Կորյուն Ղաֆադարյան

հայ ճարտարապետ

Կորյուն Կարոյի Ղաֆադարյան (մայիսի 9, 1936(1936-05-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան, ճարտարապետության թեկնածու (1975

Կորյուն Ղաֆադարյան
Ի ծնեԿորյուն Կարոյի Ղաֆադարյան
Ծնվել է1936 մայիսի 9
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ
ԱշխատավայրԱրվեստի ինստիտուտ
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Կարո Ղաֆադարյանի որդին է։

Կենսագրություն

խմբագրել

1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962-1991 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։ 1991-1998 թվականներին եղել է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 2002 թվականից՝ Պատմամշակութային ժառանգության ԳՀ կենտրոնի փոխտնօրեն։

Մասնակցել է Էրեբունի (1959-1962), Արգիշտիխինիլի (1962-1976), Դվին (1976) քաղաքատեղիների պեղումներին, չափագրել ու ուսումնասիրել է բրոնզադարյան և միջնադարյան ամրոցներ ու բնկատեղիներ։

Հեղինակ է «Արգիշտիխինիլի քաղաքի ճարտարապետությունը» մենագրության (1984, ՀՀ ԳԱԱ «Գովեստագիր»), համահեղինակ՝ «Հայկական ճարտարապետության պատմության» 1-ին հատորի (1996)[1]։

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ

խմբագրել