Կոտա (հինդի՝ कोटा), քաղաք հնդկական Ռաջաստան նահանգի հարավ-արևելքում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչության թվով Ռաջաստանի քաղաքների մեջ երրորդն է (Ջայպուրից և Ջոդհպուրից հետո) և քառասունյոթերորդը՝ Հնդկաստանում՝ 1 001 694 մարդ։ Կոտան գտնվում է նահանգի մայրաքաղաքից՝ Ջայպուրից 240 կմ դեպի հարավ՝ Չամբալ գետի ափին։

Բնակավայր
Կոտա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Հիմնադրված է1631 թ.
Մակերես527 կմ²
ԲԾՄ271±1 մետր
Բնակչություն1 001 694 մարդ
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ0744
Փոստային դասիչ324001
Կոտա (Ռաջաստան) (Հնդկաստան)##
Կոտա (Ռաջաստան) (Հնդկաստան)

Աշխարագրական նկարագիր խմբագրել

Կոտան գտնվում է Ռաջաստանի հարավային մասում՝ ծովի մակարդակից 271 մետր միջին բարձրության վրա։ Այն զբաղեցնում է Ռաջաստանի հարավ-արևելյան շրջանի կենտրոնը, որը հայտնի է Հադոտի անվամբ։ Քաղաքը տեղակայված է Չամբալ գետի արևելյան ափի բարձր լանջային թեք հարթավայրում, որը համարվում է Մալվա սարավանդի մասը։ Հարավ-արևելքից մինչև հյուսիս-արևմուտք քաղաքը հատում են Մոկանդարայի բլուրները։

Կլիմա խմբագրել

Kota
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
10
 
23
11
 
 
20
 
26
13
 
 
10
 
33
19
 
 
10
 
39
25
 
 
20
 
42
29
 
 
50
 
40
29
 
 
250
 
34
26
 
 
240
 
32
26
 
 
110
 
34
25
 
 
20
 
34
22
 
 
10
 
30
16
 
 
10
 
25
12
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով
Աղբյուրը: Kota weather

Կոտայի կլիման կիսաանապատային արևադարձային է (Կյոպպենի կլիմաների դասակարգում, BSh)՝ ողջ տարվա ընթացքում բարձր ջերմաստիճանով։ Ամառը երկար է, չոր և տաք, սկսվում է մարտի վերջին և շարունակվում մինչև հունիսի վերջը։ Մուսսոնային շրջանին բնորոշ է ավելի ցածր ջերմաստիճանը՝ բավականաչափ բարձր խոնավությամբ և հորդառատ անձրևներով։ Մուսսոնային շրջանի ավարտին՝ հոկտեմբերին, ջերմաստիճանը նորից սկսում է աճել։ Կարճ, մեղմ ձմեռը սկսվում է նոյեմբերի վերջին և շարունակվում մինչև փետրվարի վերջը։ Ձմռան միջին ջերմաստիճաններն են՝ 26,7 °C (միջին ամենաբարձր) և 12 °C (միջին ամենացածր)։

Տեղումների տարեկան միջին նորման 761 մմ է[1]։ Տեղումների մեծ մասը բերում են հարավ-արևմտյան մուսսոնները։

Kota (A)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 33.4
(92.1)
37.0
(98.6)
42.7
(108.9)
48.5
(119.3)
48.4
(119.1)
47.3
(117.1)
44.3
(111.7)
41.0
(105.8)
41.0
(105.8)
40.4
(104.7)
38.0
(100.4)
33.2
(91.8)
48.5
(119.3)
Միջին բարձր °C (°F) 23.7
(74.7)
26.9
(80.4)
32.9
(91.2)
38.8
(101.8)
42.1
(107.8)
40.0
(104)
34.2
(93.6)
32.0
(89.6)
33.7
(92.7)
34.3
(93.7)
29.9
(85.8)
25.3
(77.5)
32.82
(91.07)
Միջին ցածր °C (°F) 10.9
(51.6)
13.7
(56.7)
19.1
(66.4)
25.0
(77)
29.3
(84.7)
29.2
(84.6)
26.5
(79.7)
25.4
(77.7)
25.0
(77)
21.8
(71.2)
16.3
(61.3)
11.9
(53.4)
21.18
(70.11)
Ռեկորդային ցածր °C (°F) 1.8
(35.2)
4.5
(40.1)
8.6
(47.5)
14.0
(57.2)
20.0
(68)
18.8
(65.8)
20.4
(68.7)
18.4
(65.1)
16.4
(61.5)
14.1
(57.4)
7.1
(44.8)
3.8
(38.8)
1.8
(35.2)
Տեղումներ մմ (դյույմ) 5.4
(0.213)
4.4
(0.173)
4.0
(0.157)
3.2
(0.126)
10.3
(0.406)
62.9
(2.476)
257.0
(10.118)
245.8
(9.677)
98.5
(3.878)
19.6
(0.772)
7.8
(0.307)
3.5
(0.138)
722.4
(28.441)
Միջ. անձրևոտ օրեր 0.9 1.0 0.6 0.4 2.1 6.9 13.1 15.2 5.6 1.6 1.2 0.5 49.1
% խոնավություն 48 38 25 19 23 43 67 74 58 40 41 48 43.7
Աղբյուր #1: Kota weather, India Meteorological Department: (Kota (A) record highs and lows up to 2010)[2], Monthly mean maximum and minimum temperature and rainfall (1961-2000)[3]
Աղբյուր #2: NOAA (1971-1990)[4]

Պատմություն խմբագրել

Կոտան տեղակայված է Հադոտի պատմական մարզում։ Քաղաքը պարսպապատվել է 14-րդ դարում, իսկ 1625 թվականին դարձել է Ռաջպուտական իշխանության կենտրոնը։ Մեծ Մոնղոլների կայսրության քայքայումից հետո տեղացի ռաջիները Ջայպուրի իշխանավորների դեմ արյունահեղ պատերազմների արդյունքում կարողացել են պահպանել անկախությունը։

1818 թվականին անգլիացիները համոզեցին ռաջիներին իրենց հետ սուբսիդավորված պայմանագիր կնքել զինվորական և քաղաքական օգնության մասին։ Դրանից հետո Կոտայի իշխանությունը կորցրեց քաղաքական ինքնավարությունը և մտավ Ռաջպուտանա գործակալության ղեկավարության տակ։

Բնակչություն խմբագրել

Կոտայի կրոնները
հինդուիզմ
  
77 %
իսլամ
  
18 %
ջայնիզմ
  
3.7 %
քրիստոնեություն
  
0.4 %
այլ կրոններ
  
0.9 %
հավատացյալների տոկոսը
ներառում է սիկհականությունը (0.2%)

Կոտայի բնակչության թվաքանակի փոփոխությունները[5]

2011 թվականին Հնդկաստանում անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ Կոտայի բնակչությունը կազմել է 1 001 365 մարդ, այդ թվում՝ 529 795 տղամարդ և 471 570 կին[6][7]։ Կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը հավասար է 906 կին՝ 1000 տղամարդու դիմաց, իսկ քաղաքի բնակչության 12,74 %-ը 6 տարեկանից փոքր երեխաներ են։ Գրագիտության մակարդակը 83,65 % է (տղամարդկանց շրջանում՝ 90,56 %, կանանց շրջանում՝ 75,90 %)։

Տնտեսություն և տրանսպորտ խմբագրել

Կոտան տարածաշրջանի առևտրային խոշոր կենտրոն է։ Արդյունաբերությունը ներառում է տեքստիլ ճյուղը, մետաղական իրերի և կաթնամթերքի արտադրությունը, քարերի հարթացումը և այլն։ Կոտայի շրջանով են անցնում № 12 (Ջայպուր - Ջաբալպուր) և № 76 ազգային մայրուղիները։ Մոտակա գործող օդանավակայանը գտնվում է Ջայպուրում։ Կոտան ևս ունի իր սեփական օդանավակայանը, սակայն 1997 թվականից սկսած՝ այն կանոնավոր չվերթներ չի իրականացնում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Climate: Kota - Climate graph, Temperature graph, Climate table
  2. «Ever Recorded Maximum Temperature, Minimum Temperature and 24 Hours Heaviest Rainfall up to 2010» (PDF). India Meteorological Department. էջ 64. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  3. «Monthly mean maximum & minimum temperature and total rainfall based upon 1901-2000 data» (PDF). India Meteorological Department. էջ 38. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  4. «Kota (A) Climate Normals 1971-1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «INDIA : urban population». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  6. Million-plus UA cities of India census India 2011
  7. Kota City Census report census 2011
  8. «Airports fail to lure airlines». The Times of India. 2011 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտա (Ռաջաստան)» հոդվածին։