Կովկասյան զերինտիա
Կովկասյան զերինտիա | ||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||||
Zerynthia caucasica Lederer, 1864
|
Կովկասյան զերինտիա[1] (լատին․՝ Zerynthia caucasica), ցերեկային թիթեռ առագաստայինների ընտանիքից (Papilionidae)։
Նկարագրություն
խմբագրելԱռջևի թևի երկարությունը 23-32մմ է, թևերի թափը՝ 44-52մմ։ Թևերի վերին հատվածի գունավորումը բաց դեղին է բարդ զարդանկարով, ձևավորված կարմիր, սև և կապույտ նախշերից։ Հարսնյակից նոր դուրս եկած թիթեռների թևերի գունավորումը տատանվում է համարյա սպիտակից մինչև բաց դեղին։ Թևերի ծոպերը բազմագույն են։ Թևերի ներքևի հատվածի զարդանկարը կրկնում էվերին հատվածի գունավորումը։ Սեռական դիմորֆիզմը էգերի մոտ արտահայտվում է զարդանկարի մեծ զարգացմամբ և թևերի ինտենսիվ գունավորմամբ։ Որովայնը պատված է բաց գույնի մազերով։
Տարածվածություն
խմբագրելԱրեալը ընդգրկում է Մեծ Կովկասի հարավային թեքությունը Կախից մինչև Ջուբգա, Մեսխեթի լեռնաշղթա, Կոլխիդայի դաշտավայր և Պոնտոյան լեռների հյուսիսային թեքությունը։ Նաև արեալը զբաղեցնում է սևծովյան ծովափի գծով Պսոու գետից մինչև Ջուգբա և Վուլան գետերի ջրաբաժան։
Եվրոպայում հանդիպում է միայն արևմտյան նախակովկասում։ Սարերում բարձրանում է մինչև 1700մ ծովի մակարդակից բարձր։
Ենթատեսակներ
խմբագրել- abanti (Koçak, 1975)
- cachetica (Sheljuzhko, 1927)
- caucasica (Lederer, 1864)
- tkatshukovi (Sheljuzhko, 1927)
Վարքագծի առանձնահատկություններ
խմբագրելԻմագոի թռիչքի ժամանակը տևում է ապրիլի առաջին տասնօրյակից մինչև մայիսի առաջին տասնօրյակ։ Ընդհանրապես թռիչքի ժամանակը կախված արեալի տարածքից և եղանակի պայմաններից կարող է ձգվել մարտից մինչև հունիս։ Թռիչքը հարմարեցված է արևային եղանակին։ Ամպամած և քամոտ եղանակին տվյալ տեսակի ակտիվությունը միանգամից նվազում է, + 12 ջերմաստիճանից ցածր` իսկույն դադարում է։ Թիթեռները առավելապես ակտիվ են առավոտվա ժամը 10-ից 16.00-ը։ Թռիչքի սեզոնի սկզբում հայտնվում են արուները, իսկ էգերի մասսայական մուտքը լինում է 7-10 օր ուշ։ Արուների թռիչքը առավելապես ավարտվում է ապրիլի վերջում, իսկ էգերը մայիսի սկզբում, կախված գարնանային սեզոնի տևողությունից։
Իմագոի թռիչքը տևում է մոտավորապես 20-25 օր։ Միգրացիոն հատկությունները արուների մոտ ավելի բարձր են, քան էգերի մոտ։ Արուները հաճախ հանդիպում են իրենց հիմնական բնակության տեղից հեռու։ էգերի մոտ միգրացիոն հատկությունները ի հայտ են գալիս ձվադրումից հետո։
Բազմացում
խմբագրելԷգերը բեղմնավորումից ձվերը հետո դնում են մեկ առ մեկ, նրանց կպցնելով տերևի ստորին կողմի վրա։ Ձուն գնդաձև է 0,8մմ տրամագծով։ Ձվի հիմնական գույնը բաց կանաչ է, բաց դարչնագույն երանգով։ Ձվի փուլը տևում է 10-ից 15 օր։
Թրթուրների կերային բույս - որդնտակ վրացական(Aristolochia iberica) և Aristolochia steupii: Ձվից նոր դուրս եկած թրթուրը 2,5մմ է։ Մարմինը պատված է մոխրագույն կուտիկուլայով և սպիտակավուն զարդանկարով։ Կոծոծները սպիտակ են։ Շոշափուկները սև գույնի են։
Պաշտպանություն
խմբագրելԹուրքիայում համարվում է անհետացած տեսակ, պոպուլյացիայի ստատուսը այլ երկրներում հայտնի չէ։
Տեսակը ներառված է եղել ՍՍՀՄ-ի կարմիր գրքում «III. Թվաքանակի նվազմամբ տեսակներ» կատեգորիայով։
Աղբյուրներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Tuzov V.K. The Synonimic list of butterflies from the ex-USSR. Moscow, Rosagroservis, 1993. - p. 14.
- Van Swaay, Warren. Red Date Book of the butterflies of Europe. 1999.
- Higgins L.G., Riley N.D. 1993. Butterflies of Britain and Europe. London. - p. 20.
- Некрутенко Ю. П. Дневные бабочки Кавказа. Киев, Наукова думка, 1990. - 216 с.
- План европейская стратегия сохранения биологического разнообразия // Охрана живой природы. Нижний Новгород. 1997. Вып. 2 (7)։77 с.
- А. А. Ластухин Экология имаго и морфология экстерьера имматурных стадий развития Алланкастрии кавказской (Allancastria caucasica Lederer,1864) в Западном Предкавказье (Lepidoptera, Papilionidae, Zerinthiinae), Научные труды г п з «Присурский». Т.10, Чебоксары - Атрат, 2002. С. 69-74.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Булавоусые чешуекрылые Восточной Европы|с=163}}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան զերինտիա» հոդվածին։ |