիկու» ակումբում։ Այնտեղ նա մնացել է մինչև Կոսովոյի պատերազմը. այդ ժամանակ նա եղել է 14 տարեկան և ստիպված է եղել հեռանալ Կոսովոյից ու երեք ամիս բնակվել Թուրքիայում՝ իր ազգականների մոտ։ Այդ ընթացքում նրա հայրն ու ավագ եղբայրը մնացել են Պրիշտինայում։ Կուշտրիմ Մուշիցան հայրենիք է վերադարձել այն ժամանակ, երբ նրա հայրը քաղաքը համարել է բավականաչափ անվտանգ։ Պատերազմի ավարտից հետո Կուշտրիմ Մուշիցան միացել է «Պրիշտինա» ակումբին, որ Կոսովոյի առաջատար ակումբներից մեկն էր։ 2002 թվականին 17-ամյա Կուշտրիմ Մուշիցան դարձել է ակումբի հիմնական կազմի խաղացող[1]։

2008 թվականին Կուշտրիմ Մուշիցան «Պրիշտինայի» կազմում դարձել է Կոսովոյի չեմպիոն, ինչից հետո տեղափոխվել է Կոսովոյի Ջյակովիցա քաղաքի «Վելազնիմի» ակումբ։ 2010 թվականին Կուշտրիմ Մուշիցան դարձել է մակեդոնական «Ռենովա» ակումբի խաղացող։ Մակեդոնիայի առաջնության շրջանակներում անցկացվող խաղերին Կուշտրիմ Մուշիցան առաջին անգամ մասնակցել է 2010 թվականի նոյեմբերի 13-ին՝ «Վարդար» ակումբի հետ տնային խաղի ժամանակ փոխարինման դուրս գալով ընդմիջումից հետո[2]։

2010/11 մրցաշրջանի արդյունքներով՝ «Ռենովան» զբաղեցրել է 3-րդ տեղը (Կուշտրիմ Մուշիցան մասնակցել էր այդ առաջնության 18 խաղերին)։ Դրանից հետո Մուշիցան վերադարձել է Կոսովո և կրկին միացել «Վելազնիմի» ակումբին, իսկ 2012 թվականին տեղափոխվել է «Պրիշտինա» ակումբ, որի կազմում խաղացել է մինչև 2015 թվականը։

2015 թվականի օգոստոսի 21-ին Կուշտրիմ Մուշիցան ազատ գործակալի իրավունքներով տեղափոխվել է ալբանական Սուպերլիգայի «Բյուլիս» ակումբ[3]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Հավաքականում խմբագրել

Կուշտրիմ Մուշիցայի խաղերն ու գոլերը Կոսովոյի հավաքականի կազմում
Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Մրցություն
1 17 փետրվարի, 2010 Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա   Ալբանիա 2:3 Ընկերական խաղ
2 21 մայիսի, 2014 Ադեմ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Կոսովսկա-Միտրովիցա   Թուրքիա 1:6 Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 2 խաղ/0 գոլ (national-football-teams.com)

Նվաճումներ խմբագրել

Թիմային խմբագրել

«Պրիշտինա»
  • Կոսովոյի չեմպիոն (1) - 2007/08

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ralf Martin Keinath (1 օգոստոսի, 2014). «Nationaltorwart Kushtrim Mushica: Eine große Nummer». Report Erreisen (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2 ապրիլի, 2016-ին.
  2. «Renova 4:0 Vardar» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 2 ապրիլի, 2016-ին.
  3. «Zyrtare: Mushica firmos me Bylisin». Gazeta Olle (ալբաներեն). 21 օգոստոսի, 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2 ապրիլի, 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել