Կորսունի ճակատամարտ (1648)

Կորսունի ճակատամարտ (ուկրաիներեն՝ Корсунь, լեհ.՝ Korsuń), Բոգդան Խմելնիցկու գլխավորած ուկրաինական կազակների (15-17 000) և Ղրիմի թաթարների (4000) ճակատամարտը հետմաններ Ստեֆան Պոտոցկու և Մարցին Կալինովսկու լեհական զորքի (ավելի քան 20 հզ.) դեմ ՝ ուկրաինական ժողովրդի 1648-1654 թվականների ազատագրական պատերազմի ժամանակ։

Կորսունի ճակատամարտ
ԹվականՄայիսի 26, 1648
Մասն էԽմելնիցկու ապստամբություն
ՎայրՈւկրաինա Կորսուն-Շևչենկովսկի, Ուկրաինա
Հակառակորդներ
 Զապորոժյան կազակներ
Ղրիմի թաթարներ
Լեհական թագավորություն և Լիտվական մեծ իշխանություն
Հրամանատարներ
Բոգդան Խմելնիցկի
Տուգայ բեյ
Ստեֆան Պոտոցկի
Մարցին Կալինովսկի
Կողմերի ուժեր
15 000 կազակներ,
3000 թաթարներ
5000
Ռազմական կորուստներ
Անհայտ4500-5000

Ժոլտիե վոդիում իրենց առաջապահ ջոկատների ջախջախումից հետո լեհերը պաշտպանական դիրք գրավեցին Կորսունի մերձակայքում։ Մայիսի 15-ին թաթարները անհաջող գրոհ կազմակերպեցին հակառակորդի ձախ թևի վրա։ Խմելնիցկին հմուտ զորաշարժերով ստիպեց Պոտոցկու գնդերին նահանջել անտառով, որտեղ դարան էր մտել Մ. Կրիվոնոսի 6000-անոց ջոկատը։ Լեհական զորքերը շրջապատվեցին և ջախջախվեցին։ Գերվեցին ավելի քան 8,5 հզ. մարդ, 2 հետմանները և ամբողջ հրետանին։ Կորսունի ճակատամարտի հաղթական ելքը Ուկրաինայում համաժողովրդական ապստամբության ազդանշան հանդիսացավ։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 663
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորսունի ճակատամարտ (1648)» հոդվածին։