Կուկուլկանի տաճար (Իսպաներեն արտասանություն՝ [el kas'tiʎo]), (իսպ.՝ Pirámide de Kukulkán, Templo de Kukulkán, «El Castillo»), տաճար մայաների քաղաքական և մշակութային կենտրոն Չիչեն Իցայում, Յուկատան թերակղզի, Մեքսիկա։

Կուկուլկանի տաճար
իսպ.՝ Templo de Kukulcán
Հիմնական տվյալներ
ՏեսակԲուրգ
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
ՏեղագրությունՉիչեն Իցա[1]
Մասն էՉիչեն Իցա
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
55,5 մետր
Լայնություն55,5 մետր
Բարձրություն24 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Chichen Itza - Castillo Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Չիչեն-Իցայի գլխավոր տաճարը նվիրված է տոլտեկների մեկենաս Կուկուլկանին։ Տաճարի կուռքը` օդի և քամու աստված Կուկուլկանի արձանը, այստեղ են բերել տոլտեկները։ Այն կոչել են Կեցալ-կոատլ, որը մայաների լեզվից թարգմանաբար նշանակում է Կ’ուկ’Ուլկան։ Մայաների այս աստվածը արգելում էր իրեն մարդկային զոհեր մատուցել, նա ընդունում էր միայն ծաղիկներ և բուրավետ արմատներ։ Ըստ լեգենդի` նա «մորուսավոր սպիտակ աստված» էր, նման էր եվրոպացու, այդ պատճառով էլ հնդկացիները մեծ ուրախությամբ էին ընդունում իսպանացի կոնկիստադորներին, քանի որ նրանց համարում էին Կեցալկոատլի հետևորդները։

Իսպանացիները Կուկուլկանի տաճարն անվանում են Էլ-Կաստիլիո` դղյակ։

Ճարտարապետություն խմբագրել

Կուկուլկանի տաճարը 24 մետր բարձրությամբ, 9 հարկանի քառակուսի հատակագիծ ունեցող բուրգ է։ Այն իր մոնումենտալությամբ և ներդաշնակությամբ իշխում է բոլորի վրա, դոմինանտում է հարակից տարածքի մյուս շինությունների նկատմամբ։ Տաճարը վեր է խոյանում 18 հա մակերես ունեցող հսկա վայրում։ Նրանից աջ գտնվում է Մարտիկների տաճարը, դեպի ձախ` Հովազների տաճարը։ Կուկուլկանի 4 կողմերից դեպի վեր են բարձրանում մեծ աստիճաններ, որոնք խորհրդանշում են աշխարհի 4 կողմերը։ Աստիճանները եզրավորված են քարե բարավորներով, որոնք պատկերում են օձի տարբեր հատվածներ` գլուխ, մարմին և պոչ։ Գարնանային և աշնանային գիշերահավասարների օրը արևի ճառագայթներն այնպես են ընկնում աստիճանների վրա, որ թվում է, թե օձի մարմնի մասերը միանում են իրար, և կենդանին սկսում է սողալով դուրս գալ տաճարից[2]։

Կուկուլկանի տաճարը սերտորեն կապված է աստղագիտության հետ։ Սա հիմնականում բխում է օրացույցի օրերից։ Տաճարի յուրաքանչյուր կողմի սանդուղքն ունի 91 աստիճան, 4 կողմի աստիճանների գումարը կազմում է 364։ Չորս սանդուղքները միացնող հիմքի հետ մեկտեղ ստացվում է 365` տարվա օրերին համապատասխան[3]։

Բուրգի յուրաքանչյուր կողմն ունի 9 հարկ, որոնք սանդուղքով հատվելիս դառնում են 18։ Սա համապատասխանում է մայաների օրացույցի ամիսների թվի հետ։ Նրանք 12-ի փոխարեն ունեին 18 ամիս։ Բուրգի 9 ատամնավոր ելունները խորհրդանշում են տոլտեկական առասպելաբանության «9 երկինքները», իսկ 52 քարե ռելիեֆները` մայաների օրացուցային մեկ ցիկլը։

Բուրգի վերին հատվածում փոքր չափերի 4 մուտք ունեցող տաճարն է, որտեղ արվում էին զոհաբերություններըն ու ծիսական արարողությունները։ Սա իր ճարտարապետական ձևերով նման է մայաների դասական շրջանի կառույցներին, սակայն տանիքը հարթ է, իր վերևում չունի դամբարանի նմանվող կառույց։ Այս զոհարանում նախկինում պահվել է Հովազի սուրբ գահը, քանի որ հովազը ևս մայաների սուրբ կենդանիների թվին է պատկանել։ Գահն իրենից ներկայացնում էր կենդանու մեծ քանդակը, որն արված էր կարմիր, սև և կանաչ գույների մեջ։ Հովազի մարմնի վրայի պուտերը եղել են 73 նեֆրիտի կտորներ։

Տաճարի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ Այն պահում են կապիտելների հատվածում օձի գլուխների ոճավորումներով երկու քարե սյուներ։

Ներքին հարդարանքը խմբագրել

Կուկալկանը բուրգ է բուրգի ներսում։ Բուրգի ներսում կա փոքր չափսերի ևս մեկ 9-հարկանի բուրգ։ Այն ներառում է աստիճանավոր կամարներ, ինչը շատ բնորոշ է մայաների ճարտարապետությանը։ Կուկուլկանի տաճարը հանդիսանում է տոլտեկական դարաշրջանի գլխավոր ճարտարապետական նմուշներից մեկը[4]։

Բուրգի հիմքից 20 մետր խորության վրա գտնվում է կարստային ստորգետնյա լիճ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ բուրգի փլուզման համար[5]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Низовский А. Ю. Величайшие чудеса света. Энциклопедический справочник. — М.: Вече, 2007. — С. 43-45. — ISBN 5-9533-0667-9
  • AROCHI, Luis E. (1984) "La pirámide de Kukulcán" Panorama editorial (2005); ISBN 968-38-0118-8
  • LANDA, Diego de (1566) "Relación de las cosas de Yucatán" editorial Dastin (2003); ISBN 84-492-0363-5
  • MEDIZ Bolio, Antonio (2005) "Traducción al español de Chilam Balam de Chumayel" editorial Dante; ISBN 970-605-277-1
  • MONTEJO, Victor; GARAY, Luis (1999) "Popol Vuj, libro sagrado de los mayas" editorial Artes de México; ISBN 968-6533-85-0
  • STEPHENS, John Lloyd (1843) "Incidentes del viaje a Yucatán I" editorial Dastin (2003); obra completa ISBN 84-492-0379-1; vol. I ISBN 84-492-0369-4
  • STEPHENS, John Lloyd (1843) "Incidentes del viaje a Yucatán II" editorial Dastin (2003); obra completa ISBN 84-492-0379-1; vol. II ISBN 84-492-0370-8

Աղբյուրներ խմբագրել

  • Coe, Michael D. (1999). The Maya. Ancient peoples and places series (6th, fully revised and expanded ed.). London and New York: Thames & Hudson. ISBN 0-500-28066-5. OCLC 59432778.
  • Milbrath, Susan (1999). Star Gods of the Maya: Astronomy in Art, Folklore, and Calendars. The Linda Schele series in Maya and pre-Columbian studies. Austin: University of Texas Press. ISBN 0-292-75225-3. OCLC 40848420.
  • Šprajc, Ivan, and Pedro Francisco Sánchez Nava (2013). Astronomía en la arquitectura de Chichén Itzá: una reevaluación. Estudios de Cultura Maya XLI: p. 31–60.
  • Willard, T.A. (1941). Kukulcan, the Bearded Conqueror : New Mayan Discoveries. Hollywood, CA: Murray and Gee. OCLC 3491500.

Gray, Richard. "Sacred Sinkhole Discovered 1,000-year-old-Mayan-Temple-Eventually-Destroy-Pyramid." Science & tech August 17, 2015. Dailymail. Web. August 17, 2015.

Justice, Adam. "Scientists discover sacred sinkhole cave under Chichen Itza pyramid." Science (2015). Ibtimes. Web. August 14, 2015.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Šprajc and Sánchez 2013
  3. Milbrath 1989: 66
  4. Coe 1999: 176
  5. Под пирамидой в городе майя Чичен-Ица обнаружено подземное озеро Лента.Ру (14 августа 2015)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուկուլկանի տաճար» հոդվածին։