Կորոնարիա կաշվեկերպ

բույսերի տեսակ

Կորոնարիա կաշվեկերպ (լատին․՝ Coronaria coriacea), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Կորոնարիա կաշվեկերպ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մեխակազգիներ
Տեսակ Կորոնարիա կաշվեկերպ
Լատիներեն անվանում
Coronaria coriacea


Նկարագրություն խմբագրել

30-70 սմ բարձրությամբ, բազմամյա, գեղազարդային խոտաբույս է։ Տերևները երկարավուն են, կամ էլիպսաձև։ Պսակաթերթերը բոսորագույն կարմիր են կամ ծիրանագույն, 20-25 մմ երկարությամբ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Սրաշեն, Նեքին Հանդ)։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Թալիշում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայուն, Հյուսիս արևմտյան Աֆրիկայում, Հյուսիսային Իրանում, Միջին Ասիայում (Թուրքմենստան)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա, անտառում, անտառի եզրերին, ճամփեզրերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին սպառնացող վտանգներն են՝ որպես գեղազարդային բույս չափից ավելի հավաքը, անտառատնտեսական գործունեությունը, ճանապարհաշինությունը, գյուղատնտեսական հանդակների ընդարձակումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորոնարիա կաշվեկերպ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորոնարիա կաշվեկերպ» հոդվածին։