Կովկասյան գեղգեղիկ
Կովկասյան գեղեգեղիկ (լատին․՝ Phylloscopus sindianus) , շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։
Կովկասյան գեղեգեղիկ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Phylloscopus sindianus (W.E. Brooks, 1880) | ||||||
Հատուկ պահպանություն | ||||||
|
Կառուցվածք խմբագրել
Մարմնի երկարությունը 10,5 - 11 սմ է, թևերի բացվածքը՝ 15-21 սմ, կենդանի զանգվածը՝ 8,25 - 8,5 գ։ Փոքր շահրիկ է, ոտքերը՝ սև, կտուցը՝ պստլիկ, առաջնային փետուրների դուրս ցցված ծայրը՝ կարճ։ Մարմինը վերևից և կողքերը դարչնագույն են, հոնքը՝ երկար, աղոտ սպիտակ, թարմ փետրավորման դեպքում առաջնային փետուրները բաց գույնի նեղ ծայրերով են։
Կենսակերպ խմբագրել
Աշխույժ է, միջատներ է որոնում ծառերի սաղարթներում, հաճախ պոչը տմբտմբացնում է։ Բնակվում է անտառներում, գետափերի մացառուտներում, ենթալպյան մարգագետիններում։ Սնվում է անողնաշարավորներով։
Բնադրում խմբագրել
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 1-ին օրերից։ 1-ին բները գրանցված են հուլիսի սկզբին և մայիսի 2-րդ տասնօրյակի վերջին։ Բույնը գավաթաձև է (գնդանման)՝ բույսերից, փետուրներից, ձիու մազից։ Բնադրում է գետնին։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակին, կրկնակի բնադրման դեպքում՝ հունիսի ընթացքում։ Դնում է 15 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր պտերով 4 ձու։ Ձագերը հայտնվում են հուլիսի սկզբին, թռիչքին լավ տիրապետող երիտասարդ թռչունների ընտանեկան խմբերը՝ հուլիսի վերջին։ Աշնանային չուն՝ հոկտեմբերի 2-րդ կեսից - նոյեմբերի 1 - ին տասնօրյակին։ Կենսակերպին վերաբերող այլ հատկանիշների մասին տվյալները բացակայում են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |