Կորնգան մեսխեթական

բույսերի տեսակ
Կորնգան մեսխեթական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Hedysareae
Ցեղ Կորնգան (Onobrychis)
Տեսակ Կորնգան մեսխեթական (O. meschetica)
Միջազգային անվանում
Onobrychis meschetica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Կորնգան մեսխեթական (լատին․՝ Onobrychis meschetica), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

40-60 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Միջին և վերին տերևների տերևիկները օվալ կամ էլիպսաձև են, իսկ գագաթում՝ բութ–կլորավուն։ Բազմածաղիկ ծաղկաբույլը երկարանում է ծաղկելուց հետո։ Պսակը դեղին, նուրբ, վարդագույն և շերտավոր է։ 14-17 մմ երկարության դրոշը արտաքինից թավոտ է։ Ունդերը երիկամաձև են, ոստիկով, մերկ, փայլուն, իսկ մեջքային կարը կորացած է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Շամբ գյուղի և Տաթևի ՀԷԿ–ի շրջակայք)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600–1400 մ բարձրությունների վրա, շիբլյակում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորնգան մեսխեթական» հոդվածին։