Կուժկոտրուկ Վոլգայի

բույսերի տեսակ
Կուժկոտրուկ Վոլգայի
Կուժկոտրուկ Վոլգայի
Կուժկոտրուկ Վոլգայի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Ցեղ Կուժկոտրուկ (Adonis)
Տեսակ Կուժկոտրուկ Վոլգայի (A. volgensis)
Միջազգային անվանում
Adonis volgensis

Կուժկոտրուկ Վոլգայի (լատին․՝ Adonis wolgensis), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

15-30 (50) սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները կրկնակի մատնաձև բաժանված են և երկար նշտարաձև գծային մասերով։ Ծաղիկները միայնակ են և ակտինոմորֆ։ 15-20 մմ երկարությամբ պսակաթերթերը դեղին են և երկարավուն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է Սևանի (Արտանիշի թերակղզի) և Ապարանի (Չարենցավանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Լոկալիտետները երկուսն են, որոնց միջև հեռավորությունը 60 կմ է։ Տեսակը հանդիպում է նաև Հյուսիսարևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Արևմտյան Սիբիրում, Հյուսիսարևելյան Անատոլիայում, Կենտրոնական և Արևելյան (հարավ) Եվրոպայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1500-2300 մ բարձրությունների վրա, ինչպես նաև լեռնային տափաստաններում և տրագականտուտներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին։ Գեղատեսիլ բույս է՝ արժանի այգեգործության համար բազմացման[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկի Արտանիշի արգելոցային գոտում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուժկոտրուկ Վոլգայի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուժկոտրուկ Վոլգայի» հոդվածին։