Բացել գլխավոր ցանկը

Կորյուն Առաքելյան

հայ բանաստեղծ

Կորյուն Վարդանի Առաքելյան (նոյեմբերի 24, 1944(1944-11-24), Իջևան, Հայաստան), հայ բանաստեղծ, ՀՀ պետական և քաղաքական գործիչ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2015)[1]։ ՀՌԱՀ անդամ (2009 թվականից), Հանրային խորհրդի անդամ (2009 թվականից), 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կորյուն Առաքելյան
Ծնվել էնոյեմբերի 24, 1944
ԾննդավայրԻջևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
ՊարգևներՀայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 24-ին, Իջևան քաղաքում։

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է դպրոցում որպես ուսուցիչ։ Եղել է «Ազատ գոտի» թերթի խմբագիր, ՀՀ Մշակույթի նախարարության բաժնի պետ, «Տիրաստ» հրատարակչության փոխտնօրեն։ Ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2009 թ. ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ[2]։ 2009 թ. ընտրվել է ՀՀ հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, ապա ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

2015 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ վերընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։

ԵրկերԽմբագրել

  • Ապրելու գույնը, Ե., Նաիրի, 1996, 54 էջ։
  • Մայր իմ, Երևան, 2011։
  • Մայր իմ, Երևան, 2010։
  • Ղողանջ հուսո, Երևան, 2007։
  • Ծիրանագույն երազներ (մանկական բանաստեղծություններ), Երևան, 2011։

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»