Կորմոֆիտներ, ցողուն և տերևներ ունեցող բույսեր։

Կորմոֆիտներ են մամուռների մեծ մասը, պտերանմանները, սերմնավոր բույսերը։ Երբեմն կորմոֆիտ են անվանում այն բույսերը, որոնք ցողունից ու տերևներից բացի ունեն նաև արմատներ։ Այս դեպքում մամուռները դուրս են մնում կորմոֆիտներիի խմբից։

Կորմոֆիտները թալոմային բույսերի պատմական զարգացման արդյունք են, որոնց մարմինը տարանջատված չէ ցողունի ու տերևների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 659