Կովկասի գերին (պատմվածք)

«Կովկասի գերին» (ռուս.՝ Кавказский пленник), Լև Տոլստոյի պատմվածք (երբեմն կոչվում է վիպակ)[1], որտեղ ներկայացված է ռուս սպայի գերությունը լեռնաբնակների մոտ։ Գրվել է «Այբբենարանի» համար, առաջին անգամ տպագրվել է 1872 թվականին՝ «Զարյա» ամսագրում։ Գրողի ամենահայտնի գործերից է, բազմակի անգամ հրատարակվել է և տեղ է գտել դպրոցական ծրագրում։

Կովկասի գերին
ռուս.՝ Кавказский пленник
1916 թվականի կազմ (Michael Sevier)
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԼև Տոլստոյ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1872
Հրատարակվել է1872

Պատմվածքի անվանումը դա հղում է Պուշկինի «Կովկասի գերին» պոեմից։

Պատմություն խմբագրել

Պատմվածքի հանգուցալուծումը մասամբ հիմնված է իրական դեպքերի վրա, որը տեղի է ունեցել Տոլստոյի հետ նրա ծառայության ընթացքում, 1850-ական թվականներին, Կովկասում։ 1853 թվականի հւնիսի 23-ին նա գրում է իր օրագրում. «Հազիվ չընկա գերի, բայց այս դեպքում պահել եմ ինձ թեև շատ զգայուն»[2]։ Ըստ Ս. Ա. Բերսի հիշողությունների, գրողի աներոջ[3]։

  Խաղաղ չեչեն Սադոն, ում հետ Լ. Ն.-ն գնում էր, նրա ընկերն էր։ Դրանից քիչ առաջ նրանք փոխվեցին ձիերով։ Սադոն գնեց երիտասարդ ձի։ Փորձելով նրան, նա տրամադրեց ձիուն իր ընկերոջը, իսկ նա տեղափոխվեց նրա շորորաքայլ ձիու վրա, որը ինչպես հայտնի է չէր կարող ոստոստել։ Այդ պահին նրանց հասան չեչենները։ Լ. Ն.-ն, ունենալով հնարավորություն փախչել իր ընկերոջ արագավազ ձիյով, նրան չլքեց։ Սադոն, ինչպես բոլոր լեռնաբնակները, ոչ մի անգամ չէր բաժանվում հրացանից, բայց այդ պահին դժբախտաբար հրացանը լիցքավորված չէր։ Այնուամենայնիվ նա հրացանով նշան բռնեց հետապնդողներին, վախեցնելով, բղավում էր նրանց վրա։ Դուրս գալով հետապնդողների գործողություններից, նրանք մտադրված էին գերի վերցնել երկուսին էլ, հատկապես Սադոին վրեժի նպատակով, դրա համար չէին կրակում։ Այդ հանգամանքը փրկեց նրանց։ Նրանք հասցրեցին մոտենալ Գրոզնիին, որտեղ ժամապահի սուր աչքը հասցրեց նկատել հետապնդումը և տագնապ բարձրացրեց։  

Տոլստոյի դուստրը պատմում է այդ մասին հետևյալ կերպ[4]։

  Տոլստոյն իր ընկեր Սադոյի հետ ճանապարհում էր գումակը Գրոզնիի բերդ։ Գումակը շարժվում էր դանդաղ, կանգնում էր, Տոլստոյը ձանձրանում էր։ Նա և ևս չորս ձիավորներ, որոնք ուղեկցում էին գումակը, որոշեցին նրանցից առաջ անցնել և գնալ առաջ։ Ճանապարհն անցնում էր քարանձավով, լեռնաբնակները ամեն րոպե կարող էին հարձակվել վերևից, սարից կամ ժայռի ետևից։ Երեքը գնացին քարանձավի ներքևի մասով, իսկ երկուսը՝ Տոլստոյը և Սադոն, լեռնաշղթայի վերևի մասով։ Չհասցրեցին նրանք հասնել լեռների կատարին, տեսան դեպի իրենց կողմ սլացող չեչեններին։ Տոլստոյը զգուշացրեց ընկերներին վտանգի մասին, իսկ ինքը Սադոյի հետ ամբողջ թափով սլացավ առաջ՝ դեպի բերդը։ Բարեբախտաբար, չեչենները չէին կրակում, նրանք ուզում էին Սադոյին գերի վերցնել կենդանի։ Ձիերը արագավազ էին և նրանց հաջողվեց փախչել։ Վնասվեց երիտասարդ սպան։ Դեպի սպան սլացող չեչենները նրան սուրերով սրախողխող արեցին, իսկ, երբ ռուսները նրան վերցրին, արդեն ուշ էր, նա մահացավ տանջանքների մեջ։  

«Այբբենարանը» կազմելու ժամանակ Տոլստոյը գրել է պատմվածք Կովկասի գերու մասին։ 1872 թվականի մարտին ուղարկելով պատմվածքը Ն. Ն. Ստրախովին, Տոլստոյը նշել է[5]։

  Ամբողջ իմ ժամանակը և ուժերը զբաղված են «Այբբենարանով»։ «Զարյա» ամսագրի համար ես գրել եմ նոր հոդված «Այբբենարանում»՝ «Կովկասի գերին» և կուղարկեմ մի շաբաթից ոչ ուշ... Խնդրում եմ գրեք ինչ էք մտածում այդ հոդվածի մասին։ Դա օրինակ է այն ոճաձևի և լեզվի, որով ես գրում եմ և պետք է գրեմ մեծերի համար։  

«Կովկասի գերի» պատմվածքը տպագրվել է «Զարյա» ամսագրում (1872, № 2)։ Նա տեղ է գտել «Ընթերցանության համար չորրորդ ռուսսական գրքում», որը լույս է տեսել 1872 թվականի նոյեմբերի 1-ին[6]։

Ինքը՝ Տոլստոյը բարձր է գնահատել իր պատմվածքը և հիշատակել է դրա մասին «Ի՞նչ է արվեստը» տրակտատում հետևյալ կոնտեքստով[7]։

  ...իմ բոլոր գեղարվեստական ստեղծագործությունները ես դասում եմ վատ արվեստի շրջանին, բացառությամբ՝ «Աստված տեսնում է ամեն ինչ», բայց արագ չի ասում, ցանկանալով պատկանել առաջին տեսակին» և «Կովկասի գերին»՝ երկրորդ տեսակին։  

Ընդ որում լավ արվեստ «երկրորդ տեսակը»ը, նրա կողմից դիտարկվում է որպես «արվեստ, որը ներկայացնում է տարբեր առօրեական զգացմունքներ, որոնք հասանելի են բոլոր մարդկանց՝ համաշխարհային արվեստ»։

Մեկնաբանելով տվյալ տրակտատը, փիլիսոփա Լև Շեստովը նկատում է, որ «... նա իրականում հիանալի հասկանում է, որ ոչ մի անգամ նրա «Կովկասի գերին» կամ «Աստված ճիշտը գիտի, բայց շուտ չի ասի» (միայն նրա երկու պատմվածքն է, որ նա համարում է լավ արվեստ)», չեն ունենա կարդացողի համար այն նշանակությունը, որն ունեն նրա մեծածավալ վեպերը, նույնիսկ «Իվան Իլիչի մահը»[8]։

Սյուժե խմբագրել

Գործողությունը տեղի է ունենում Կովկասյան պատերազմի ժամանակ։ Կովկասում ծառայում է սպա Ժիլինը։ Նրա մայրը նամակ է ուղարկում, որում խնդրում է այցելել նրան և Ժիլինը դուրս է գալիս բերդից գումակի հետ։ Ժիլինը և Կոստիլինը որոշում են առաջ անցնել գումակից։ Նրանք հանդիպում են մի խումբ «թաթար» հեծելազորայինների, երբ Կոստիլինը տեսնում է թաթարներին հեռանում է, թողնելով Ժիլինին մենակ։ Իսկ նրանք, վնասելով Ժիլինի ձին, նրան վերցնում են գերի։ Ժիլինին բերում են գյուղ, որտեղ նրան վաճառում են Աբդուլ-Մուրաթին։ Նրա մոտ հետո կհայտնվի նաև Կոստիլինը։ Աբդուլը ստիպում է նրանց նամակ գրել տուն, պահանջելով փրկագին։ Ժիլինը նամակի վրա նշում է սխալ հասցե, գիտենալով, որ նրա մայրը միևնուն է չի կարող հավաքել տվյալ գումարը։ Ժիլինը և Կոստիլինը ապրում են ախոռում, ցերեկը ոտքերին հագցնում են փայտե կոշիկ։ Ժիլինը տիկնիկներ էր պատրաստում, գրավելով երեխաների ուշադրությունը՝ նախ և առաջ Աբդուլի 13 տարեկան աղջկա՝ Դինայի ուշադրությունը։ Գյուղի մեջ զբոսնելու ժամանակ Ժիլինը փորձում է գտնել հնարավորություն վերադառնալ ամրոց։ Երեկոյան ախոռում նա պատրաստում է նալ։ Դինան նրան երբեմն բերում է բլիթներ կամ գառան մսի կտորներ։ Երբ Ժիլինը նկատում է, որ գյուղացիները անհանգստացած են համագյուղացու մահից և կարող են իրենց զայրութը թափել գերիների վրա, նա որոշում է դիմել փախուստի։ Նրանք Կոստիլինի հետ գիշերով փոս են փորում և փորձում են հասնել անտառ, իսկ այնտեղից դեպի ամրոց։ Սակայն Կոստիլինի դանդաղկոտության և գիրության պատճառով, թաթարները նրանց նկատում և հետ են վերադարձնում։ Հիմա նրանց նստեցնում են փոսում և չեն հանում ոտքերից փայտե կոշիկները։ Դինան շարունակում է երբեմն ուտելիք բերել Ժիլինին։ Հասկանալով, որ թաթարները վախենում են ռուսների հարձակումից և կարող են սպանել գերիներին, ժիլինը մի անգամ մութն ընկնելուն պես խնդրում է Դինայից երկար փայտ, փայտի օգնությամբ նա դուրս է գալիս փոսից։ Նա փորձում է կոտրել փայտե կոշիկը, բայց չի կարողանում անել դա նույնիսկ Դինայի օգնությամբ։ Անցնելով անտառը, լուսաբացին Ժիլինը հասնում է ռուսական զորքի գտնվելու վայրը։ Հետագայում Կոստիլինին, առողջությունը խաթարված, ազատում են փրկագին վճարելով։

Արձագանք խմբագրել

  • Հեղինակի աղջկա վկայությամբ, պատմվածքի հրատարակումից հետո անհայտ հեղինակ «Համաշխարհային նկար» թերթում գրել է[4]։
  «Կովկասի գերին» գրվել է ամբողջովին հատուկ և նոր լեզվով։ Պատմվածքում առաջին տեղումն դրված է շարադրանքի պարզությունը։ Չկա ոչ մի ավելորդ բառ, ոչ մի ոճաբանական թերություն։ Ակամայից հիանում ես այդ անհավատալի զսպվածությանը։ Դա սխրագործություն է, որը, հավանաբար, հասանելի չէ մեր ոչ մի ականավոր գործիչների ժամանակակից գրականությանը։ Պատմվածքի գեղարվեստական պարզությունը հասցրված է գագաթնակետին։  
  «Ռուսը չեչենների շրջապատում» թեման՝ դա Պուշկինի «Կովկասի գերի» թեման է։ Տոլստոյը վերցրել է նույն անվանումը, սակայն պատմել է ուրիշ կերպ։ Գերության մեջ գտնվող ռուս սպան աղքատ ազնվականներից է, այնպիսի մարդ է, որը ամեն բան կարող է պատրաստել իր ձեռքերով։ Հայտնվում է գերության մեջ այն պատճառով, որ մեկ ուրիշ հայտնի սպան, հեռացավ զենքով և նույնպես ընկավ գերի։ Ժիլինը հասկանում է, թե ինչի համար լեռնաբնակները չեն սիրում ռուսներին։ Չեչենները օտար են, բայց ոչ թշնամի, և նրանք հարգում են նրա քաջությունը և ժամացույցի վերանորոգման կարողությունը։ Գերության մեջ գտնվողին ազատում է ոչ թե կին, որը սիրահարված է նրան, այլ աղջիկ, որը նրան խղճում է։ Նա փորձում է փրկել և իր ընկերոջը, բայց նա քաջ չէ։ Ժիլինը տանում է նրան ուսերին դրած, բայց բռնվում է, իսկ հետո փախչում մենակ։ Այս պատմվածքով Տոլստոյը հպարտանում է։ Գեղեցիկ արձակ է՝ հանգիստ, չկա ավելորդ ձևավորում, որը անվանում են հոգեբանական վերլուծություն։ Բախվում են մարդկային հետաքրքրությունները, և մենք կարեկցում ենք Ժիլինին՝ լավ մադ, և այն ամենին ինչ գիտենք նրա մասին, մեզ բավական է։  
  • Սամուիլ Մարշակը Տոլստոյի ստեղծագործությունն անվանել է պսակ «Գրքեր կարդալու», նշելով, որ « հազիվ թե կարելի է գտնել ամբողջ համաշխարհային գրականությունում կատարյալ պատմվածքի օրինակ երեխաների համար»[10]։

Էկրանավորում խմբագրել

  • Կովկասի գերին՝ դասական էկրանավորում, 1975 թվական, ռեժիսոր՝ Գեորգի Կալատոզիշվիլի, Յուրի Նազարովը Ժիլինի դերում։
  • Կովկասի գերին՝ ֆիլմ, 1996 թվական, որտեղ օգտագործված են պատմվածքի թեմատիկան, սակայն գործողությունը տեղափոխված է Չեչենական պատերազմի ժամանակներ՝ 1990-ական թվականներ։ Ռեժիսոր՝ Սերգեյ Բոդրով մեծ, Ժիլինի դերում՝ Սերգեյ Բոդրով փոքր։

Աուդիոբեմադրություններ խմբագրել

Գոյություն ունեն պատմվածքի մի քանի աուդիոտարբերակներ

  • Լ. Տոլստոյ «Կովկասի գերին», կարդում է Բրունո Ֆրենդլիխը, 1960 թվականի ձայնագրություն։
  • Լ Տոլստոյ «Կովկասի գերին», (Շարք, Սերիա, Աուդիոհավաքածու, Հատոր 4) կարդում է Վյաչեսլավ Գերասիմովը, ԱՌԴԻՍ ստուդիա, 2003։
  • Լ Տոլստոյ «Կովկասի գերին, կարդում է Վլադիմիր Շևյակովը։ Գեղարվեստական ղեկավար՝ Ռուսաստանի վաստակավոր դերասան Նատալիյա Լիտվինովա։ Ընդհանուր տևողություն՝ 67 րոպե։ 1С: Աուդիոգրքեր 2006։ ISBN 5-9677-0344-6։

Տես նաև խմբագրել

  • Կովկասի գերին, Պուշկինի հարավային բայրոնական առաջին շարքի պոեմներից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мариэтта Омаровна Чудакова Не для взрослых. «…вся повесть Кавказский пленник написана так, что она понятна даже тому, кто первый раз в жизни взял книжку в руки». — Издательство «Время», 2012. — С. 24. — 451 с. — ISBN 9785969107908
  2. ««Дневники», Лев Толстой | Readr – читатель двадцать первого века». archive.is. 2012 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  3. С. А. Берс Воспоминания о гр. Л. Н. Толстом. — Смоленск, 1894.
  4. 4,0 4,1 Толстая А. Л Отец. Жизнь Льва Толстого. — М. - Берлин: Directmedia, 2016. — 892 с. — ISBN 9785447579647
  5. Толстой Л.Н. «Л.Н. Толстой. Письма. 237. Н. Н. Страхову. 1872 г. Марта 22, 25. Москва» (ռուսերեն). www.rvb.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  6. «Четвёртая русская книга для чтения II (Лев Толстой) — Викитека» (ռուսերեն). ru.wikisource.org. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  7. Что такое искусство?
  8. Добро в учении гр. Толстого и Ницше. — DirectMEDIA. — 225 с. — ISBN 9785948654119
  9. Виктор Шкловский. Лев Толстой («ЖЗЛ»)
  10. Самуил Маршак: «Но венцом „Книг для чтения“, несомненно, является повесть, помещенная почти в самом конце четвёртой книги, — знаменитая повесть о Жилине и Костылине — „Кавказский пленник“. Вряд ли можно найти во всей мировой литературе более совершенный образец маленькой повести для детей» (Литература — школе)

Գրականություն խմբագրել

  • Толстой Л. Н. Кавказский пленник. — Собрании сочинений Льва Толстого в 22 томах. — Русская виртуальная библиотека.

Արտաքին հղումներ խմբագրել