Նիկոլայ Կառլովիչ Ռոմանովսկի (գրական կեղծանունը՝ Կուզմա Չորնի (Չորնի), բելառուս․՝ Мікалай Карлавіч Раманоўскі, Кузьма Чорны, հունիսի 24, 1900(1900-06-24), Կապիլի գավառ, Բելառուս - նոյեմբերի 22, 1944(1944-11-22)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս խորհրդային գրող։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1934)։

Կուզմա Չորնի
բելառուս․՝ Кузьма Чорны
Ծնվել էհունիսի 24, 1900(1900-06-24)
ԾննդավայրԿապիլի գավառ, Բելառուս
Վախճանվել էնոյեմբերի 22, 1944(1944-11-22)[1] (44 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄինսկի զինվորական գերեզմանատուն
Գրական անունКузьма Чорный (либо Чёрный) և Максим Орешник
Մասնագիտությունդրամատուրգ, հրապարակախոս, գրող, թարգմանիչ, մանկագիր և բանաստեղծ
Լեզուբելառուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունNyasvizh professor seminary? և Բելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետ
Ժանրերվեպ, պատմվածք և հրապարակախոսություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Մալադնյակ և Uzvyšša?
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրBelarus? և Q6482122?
Պարգևներ
 Kuźma Čorny Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1900 թվականի հունիսի 11-ին (24-ին) գյուղացու ընտանիքում։ Ավարտելէ Տիմկովիչիի ժողովրդական դպրոցը, 1916-1919 թվականներին սովորել է Նեսվիժի ուսուցչական սեմինարիայում։ 1923 թվականին ընդունվել է Բելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի գրականության բաժին, և նույն թվականին «Савецкая Беларусь» թերթում տպագրվել է նրա առաջին ստեղծագործությունը Կուզմա Չորնի գրական կեղծանունով։ 1923 թվականից «Մալադնյակ» գրական միության անդամ է, իսկ 1926 թվականին անցել է «Ուզվիշաա» գրական միություն։ 1925 թվականին լույս են տեսել Կուզմա Չորնիի ստեղծագործությունների երկու ժողովածուներ։ 1920-ական թվականներին արդեն քննադատները նրա համար կանխագուշակում էին «բելառուսական Դոստոևսկու» ճակատագիր։ 1938 թվականի հոկտեմբերի 14-ին ձերբակալվել է ու բանտարկվել Մինսկի բանտում, որտեղ անցկացրել է 8 ամիս։ Դրանցից վեցն անցկացրել է մենախցում։ 1941 թվականից գտնվել է արտաքսման մեջ ու աշխատել «Раздавим фашистскую гадину» թերթում։ 1944 թվականին վերադարձել է Մինսկ, որտեղ մահացել է 1944 թվականի նոյեմբերի 22-ին[3]։

Ստեղծագործությունը խմբագրել

Կուզմա Չորնին համարվում է բելառուսական վեպի հիմնադիրներից մեկը։ 1927 թվականին հրատարակվել է նրա առաջին վեպը՝ «Сястра», իսկ 1928 թվականին՝ «Зямля», 1931 թվականին՝ «Бацькаўшчына» («Հայրենիք»), 1935 թվականին՝ «Трэцяе пакаленне»։ 1941-1944 թվականներին գրել է «Вялікі дзень» վեպը, 1943 թվականին՝ «Пошукі будучыні» («Ապագայի որոնումներ»), 1944 թվականին գրել է իր վերջին վեպը՝ «Млечны Шлях» («Ծիր Կաթին»)։ Եվս երեք վեպերի ձեռագրեր այրվել են Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, իսկ մի քանի վեպեր էլ մնացել են անավարտ։ Բացի դրանից՝ Կուզմա Չորնին գրել է նաև բազմաթիվ պատմվածքներ։

Կուզմա Չորնին հայտնի է նաև իր պիեսներով ու թարգամանություններով։ Նա թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Վլադիմիր Կորոլենկոյի, Նիկոլայ Գոգոլի, Մաքսիմ Գորկու, Յարոսլավ Հաշեկի ստեղծագործություններից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Բելառուսերեն Վիքիպեդիա (բելառուս.) — 2007.
  3. Кузьма Чорны // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мінск : Мастацкая літаратура, 1994. — С. 585—586.

Գրականություն խմբագրել

  • Казека, Я. Кузьма Чорны։ Старонкі творчасці / Я. Казека. — Мінск։ Мастацкая літаратура, 1980. — 133, [2] с.
  • Навуменка, І. Я. Ранні Кузьма Чорны (1923—1929) / І. Я. Навуменка. — Мінск։ Беларуская навука, 2000. — 94 с.
  • Կուզմա Չորնիի փողոցը Մինսկում (ռուս.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուզմա Չորնի» հոդվածին։