Կորրերի թանգարան
Կորրերի քաղաքային թանգարան (իտալ.՝ Museo Civico Correr), գեղարվեստի թանգարան Վենետիկում, որտեղ ներկայացվել են ավանդական վենետիկյան կյանքի տարբեր կողմերը, Վենետիկի հանրապետության գոյատևման վերջին շրջանը։
Կորրերի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վենետիկ[1] |
Վայր | Սուրբ Մարկոսի հրապարակ |
Հասցե | 30124[1]Սուրբ Մարկոսի հրապարակ |
Հիմնադրված է | 1836 |
Հիմնադիր | Թեոդորո Կորրեր |
Այցելուներ | 286 454 մարդ (2015) |
Կայք | correr.visitmuve.it |
![]() | |
![]() |
Թանգարանը գտնվում է Պրոկուրացիի նապոլեոնյան կողմում՝ Սուրբ Մարկոսի հրապարակում, սուրբ Մարկոսի տաճարի դիմաց։ Թանգարանը հիմնադրվել է 1830 թվականին՝ վենետիկցի Թեոդորո Կորրերի շնորհիվ (1750—1830), ով քաղաքին է կտակել բնանկարների և դեկորատիվ-կիրառական արվեստի իր հին իրերի ամենաթանկ հավաքածուն[2]։
Նապոլեոնի կողաշենքը միավորում է Հին և Նոր պրոկուրացիաները, սակայն ամբողջովին չի համադրվում ընդհանուր տեսքի հետ[3]։ Մինչև 1807 թվականը այդ վայրում եկեղեցի է եղել, որը քանդել են, որպեսզի Նապոլեոնի նստավայրն ամբողջացնեն նոր շքամուտքով (ճարտարապետ Ջուզեպպե Սալի)։
Ներկայումս թանգարանում ցուցադրված են երեք տարբեր հավաքածուներ։ Կանալետտոյի դպրոցի կողմից կազմված վեդուտները, Վենետիկի պատմական տեսարանները և փաստաթղթերը Թեոդորո Կորրերայի ցուցանմուշների մասն են կազմում և պատմում են քաղաքի պատմության տարբեր փուլերի մասին։ Թանգարանային այս հավաքածուն ներառում է նաև վանքապատկան գրքեր, շքեղ հանդերձանք, մետաղադրամներ և կնիքներ, ինչպես նաև պատմական զենքեր։
Թանգարանային ֆոնդի երկրորդ բաժնում ցուցադրվում է պատկերասրահը, որում ընդգրկված են վենետիկյան դպրոցի ժանրային ստեղծագործությունների մի ամբողջ շարք. Պիետրո Լոնգիի վրձնին պատկանող վենետիկյան դիմակահանդեսի դրվագները և Կարպաչչոյի «Երկու վենետիկուհիներ» նկարը, որը XIX դարում սխալմամբ համարել են կուրտիզանուհիների նկար։
Կորրերի թանգարանի երրորդ հավաքածուն ցուցադրվում է թանգարանի կազմում ընդգրկված Ռիզորջիմենտո (իտալ.՝ Museo del Risorgimento e dell'Ottocento Veneziano) թանգարանում, որտեղ այցելուները կարող են տեսնել պատմական նկարներ, հագուստ, փաստաթղթեր և փորագրություններ, որոնք փաստացի վկայություններ են Վենետիկի անկումից մինչև XIX դարի իրադարձությունների վերաբերյալ, երբ Վենետիկը միացել է Իտալիային։
ԳրականությունԽմբագրել
- Thorsten Droste: Venedig — DuMont Kunst-Reiseführer; DuMont Buchverlag, Köln 1996, ISBN 3-7701-3582-2, S. 313.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 dati.beniculturali.it — 2014.
- ↑ Ein digitaler Katalog ist über das Internet verfügbar: Կաղապար:Webarchiv, Website des Museo Correr
- ↑ Италия (Северная и Центральная). М.: Авангард, 2008, С. 208. ISBN 978-5-86394-287-2.
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայքէջ(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորրերի թանգարան կատեգորիայում։ |