Կորեական ալկոհոլային խմիչքներ

Կորեական ալկոհոլային խմիչքներ (կորեերեն՝ 전통주), կորեական խոհանոցում գոյություն ունեցող բոլոր ազգային ալկոհոլային խմիչքների ամբողջությունը, որոնցից շատերը կոչվում են սինո-կորեական տերմինով՝ «չու» (հանգըլ՝ 주; հանչա՝ 酒):

Կորեական ալկոհոլային խմիչքներ
Ենթատեսակալկոհոլային խմիչք
 Alcoholic beverages from Korea Վիքիպահեստում

Ծագում խմբագրել

Կոգուրյո պետությունը եղել է ամենաժամանակակիցը Կորեական թերակղզու երեք թագավորություններից III-VII դարաշրջանում (Կորեական երեք թագավորությունների ժամանակաշրջան)։ Պատմական վկայությունների համաձայն Կոգուրյոյի մշակույթը ունեցել է խմորված ուտելիքի և խմիչքների զարգացած ավանդույթներ։ Այդ ժամանակաշրջանում խմիչքները պատրաստելու համար նրանք օգտագործել են խմորչային խառնուրդ՝ նուրուկ (խմորիչ) (հանգըլ - 누룩) և ածիկ։ Մեթոդները, որոնք գործածվում են այսօր, ծագել են դրանից դեռևս 5000 տարի առաջ։ «Սուլի» պատրաստման եղանակի մասին նշվել է 430 թվականից առաջ։

Պեկչեն եղել է երկրորդը երեք թագավորություններից և գտնվել է թերակղզու հարավարևմտյան մասում։ «Սուլը» Ճապոնիա է ներթափանցել Պեկչեից՝ շնորհիվ Susubori-ի (կորեացի գարեջրագործ), Ինբոն անունով[1][2], ով դարձել է ալկոհոլային խմիչքների ճապոնական աստվածը[3]։ Ճապոնական հին արխիվային տվյալների համաձայն՝ «Աղացած բրինձը», Սուսուբորին առաջարկել է «սուլը» ճապոնացի թագավորին։ Դա եղել է առաջին դեպքը թագավորի կյանքում, երբ նա փորձել է ալկոհոլ, որը իր մոտ առաջացրել է ուրախություն և բարձր երգելու ցանկություն։

Սիլլան եղել է երրորդ թագավորությունը այդ ժամանակաշրջանում, որը գտնվում էր տարածաշրջանի հարավարևելյան շրջանում, որը, արդյունքում, 7-րդ դարում միավորեց ամբողջ Կորեական թերակղզին։ Սիլլան երիտասարդ թագավորություն էր և ոչ այնքան զարգացած, որքան Պեկչեն և Կոգուրյոն։ Դա նաև վերաբերվում է «սուլի» պատրաստման եղանակին։ Միայն թե, շուտով Սիլլան գրավեց իր նախկին բոլոր հարևաններին։ «Jibung Yuseol» տեքստը, Սիլլայի ժամանակաշրջանի, պատմում է Սիլլայում «սուլի» պատրաստման ավանդույթի մասին։

«Չևանունգի»՝ Գորյոյի թագավորության ժամանակաշրջանի պատմական գիրք, որում կա առասպել այն մասին, թե ինչպես են առաջին անգամ Կորեայում հայտնվել ալկոհոլային խմիչքները։ «Ժամանակին ապրել է մի թագավոր, որը հաճույք էր ստանում, օգտագործելով ալկոհոլը կնոջը գրավելու համար, որպեսզի նրանից շատ երեխաներ ունենա։ Երբ ծնվեց նրանց որդին, նրանք նրան անվանեցին Սուլ։ «Սուլ» (հանգըլ - 술) բառը, վերաբերվող ալկոհոլային խմիչքներին, առաջացել է „սու“ (հանգըլ - 수; հանչա - 水) և „պուլ“ (հանգըլ - 불) բառերի միասնությունից, որոնք նշանակում են „ջուր“ և „կրակ“: Այն կրակոտ ջուր է, սերված եռացող հեղուկից[4]»: Այս ստուգաբանական տարբերակը ավելի հայտնի է։

Կորեական ավանդական գինիների և լիկյորների արտադրությունը, ինչպես նաև նրա պահանջարկը, կտրուկ նվազել է ճապոնական օկուպացիայի ժամանակ։ 1986 թվականին, փորձելով ուղղել այդ իրավիճակը, Հարավային Կորեայի Մշակութային արժեքների կառավարությունը ընտրել է ավանդական ալկոհոլային խմիչքների 86 տարատեսակ, որպես մշակութային ժառանգություն 12 տեսակով, որոնք ընտրվել են որպես «Կորեայի ոչ նյութական կարևոր մշակութային ժառանգություն», որոնցից յուրաքանչյուրը Կորեայում ունի սեփական տեղայնացումը։

Տարատեսակներ խմբագրել

Կորեայում գյուղատնտեսական մշակույթում ավելի տարածված է եղել բրինձը, հետևաբար, կորեական ալկոհոլային խմիչքների մեծամասնությունը պատրաստվել են բրնձից, թե՛ կպչուն բրնձից, թե՛ սովորականից, որոնք խմորման են ենթարկել խմորիչների և նուրուկների միջոցով։ Ցորենից պատրաստված ալկոհոլային խմիչքները պատրաստել են ամիլազների ֆերմենտներից։ Կորեացիները նաև հաճախ օգտագործում են մրգեր, ծաղիկներ, բույսեր և այլ տարբեր բաղադրիչներ՝ ալկոհոլային խմիչքին բույր հաղորդելու համար, որն ավելի ուժեղ է, քան չինական գինիում։

Գոյություն ունի կորեական ալկոհոլային խմիչքների 6 հիմնական տեսակ՝ յակչու, թորված լիկյոր (այդ թվում նաև սոջուն), տակչու, մրգային գինիներ, ծաղկային գինիներ, բուժիչ գինիներ։

Յակչու խմբագրել

Յակչու (հանգըլ - 약주; հանչա - 藥酒), կորեերենից բառացիորեն թարգմանված նշանակում է՝ բուժիչ ալկոհոլ։ Յակչուն զտված բրնձե գինի է, պատրաստված եփած բրնձից, որն անցել է խմորման մի քանի փուլեր։ Յակչուն նաև անվանում են մյոնգյակջու կամ բոպջու, և այն տարբերվում է տակչուից իր պայծառ գույնով։

Յակչուի տարբերակներն իրենց մեջ ընդգրկում են պեկհաջուն (백하주), որը պատրաստում են կպչուն բրնձից և կորեական նուրուկից[5], հիկմիջու (հանգըլ - 흑미주; հանչա - 黑米酒; բառացիորեն՝ սև բրնձե գինի), որը պատրաստում են սև բրնձից[6]։

Չոնջու խմբագրել

Չոնջու (հանգըլ - 청주; հանչա - 淸酒; բառացիորեն՝ «մաքուր գինի» կամ «մաքուր լիկյոր»), մաքուր բրնձե գինի, որը նման է ճապոնական սակեին։ Չոնջուի ամենահայտնի ապրանքանիշերից մեկն է Չանհան (청하), որը լայն տարածում ունի կորեական ռեստորաններում։ Գոյություն ունեն չոնջուի տեղական տարբերակներ, օրինակ՝ պոպչուն (법주), որը պատրաստում էին Կյոնջու հին քաղաքում[7]։

Թորված լիկյոր խմբագրել

Կորեական թորված լիկյոր, որը իր մեջ պարունակում է կորյանջու (հանգըլ - 고량주; հանչա - 高梁酒), պատրաստված սորգոյից և նման է չինական գաոլիանգ ջիուի, ինչպես նաև օկրոջուն (հանգըլ - 옥로주; հանչա - 玉露酒), որը պատրաստվում է բրնձից և յուլմայից։ Գոյություն ունի նաև մեկ այլ տեսակ, որն անվանում են մունբեջու (문배주), որը Հարավային Կորեայում ստացել է ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ (№ 86-1): Մունբեջուն ավանդական երկար պահված թորված լիկյոր է, պատրաստված ցորենից, սորգոյից, բրնձից և նուրուկից (թթխմոր)՝ 40 աստիճան թնդությամբ։ Խմիչքի արմատները գալիս են Հյուսիսային Կորեայի Պխենյանի տարածաշրջանից և ունի հատուկ բույր, որը նման է մունբե ծառի ծաղկի բույրին, որը նման է տանձի[7][8]։

Սոջու խմբագրել

 
Սոջուի շիշ:

Սոջու (հանգըլ - 소주; հանչա - 燒酒), զտած, մի թեթև թորված քաղցր ալկոհոլային խմիչք, որը համարվում է կորեական շատ հայտնի լիկյոր։ Այն պատրաստում են ցորենից կամ քաղցր կարտոֆիլից և որպես օրենք, ոչ թանկ։ Սովորաբար սոջուն պարունակում է 17-20 % ալկոհոլ ընդհանուր ծավալում։ Գոյություն ունի նաև այս խմիչքի նշագրումով տեսակ, որ բաղադրիչները թորված են ավանդական եղանակով, որոնք օգտագործվում էին Անդոնգ քաղաքում։ Այդպիսի խմիչքի թնդությունը 45 աստիճան է։ Սոջուի այս տեսակը ունի պաշտպանության պետական կնիք։ Անդոնգը պատմականորեն հայտնի է եղել որպես սոջուի պատրաստման լավագույն կենտրոններից մեկը։ Սոջուի մնացած տեսակները, ինչպես նաև ավելի վաղ հիշատակված ավանդական կորեական ալկոհոլային խմիչքները, որպես օրենք, թանկ չեն հենց Կորեայում, բայց անդոնգական սոջուն սովորականից 20 անգամ ավելի թանկ է։ Անդոնգական սոջուն առևտրում առանձնացնում են որպես կոնյակ։ XX դարում սոջուին սկսել են տալ կիտրոնի և կանաչ թեյի բույր։ Գոյություն ունի նաև ճապոնական տարբերակ, որը անվանում են սյոտյու։

Մակգոլի խմբագրել

Մակգոլի (հանգըլ - 탁주; հանչա - 濁酒), նաև հայտնի է տակչու անունով՝ կորեական ավանդական ալկոհոլային խմիչք, 6,5-ից մինչև 7 % թնդությամբ։

Պատրաստվում է բրնձից (նաև հայտնի է, որպես «Կորեական բրձե գինի» անունով), ունի կաթնային գույն և քաղցր համ։ Այն պատրաստվում է եփած բրնձի և ջրի խառնուրդի խմորման եղանակով։ Վերջին շրջաններում խմիչքը հայտնի է դառնում քաղաքներում, հատկապես երիտասարդների շրջանում։ Այն նաև անվանում են նոնջու (հանգըլ - 농주; հանչա - 農酒).

Գոյություն ունի նաև մակգոլիի այլ տարբերակ, որը անվանում են իվաջու (հանգըլ - 이화주; հանչա - 梨花酒, բառացիորեն՝ «գինի տանձենու ծաղիկներից»)։ Այսպիսի անվանում մակգոլիի այս տարբերակը ստացել է այն պատճառով, որ այն պատրաստում են եփած բրնձով և բրնձի ածիկով, որը թթխմորման են թողնում տանձենու ծաղկման ժամանակ։ Իվաջուն հաճախ խմում են գդալով։ Այս խմիչքը շատ հայտնի է ֆերմերների մոտ, ովքեր այն օգտագործում են՝ աշխատելով բրնձի դաշտերում։

Գոյություն ունի նմանատիպ խմիչք՝ կամջու (հանգըլ - 감주; հանչա - 甘酒) անվանումով։ Այդ անունը հաճախ օգտագործում են նաև ոչ ալկոհոլային խմիչքների համար, այդ թվում նաև Սիկհեի։

Մակգոլին սովորաբար վաճառում են պլաստիկ շշերում։ Ավանդաբար Մակգոլին մատուցվում է մետաղյա կամ փայտե բաժակներով, որից առանձին բաժակները և ճաշամանները լցվում են շերեփի միջոցով։ Քանի որ այն չֆիլտրված խմիչք է, ապա, որպես օրենք, Մակգոլին խառնում են մինչ օգտագործումը։

Կորեայում Մակգոլին նաև օգտագործում են նախնիների համար անցկացվող երկրպագությունների ժամանակ։

Մրգային գինի խմբագրել

 
Պոկպունջաջուի շիշ:

Կորեայում գոյություն ունեն մրգային գինիների բազմաթիվ տեսակներ, պատրաստված մրգերի, հատապտուղների և ալկոհոլի համադրությունից։ Պոդոջուն (հանգըլ - 포도주; հանչա - 葡萄酒) պատրաստում են բրնձի գինուց՝ խառնած խաղողի հետ։ Հայտնի մրգային գինիներից շատերը պատրաստում են մեսիլյայից (այդպիսի գինին անվանում են մեսիլջու, մե-հվա-սու, մե-չխի-սուն կամ Սոլ-չուն-մե), պոկպունջա (հանգըլ - 복분자, կորեական սև մորի, լատին․՝ Rubus coreanus Miquel, 15 % ալկոհոլ)[9], չինական սերկևիլենիներ, բալենիներ, սոճիի սերմեր, նռնենի։ Փոկպունջաջու (հանգըլ - 복분자주, հանչա - 覆盆子酒), ինչպես ասում են, օգնում է սեքսուալ կայունությանը[10]։

Ծաղկային գինի խմբագրել

Կորեայում գոյություն ունեն բազմաթիվ ավանդական գինիներ՝ պատրաստված ծաղիկներից։ Դրանց շարքին են պատկանում գինիներ պատրաստված Քրիզանթեմից, որը անվանում են կուկվաջու (հանգըլ - 국화주; հանչա - 菊花酒; նշված Jinro, որպես Chun Kook), պատրաստվում է ակացիայով, մեսիլյայի ծաղիկներից (մեհվաջու; հանչա - 梅花酒), դեղձի ծաղիկներով (տոհվաջու հանչա - 桃花酒), ցախակեռասից (ինդոնջու; հանգըլ - 인동주; հանչա - 忍冬酒), վայրի մասրենիից, կարմրաշագանակագույն մասրենիից[11]։

Տուգյոնջու (հանգըլ - 두견주; հանչա - 杜鵑酒), գինի՝ պատրաստված լեռնավարդի տերևներից, որը արտադրել են Չխունջխոնդո նահանգում։ Այս գինին քաղցր է, մածուցիկ, վառ դեղնաշագանակագույն, պարունակում է 21 % ալկոհոլ։ Մյոնչխոն տուգյոնջունը հարավկորեայի ղեկավարության կողմից սահմանվել է որպես Կորեայի կարևոր ոչ նյութական մշակութային ժառանգություն 86-2 համարի ներքո[12]։

Ծաղկային մեկ այլ տեսակի անվանումը՝ փեկխվանջուն (հանգըլ - 백화주; հանչա - 白花酒) պատրաստում են ծաղիկների 100 տեսակից[13]։

Բուժիչ գինի խմբագրել

Բուժիչ լիկյորները, կոչված ''յագյոնջու'' (հանգըլ - 약용주; հանչա - 藥用酒), արտադրում են՝ համադրելով բուժիչ սերմերը, խոտաբույսերը և արմատներն ալկոհոլի հետ։

  • Ինսամջու (հանգըլ - 인삼주; հանչա - 人蔘酒), պատրաստում են ժենշենից։ Բուժիչ այս գինին ավելի հայտնի է տարեց մարդկանց շրջանում[14]։
  • Թոսոջու (հանգըլ - 도소주; հանչա - 屠蘇酒), խոտաբույսերից պատրաստված հայտնի գինի, որն ավանդաբար մատուցվում է ամանորյա սեղանին[15]։
  • Սոսունջու (հանգըլ - 송순주; հանչա - 松筍酒), այն սոջու է, պատրաստված մածուցիկ բրնձից և փափուկ թերհաս սոճու կոներից կամ ընձյուղներից[16][17]։
  • Օգալպիջուն (հանգըլ - 오갈피주) պատրաստում են ականտոպանաքս նստածաղկավորի հատիկներից, խառնած սոջուի և շաքարի հետ։
  • Չուգյոպչոնջու (հանգըլ - 죽엽청주; հանչա - 竹葉青酒), ավանդական լիկյոր, պատրաստված բամբուկի տերևներից[18]։
  • Չուսոնջու (հանգըլ - 추성주; նաև արտասանվում է չուսունջու), ավանդական գինի, պատրաստված մածուցիկ և ոչ կպչուն բրնձից, տերևներից, այդ թվում չինական Շիզանդրայից և Էվկոմիյուից։ Շուկայում գինին վաճառում են բամբուկի տեսք ունեցող շշերով։
  • Թեփսուլ (հանգըլ - 대잎술), ավանդական ժողովրդական գինի՝ Հարավային Ջոլա նահանգի Թամյանի վարչաշրջանից, պատրաստված է մածուցիկ, շագանակագույն բրնձից և բամբուկի տերևներից, տասը բուժիչ խոտաբույսերի հետ միասին[19]։
  • Փեկսեջու (հանգըլ - 백세주; հանչա - 百歲酒; բառացիորեն թարգմանվում է «հարյուրամյա գինի»), բժշկական գինու առևտրային տեսակը և ավելի հայտնի բժշկական գինին է երիտասարդների շրջանում։ Փեկսեջուն դարձել է սոջուի հայտնի այլ տեսակը ռեստորանների և խմելու վայրեր մեծամասնությունում։ Այս բրնձե գինին պատրաստված է կպչուն բրնձից և տասնմեկ խոտաբույսերից, այդ թվում՝ քաղցրարմատ, շիզանդրա չինական, հազազ բերբերի, գազ, կոճապղպեղ, դարչին։ Պարունակում է 13 % ալկոհոլ[20]։
  • Սասանչուն (հանգըլ - 산사춘), կորեական առևտրային գինու մեկ այլ տեսակ, պատրաստված սանսիի կարմիր պտուղներից կամ չինական ալոճենիից։ Գարեջուր արտադրող «Փե Սան Մյուն» գործակալությունը, ով շուկա է ներմուծում այս գինին, հաստատում է, որ սասանչունը ունի թերապևտիկ ազդեցություն[21]։
  • Փեմջու (հանգըլ - 뱀주; բառացիորեն՝ «օձի գինի»), գինի, որի պատրաստման ժամանակ օձին տեղադրում են թորված լիկյորով կամ սոջույով լցված անոթի մեջ, որից հետո այն հնացնում են։ Այս ժողովրդական բուժամիջոցը, որը, ինչպես ասում են, պետք է լավ ազդի հատկապես տղամարդկանց վրա՝ տարբեր տեսակի օձերի օգտագործումով։ Տեղական գիտելիքների համաձայն, որքան թունավոր է օձը, այնքան ավելի բուժիչ է գինին և համապատասխանաբար ունի բարձր գին։
  • Թթոնսուլ (հանգըլ - 똥술), հայտնի է նաև որպես «գինի թափոններից», պատրաստում են՝ լցնելով սոջուն խորությունում, որտեղ պառկած է հավ կամ շուն և թողնում են խառնուրդ այնտեղ, մինչև որ այն չսկսի մակարդվել։ Ի տարբերություն այլ բուժիչ գինիների, կորեացիները այն խմում են հավատով, որ այն կօգնի բուժել հիվանդությունները։ Ներկայումս այդ խմբիչքը հայտնի չէ և այն կարելի է գտնել միայն ավանդական ռեստորաններում։

Այլ գինիներ խմբագրել

Յուջու կամ Մայուջու (հանգըլ - 마유주; հանչա - 馬乳酒) պատրաստում են խնամված ձիու կաթից։ Կորեայում հայտնվել է Մոնղոլիայից։ Այս գինին նման է կումիսուի։

Կորեական գինի խմբագրել

 
Գարեջուրը Հարավային Կորեայում

Գարեջուրը Կորեայում հայտնվել է XX դարում։ Ամենամյա «Չոսոնի դինաստիայի տարեգիրք» ամփոփագիրը, որում նկարագրված է ամեն ինչը, ինչը առաջացել է, գարեջուրն այդ ժամանակ արդեն պատրաստել էին։ Սովի ժամանակ թագավորն արգելել է ժողովրդի համար գարեջուր արտադրելը[22]։ Սեուլում 1908 թվականին բացվել է Կորեայի առաջին գարեջրատունը[23]։ Երկու ժամանակակից խոշոր գարեջրատները հիմնադրվել են 1920-ական թվականներին։ Երրորդ «Jinro Coors Brewery» գործարանը հիմնադրվել է 1990-ական թվականներին, բայց ավելի ուշ ձեռք բերեց «Oriental Breweries» անվանումը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 우리나라 술의 발달사. 신광출판사. 2004. էջ 55. ISBN 9788970697581.
  2. «되살아난 우리 전통 술… 이젠 '酒道'도 되살릴 때». The Chosun Ilbo Senior. 2012 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  3. Lee Hyo-gee (1996). «History of Traditional Korean Alcoholic Drinks». Koreana, Vol. 10. No.4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. «History of Korean Alcohol». Life in Korea. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 18-ին.
  5. «product». 2007 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  6. «product». 2005 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  7. 7,0 7,1 Traditional Liquor Արխիվացված 2020-02-16 Wayback Machine Korea Tourism Organization. Retrieved on August 28, 2009
  8. «http://skynews.co.kr/article_print.asp?mcd=121&ccd=6&scd=2&ano=124». skynews.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. Jeon, Jeong Hee; Shin, Sunhee; Park, Dongsun; Jang, Ja Young; Choi, Byong-il; Kang, Jong-Koo; Joo, Seong Soo; Hwang, Seock-Yeon; Kim, Jong-Choon (2008 թ․ սեպտեմբերի 18). «Fermentation Filtrates ofRubus coreanusRelax the Corpus Cavernosum and Increase Sperm Count and Motility». Journal of Medicinal Food (անգլերեն). 11 (3): 474–478. doi:10.1089/jmf.2007.0070.
  11. «Flower Pancakes and Flower Liquor : Traditional Food with a Floral Fragrance». Koreana. 2003. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
  12. «Drinks of the Ancients». SkyNews. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  13. «Bottoms up for tip-top health». Korea JoongAng Daily. 2003 թ․ մայիսի 27. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  14. Pettid, Michael J. (2008). Korean cuisine: an illustrated history (angol). China: Reaktion Books Ltd. էջեր 110–123. ISBN 978 1 86189 348 2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «도소주» (Korean). Korean Folk Encyclopedia. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «http://www.jeonlado.com/v2/ch07.html?&number=6634». www.jeonlado.com (կորեերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  17. «송순주담그기» (Korean). Korean Folk Encyclopedia. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «네이버 :: 마이홈/게시판 서비스 종료 안내». myhome.naver.com (կորեերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  19. «http://www.afmc.co.kr/home/showroom3/eng/sub_view.php?dir=mengin&file=mengin_06». www.afmc.co.kr. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  20. [1] Արխիվացված 2008-10-14 Wayback Machine[2] Արխիվացված 2006-05-14 Wayback Machine
  21. http://www.soolsool.co.kr/English/product.htm
  22. 주간한국:맥주의 기원, 역사, 비어벨트를 찾아서
  23. «Seoul - Martin Robinson - Google Books».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեական ալկոհոլային խմիչքներ» հոդվածին։