Կորալյան ամրոց (անգլ.՝ Coral Castle), օօլիտային կրաքարային կառույց, որը ստեղծվել է լատվիացի-ամերիկացի էքսցենտրիկ Էդվարդ Լիդսկալնինի կողմից (1887–1951): Այն գտնվում է Ֆլորիդա նահանգի Մայամի Դեյդ շրջանում չգրանցված տարածքում՝ Հոմսթեդ և Լեյժըր Սիթի քաղաքների միջև։ Կառույցը պարունակում է բազմաթիվ մեգալիթյան քարեր, հիմնականում` կորալներից առաջացած կրաքար, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մի քանի տոննա[4]։ Ներկայումս այն մասնավորի կողմից շահագործվող զբոսաշրջային վայր է։ Կորալյան ամրոցը հայտնի է իր շուրջը հյուսված լեգենդների շնորհիվ, որոնք հավաստում են, որ ամրոցը կառուցվել է Լիդսկալնինի կողմից բացառապես ձեռքով՝ հակադարձ ձգողականության կամ մի քանի տոննա կշռող բազմաթիվ քարեր տեղափոխելու և փորագրելու գերբնական ունակությունների օգտագործման միջոցով[5][6]։

Կորալյան ամրոց
ՏեսակNRHP district?
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՄայամի Դեյդ շրջան և Homestead?
Ժառանգության կարգավիճակՎայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[1][2][3][…]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Կորալյան ամրոցին պատկանող պաստառներում ասվում է, որ Էդվարդ Լիդսկալնինը հարսանիքից ընդամենը մեկ օր առաջ անսպասելի մերժում է ստացել Լատվիայում գտնվող իր 16-ամյա նշանածի՝ Ագնես Սքվուստի կողմից։ Ամերիկա մեկնելուց հետո նա, իբրև թե, հիվանդանում է մահացու տուբերկուլյոզով, բայց ինքնուրույն բուժվում է՝ հայտարարելով, որ մագնիսները որոշ ազդեցություն են ունեցել իր հիվանդության վրա։

Նա ավելի քան 28 տարի է ծախսում Կորալյան ամրոցը կառուցելու վրա՝ հրաժարվելով թույլ տալ, որ որևէ մեկը նախքան աշխատանքի ավարտը հետևի իրեն։ Մի շարք դեռահասներ պնդում էին, որ ականատես են եղել նրա աշխատանքին, նրանք հայտնում էին, որ նա կարողացել է կորալի մեծ բեկորները շարժել ինչպես ջրածնային փուչիկները[7]։ Միակ առաջադիմական գործիքը, որի մասին խոսում էր Լիդսկալնինը «հավերժական շարժիչն» էր։

Ի սկզբանե Լիդսկալնինը 1923 թվականին Ֆլորիդա նահանգի Ֆլորիդա Սիթիում կառուցեց մի ամրոց, որը անվանեց «Էդի տարածք»։ Նա այդ տարածքը գնել էր Ռուբեն Մոսերից, որի կինը իրեն օգնություն էր ցուցաբերել, երբ նրա մոտ տուբերկուլյոզի ևս մեկ ծանր դեպք էր ի հայտ եկել[8][9]։ Ֆլորիդա Սիթին, որը սահմանակից է Էվերգլեյդին, համարվում է Միացյալ Նահանգների ամենահարավային քաղաքը, որը չի գտնվում կղզու վրա։ Այն ժամանակ դա մի շատ հեռավոր վայր էր՝ զարգացման ցածր մակարդակով։ Ամրոցը մնաց Ֆլորիդա քաղաքում մինչև 1936 թվականը, երբ Լիդսկալնինը որոշեց տեղափոխվել և իր հետ տանել ամրոցը։ Երկրորդ և վերջնական գտնվելու վայրը ունի 28655 South Dixie Highway, Miami, FL 33033 փոստային հասցեն, որն այժմ գտնվում է Լեյժըր Սիթիի մարդահամարի արդյունքում ձևավորված ցանկի մեջ, բայց որն իրականում գտնվում է շրջանին չպատկանող տարածքում։ Ըստ որոշ հաղորդումների նա որոշում է տեղափոխվել՝ իր անձնական կյանքի գաղտնիությունը ապահովելու նպատակով, երբ քննարկումներ են սկսվում ամրոցի սկզբնական տարածքը զարգացնելու վերաբերյալ[10]։ Նա երեք տարի անցկացրեց Կորալյան ամրոցի մաս կազմող կառույցները 10 մղոն հեռավորության վրա (16 կմ) դեպի հյուսիս՝ Ֆլորիդա Սիթի մինչև ներկայիս գտնվելու վայրը, Ֆլորիդա նահանգի Հոմսթեդ քաղաք տեղափոխելու վրա։

Նոր տարածքը Լիդսկալինը անվանեց «Լեռնային դարպաս»՝ ի պատիվ հետևի պատի վրա կառուցված հսկայական դարպասի։ Նա շարունակեց աշխատել ամրոցի վրա մինչև իր մահը՝ 1951 թվականը։ Նոր ամրոցի մաս հանդիսացող կորալի կտորները, որոնք կապ չունեն սկզբնական կառուցման վայրից տեղափոխվածների հետ, հանվել են ամրոցի պատերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող հանքից։ Լողավազանն ու հարավային պատի կողքին գտնվող փոսը քարհանքեր են։ Արևելյան և արևմտյան քարհանքերը լցվել են։

Ֆլորիդա Սիթիում Լեդրսկալինը ամրոցում շրջելու համար այցելուներից վերցնում էր տասը ցենտ, իսկ Հոմսթեդ տեղափոխվելուց հետո նա խնդրում էր քսանհինգ ցենտի չափով նվիրատվություն կատարել, բայց այցելուները լարող էին ազատ մուտք գործել ամրոց նույնիսկ եթե փող չունեին։ Առջևի դարպասի ժայռի վրա կան «Զանգը երկու անգամ տալու» նշաններ։ Նա ամրոցի աշտարակի երկրորդ հարկի իր բնակելի հատվածից իջնում էր դարպասների մոտ և սկսում էքսկուրսիան։ Նա երբևէ իրեն հարց տված որևէ մեկին չի ասել, թե ինչպես է կառուցել ամրոցը։ Նա պարզապես պատասխանել է․ «Դժվար չէ, եթե գիտես, թե ինչպես»։

Հարցին, թե ինչու է կառուցել ամրոցը Լիդսկալնինը աղոտ պատախանել է, որ դա իր «Սիրելի տասնվեցի» համար է։ Լայնորեն տարածված կարծիք կա, որ դա վերաբերվում է Ագնես Սկավստին (որին հաճախ սխալմամբ Սքաֆս են անվանում)։ Լիդսկալնինը իր «Գիրք յուրաքանչյուր տանը» հրատարակության մեջ ակնարկում է, որ իր «Սիրելի տասնվեցը» ավելի շատ գաղափար է, քան իրականություն։ Ըստ լատվիական աղբյուրի, աղջիկը գոյություն է ունեցել, բայց նրա անունն իրականում Հերմինա Լյուսիս է եղել[11]։

Երբ 1951 թվականի նոյեմբերին Լիդսկալնինը հիվանդացավ, առջևի դարպասի դռան վրա «Գնում եմ հիվանդանոց» գրությոմաբ ցուցանակ դրեց և ավտոբուսով մեկնեց Մայամիի Ջեքսոն հիվանդանոց։ Ինչ-որ պահի նա ինսուլտ է տարել․ կա՛մ նախքան հիվանդանոց մեկնելը, կա՛մ հիվանդանոցում։ Նա մահացել է քսանութ օր անց Պիելոնեֆրիտից (երիկամների վարակ)՝ 64 տարեկան հասակում։ Նրա մահվան վկայականում նշվում է, որ մահվան պատճառը «ուրեմիան է․ երիկամների անբավարարություն՝ վարակի և թարախակույտի հետևանքով»[12]։

Գույքը հետաքննելիս Լիդսկալնինի անձնական իրերի մեջ հայտնաբերվել է 3500 ԱՄՆ դոլար (համարժեք 2019 թվականի 34.475 ԱՄՆ դոլարին)։ Նա իր եկամուտը ստացել էր էքսկուրսիաների անցկացումից, տարբեր առարկաների (ներառյալ մագնիսական հոսանքների) վերաբերյալ բրոշյուրների վաճառքից և իր՝ ԱՄՆ առաջին երթուղու շինարարության համար 10 արկ (4 հա) տարածքի մի մասի վաճառքից[10]։ Քանի որ նա կտակ չուներ, ամրոցը դառնում է Ամերիկայում իրեն ամենամոտն ապրող ազգականի սեփականությունը (Միչիգանից իր եղբորորդին Հարի անունով)[13]։

Կորալյան ամրոցի կայքում ասվում է, որ եղբորորդին վատառողջ լինելու պատճառով ամրոցը 1953 թվականին վաճառել է Իլինոյսում ապրող մի ընտանիքի։ Այնուամենայնիվ, այս պատմությունը տարբերվում է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի թոշակառու ոսկերիչներից մեկի` Կորալյան ամրոցի նախկին սեփականատեր Ջուլիուս Լևինի մահախոսականից։ Մահախոսականում ասվում է․ որ Լևինը 1952 թվականին Ֆլորիդայի նահանգից հողատարածք է գնել՝ հավանաբար չիմանալով, որ այդ տարածքում ամրոց կա[14]։

Նոր տերերը այն վերածել են զբոսաշրջային տեսարժան վայրի և փոխել են «Լեռնային դարպաս» անունը «Լեռնային դարպաս զբոսայգի», իսկ ավելի ուշ՝ Կորալյան ամրոց[15]։

1981 թվականի հունվարին Լևինը ամրոցը վաճառել է Կորալյան ամրոց ընկերությանը՝ 175․000 ԱՄՆ դոլարով (2019 թվականի համարժեք 492.139 դոլար)[16]։

1984 թվականին գույքը ցուցակագրվել է ԱՄՆ-ի Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։ Այն գրանցվել է «Լեռնային դարպաս» անվան տակ, սակայն 2011 թվականին ցանկում անունը փոխվել է «Կորալյան ամրոցի»[17]։

Անմիջապես ամրոցի ներսում գտնվող նշանը՝ «Նետիր 10 ցենտ» գրությամբ, Կորալյան ամրոցի սեփականությունը չէ։ Լիդսկալնինը այս նշանը պատրաստել և տեղադրել էր Ֆլորիդա Սիթիում իր նախկին գտնվելու վայրի դիմաց, երբ հոգնել էր «անվճար ցուցադրություն» կազմակերպելուց այն այցելուների համար, որանք անզգուշորեն կոտրում էին իր բույսերը։ Նշանը նվիրաբերվել է «Էդի տարածքի» սեփականատերերի կողմից և տարիներ շարունակ դրված է այստեղ։

Ամրոց խմբագրել

 
Տեսարան Կորալյան ամրոցից
 
Երեսուն տոննա կշռող քար

Կորալյան ամրոցի հիմքը բաղկացած է 1100 ամերիկյան տոննա (1000 տ) կշռող քարերից` պատերի, քանդակների, կահույքի և ամրոցի աշտարակի տեսքով։ Սովորաբար սխալմամբ կարծում են, որ ամրոցը պատրաստված է կորալից, սակայն այն իրականում պատրաստված է օօլիտից, որը նաև հայտնի է որպես օոլիտային կրաքար։ Օոլիտը նստվածքային ապար է, որը բաղկացած է կենտրոնացված շերտավոր կարբոնատի փոքր գնդաձև բյուրեղներից, որոնք իրենց մեջ կարող են ներառել բրածո ծովախցիի և կորալի տեղայնացված կոնցենտրացիաներ։ Օոլիտ կարելի է գտնել Ֆլորիդայի հարավարևելյան մասում՝ Փալմ Բիչի շրջանից մինչև Ֆլորիդա Քեյս ընկած հատվածում։ Օոլիտներ հաճախ հանդիպում են ընդամենը մի քանի դյուիմ վերին հողաշերտից ներքև, ինչպես, օրինակ, Կորալյան ամրոցի տարածքում։

Քարերն առանց շաղախի իրար են ամրացված։ Նրանք դրված են իրար վրա և իրենց քաշի շնորհիվ իրար կպած են մնում։ Արհեստավորի այնպիսի մանրակրկիտ աշխատանք է կատարված, և քարերը այնպիսի ճշգրտությամբ են իրար վրա դրված, որ նրանց միացման հատվածներից անգամ լույս չի թափանցում։ Պարագծային պատը կազմող 8 ոտնաչափ (2.4 մ) բարձրությամբ ուղղահայաց քարեր ունեն համաչափ բարձրություն։ Նույնիսկ տասնամյակներ անց քարերը չեն տեղաշարժվել։

Առանձնահատուկ հատկանիշների և քանդակների շարքում են ամրոցի երկհարկանի աշտարակը, որը ծառայել էր որպես Լիդսկալնինի բնակության հատված (պատերը շարված են բաղկացած էին 8-ոտնաչափ բարձրություն ունեցող քարի պատրաստված կտորներից), ճշգրիտ արեգակնային ժամացույցը, բևեռային աստղադիտակը, կոթողը, միս խորովելու մանղալը, ջրհորը, շատրվանը, երնային աստղերն ու մոլորակները և կահույքի բազմաթիվ կտորներ։ Կահույքի կտորների մեջ մտնում են սրտաձև սեղան, Ֆլորիդայի քարտեզի ուրվագծով սեղան, քսանհինգ ճոճաթոռներ, կիսալուսնաձև աթոռներ, լոգատաշտակ, մահճակալներ և գահ։

Չնայած որոշ բացառությունների, առարկաները պատրաստված են քարի մեկ ամբողջական կտորից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջինը 15 ամերիկյան տոննա (14 տ)։ Ամենամեծ քարը կշռում է 30 ամերիկայն տոննա (27 տ), իսկ ամենաբարձր քարը կազմված է երկու միաձույլ կերտվածքներից, որոնցից յուրաքանչյուրը 25 ֆտ (7,6 մ) է։

Ութ ոտնաչափ բարձրությամբ 9 ամերիկյան տոննա (8,2 տ) կշռող պտտվող դարպասը ամրոցի ամենահայտնի կառույցն է, որի մասին խոսվել է «Որոնելով․․․»[8] և «Անհավանական է» հեռուստատեսային հաղորդումների շրջանակում[18]։ Դարպասը փորագրված է այնպես, որ այն տեղավորվի պատերիից մեկ քառորդ թիզի հեռավորության սահմաններում։ Ըստ հաղորդումների, այն այնքան լավ է հարմարեցված, երեխան կարողացել է բացել մեկ մատի հպումով։ Դարպասի հիանալի հավասարակշռված առանցքի առեղծվածը և այն դյուրինությունը, որի շնորհիվ այն պտտվում էր, տևել է տասնամյակներ, մինչև որ այն 1986 թվականից դադարել է աշխատել։ Դարպասը տեղից հանելու համար անհրաժեշտ են եղել վեց մարդ և 50 ամերիկյան տոննա (45 տ) կշռող կռունկներ։ Դարպասը հանելուց հետո ինժեներներին հաջողվել է գտնե, թե ինչպես է Լիդսկալնինը կենտրոնացրել և հարմարեցրել այն։ Նա վերևից ներքև փոսեր էր փորել և տեղադրել մետաղական հորաններ։ Ժայռը հենվում էր հին բեռնատարի առանցքակալ վրա։ Հենց այս առանցքակալի էր ժանգոտման հետևանքով էր, որ դարպասը դադարել է պտտվել։ Ամբողջապես նոր առանցքակալներով և հորաններով դարպասը տեղադրվեց 1986 թվականի հուլիսի 23-ին[19]։ 2005 թվականին դարպասը փչացավ և նորից վերականգնվեց, սակայն, այն չի պտտվում այն նույն դյուրինությամբ, ինչ որ նախկինում։

Կորալյան ամրոցը շարունակում է մնալ հանրաճանաչ զբոսաշրջային տեսարժան վայր։ Գրքերում, ամսագրերում և հեռուստածրագրերում շահարկում են այն մասին, թե ինչպես է Լիդսկալնինը կարողացել կառուցել ամրոցը և տեղափոխել մի քանի տոննա կշռող քարեր։ Այն պնդումները, թե ոչ ոք երբևէ չի տեսել Լիդսկալնինին աշխատելիս և քարեր տեղաշարժելիս, մերժվել են։ Ինչպես հայտնում են, Օրվալ Իրվինը ականատես է եղել, թե ինչպես նա հանել քարերը և տեղադրել պատի վրա, և իր «Պարոն Չեմկարողը մահացել է» գրքում նկարագրել է մեթոդները[20]։ «Նեմիթ» կինոփառատոնը 1944 թվականին նկարահանեց կարճամետրաժ կինոնկար նրա աշխատանքի մասին։ Կորալյան ամրոցի կայքում նշվում է․ «Եթե որևէ մեկը Էդին հարցներ, թե նա ինչպես է տեղափոխել կորալի բեկորները, Էդը միայն կպատասխաներ, որ ինքը շատ լավ է տիրապետում քաշի և լծակի ուժի օրենքներին»[10]։ Նա նաև հայտարարել է, թե ինքը «հայտնաբերել է բուրգերի գաղտնիքները»՝ նկատի ունենալով Քեոփսի բուրգը[21]։

Հայտնի մշակույթում խմբագրել

  • Կորալյան ամրոցին հաճախ անվանում են Ֆլորիդայի Սթոունհենջ[22]
  • 1958 թվականին «Վոնգոյի վայրի կանայք» կինոնկարում Կորալյան ամրոցն օգտագործվել է որպես վիշապ-աստծո տաճար[23]
  • 1961 թվականին «Մերկ լուսնի վրա» ֆիլմի լուսնային տեսարանները նկարահանվել են Կորալյան ամրոցում[24]
  • 1966 թվականին «Ջիմմի՝ հրաշք տղա» մանկական երաժշտական ֆիլմում Կորայան ամրոցը օգտագործվել է որպես հետին պլան մի քանի տեսարաններում
  • «Գաղտնիքների ամրոցը» Լեոնարդ Նիմոյի «Որոնելով...» (1976–1982) ծրագրի տեսարան է, որում նկարագրվում է, թե ինչպես է Լիդսալնին քարերը նվազագույն ջանքեր գորժադրելով շարժել[25]
  • 2014 թվականի հունիսի 20-ին «Պատմություն» հեռուստաալիքով «Հին Այլմոլորակայիններ» (Սեզոն 8, տեսարան 2) հաղորդաշարի «Խորհրդավոր շինություններ» սերիայում ցուցադրվեց հատված Կորալյալ դղյակի մասին[26]
  • Բիլլի Այդոլը իր 1986 թվականի «Սիրելի տասնվեց» երգը գրել է Լիդրսկալնինի և Կորալյան դղյակի պատմությունից ոգեշնչվելով[27][28]
  • Ջոն Մարտինի գիրքը՝ «Կորալյան ամրոցի կառուցվածքը»[29], որը լույս է տեսել 2012 թվականի նոյեմբերին, նկարագրում է, թե ինչպես է Էդ Լիդսկալնինը կառուցել իր շինությունը՝ հիմնվելով ինժեներական հիմնարար սկզբունքների վրա

Տես նաև խմբագրել

  • Ֆերդինանդ Շևալ, ֆրանսիացի փոստատար, որը կառուցել է Le Palais idéal-ը՝ նմանատիպ քարե ամրոց

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Coral Castle — 1984.
  2. National Park Service Weekly announcement of National Register of Historic Places actions — 1984.
  3. National Park Service Weekly List of Actions Taken on Properties: 4/04/11 through 4/08/11 — 2011.
  4. «Coral Castle Review and Ratings of Sights in Miami». New York Times Travel. «Frommer's Review»
  5. Radford, Benjamin. «Mystery of the Coral Castle Explained». Live Science. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  6. Stollznow, Karen (2010 թ․ հունվարի 1). «Coral castle: fact and folklore». Skeptical Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «The Castle Of Secrets-In Search Of...». 2020 թ․ մարտի 20.
  8. 8,0 8,1 «City of Florida City». City of Florida City. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. «City History». City of Florida City. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Who's Ed?». Coral Castle. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. «Ed was a very private person and when he heard about a planned subdivision being built near him he decided to move to Homestead and in 1936 bought 10 acres of land.»
  11. Stollznow, Karen. "Coral Castle Fact and Folklore", Skeptical Inquirer January/February 2010, pp. 49–53
  12. «Coral Castle: The Mystery of Ed Leedskalnin and his American Stonehenge by best-selling author Rusty McClure and Jack Heffron». Coralcastlebook.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
  13. William Stansfield. «The Enigma of Coral Castle». Skeptic. 12 (2). Chapter: Ancient and Modern Megaliths.
  14. «Julius Levin obituary». Chicago Sun-Times. 1990 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  15. «Coral Castle». SouthFlorida.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
  16. «Warranty Deed for Coral Castle». County Records. Miami-Dade County Clerk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  17. Recent Listings April 15, 2011, National Park Service, April 2, 2010. Accessed 2011-06-11.
  18. «That's Incredible!». That's Incredible!. 1980 թ․ մարտի 3.
  19. 9 Ton Gate. 2006 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին – via YouTube.
  20. Irwin, Orval M. (1996). Mr. Can't is Dead: The Story of the Coral Castle. Homestead, FL. OCLC 45263633.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  21. Radford, Benjamin (2006 թ․ մարտի 28). «The Mysterious Coral Castle: A Fanciful Myth». Live Science & Skeptical Inquirer. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  22. Jeff Klinkenberg. Florida's Stonehenge is Coral Castle in Homestead, Tampa Bay Times, February 1, 2013
  23. «The Wild Women of Wongo : George R. Black : Free Download & Streaming : Internet Archive». Archive.org. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
  24. Beldin, Fred. «Nude on the Moon (1960)». AllMovie. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  25. «The Castle of Secrets (a.k.a. Coral Castle)». In Search of... Season 5. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին. {{cite episode}}: Unknown parameter |episode= ignored (օգնություն)
  26. Ancient Aliens, S. 8, E. 2, Mysterious Structures, U.S. TV channel History
  27. Billy Idol – Sweet Sixteen Live – via YouTube.
  28. «Preview Billy Idol's Candid Memoir 'Dancing With Myself'». Rolling Stone. 2014 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  29. John Martin (2012). «Coral Castle Construction: How One Man Created a Megalithic Wonder». Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին. 9780988429703

Գրականության ցանկ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորալյան ամրոց» հոդվածին։