Կուժկոտրուկ բրդածաղկաբաժակային

բույսերի տեսակ
Կուժկոտրուկ բրդածաղկաբաժակային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Ցեղ Կուժկոտրուկ (Adonis)
Տեսակ Կուժկոտրուկ բրդածաղկաբաժակային (A. eriocalycina)
Միջազգային անվանում
Adonis eriocalycina

Կուժկոտրուկ բրդածաղկաբաժակային (լատին․՝ Adonis eriocalycina), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10-15 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Տերևները 2-3 փետրաձև հատված են և գծային մասերով։ 20-35 մմ տրամագծով ծաղիկները միայնակ են և ակտինոմորֆ։ Բաժակաթերթերն անգույն են, երբեմն ծիրանագույն և արտաքինից թավոտ։ Պսակաթերթերը վառ կարմիր են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է Երևանի (Կապուտան, Երասխ և Նարեկ գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ, Ամաղու) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակը տարածված է նաև Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Սիրիական անապատում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1700 մ բարձրությունների վրա, ինչպես նաև քարքարոտ, խճաքարոտ լանջերին, կիսաանապատում և լեռնային տափաստանում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակին, կապված հողերի յուրացման հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES- և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուժկոտրուկ բրդածաղկաբաժակային» հոդվածին։