Կոստյա Ուլման (գերմ.՝ Kostja Ullmann, մայիսի 30, 1984(1984-05-30)[1][2][3], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի դերասան։

Կոստյա Ուլման
Ծննդյան թիվ՝մայիսի 30, 1984(1984-05-30)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր՝Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0880518
kostja-ullmann.de

Կենսագրություն խմբագրել

Կոստյա Ուլմանը ծնվել է 1984 թվականի մայիսի 30-ին Համբուրգում։

Կոստյայի հայրը, լինելով դերասան, որդուն տարել է իր դերասանական գործակալություն, և արդեն 11 տարեկան հասակում նա թատրոնում ստացել է իր առաջին դերասանական փորձը[5][6]։ 1998 թվականին «Մայորկայի արքան» հեռուստաֆիլմի էպիզոդիկ դերով առաջնաելույթ է ունեցել էկրաններին, որին հաջորդել են նաև տարբեր հեռուստասերիալների («Երկու տղամարդ խոհանոցում», «Մեծ քաղաքի ոստիկանական բաժանմունք» և այլն) և հեռուստաֆիլմերի («Ամուսնական մղձավանջ», «XXL ընտանիք» և այլն) էպիզոդիկ դերեր։

2004 թվականին առաջնաելույթ է ունեցել կինոյում՝ ռեժիսոր Մարկո Կրոյցպայնտերի «Ամառային փոթորիկ» դրամայում, որի դերի համար նա հեռացել է թատերական դպրոցից[7]։ Ավելի ուշ գլխավոր դերերում նկարահանվել է «Դպրոցական ուղևորություն» (կատակերգություն ավագ դպրոցականների մասին, որոնք ուղևորվում են դեպի Զաուերլանդ) և «Գաղտնի սեր» (խաղում է ավագ դպրոցականի, որը սիրահարվում է տարեց կնոջ) հեռուստաֆիլմերում։

2006 թվականին նկարահանվել է երիտասարդի և տարեց կնոջ հարաբերությունների մասին պատմող ևս մեկ ֆիլմում՝ «Հետապնդվողը», որտեղ նա խաղում է 16-ամյա պայմանական դատապարտյալ Յան Վինկլերի դերը, որը ԲԴՍՄ հարաբերություններ էր կառուցում իր հսկողության ծառայության տեսուչ Էլզա Զայֆերտի հետ, որի դերը խաղում էր Մարեն Կրոյմանը։ Լոկարնոյի կինոփառատոնի ժամանակ ֆիլմը հաղթել է Ոսկե հովազ - Ներկա ժամանակների կինեմատոգրաֆիստներ (անգլ.՝ Golden Leopard Filmmakers of the Present C.P.COMPANY) անվանակարգում, որը տրվել է իտալական մոդայի տան կողմից[8]։

2008 թվականին «Հրաշք Բեռլինում» հեռուստաֆիլմի համար առաջադրվել է «Bayerischen Fernsehpreis» մրցանակին՝ Հեռուստաֆիլմի լավագույն դերասան անվանակարգում[9]։ 2009 թվականի «Անառակ որդի» ֆիլմում խաղացել է երիտասարդ գերմանացու դեր, որն ընդունել է իսլամ և կասկածվում է տեռորիզմի մեջ։ 2010 թվականին նկարահանվել է Մարկ Ռոտեմունդի նոր ֆիլմում՝ «Երկրպագուհիները նախաճաշին չեն մնում»։ 2013 թվականին էպիզոդիկ դերով նկարահանվել է «Թայմլես։ Սուտակե գիրք» ֆիլմում։

2016 թվականից Կոստյա Ուլմանն ամուսնացած է գերմանացի դերասանուհի Ջանին Ռեյնհարթի հետ[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Մայորկայի արքան König auf Mallorca
1999 ս Երկու տղամարդ խոհանոցում Zwei Männer am Herd Յան Ֆիշեր
2001 ֆ Ամուսնական մղձավանջ Albtraum einer Ehe Միքայել Շիֆեր
2002 ս Մեծ քաղաքի ոստիկանական բաժանմունք Großstadtrevier Ռաջա Արումուգան
2002 ֆ XXL ընտանիք Familie XXL Թիմո Կրամեր
2002 ս Դուետ Das Duo Ֆաբիան Բերգիուս
2004 ֆ Ամառային փոթորիկ Sommersturm Ահիմ
2004 ֆ Դպրոցական ուղևորություն Klassenfahrt - Geknutscht wird immer Թոբի
2004 ս Հանցագործություններ առանց վաղեմության ժամկետի Der Elefant - Mord verjährt nie Դևիդ Ռիլինգ
2004 ս Հանցագործության վայր Tatort Մարկ Լանդաու
2005 ս Քրեական խաչբառ SOKO Leipzig Թոմաշ Վոգլեր
2005 ս Վոլֆի օրենք Wolffs Revier Դոմինիկ Բրենեկե
2005 ֆ Գաղտնի սեր Heimliche Liebe - Der Schüler und die Postbotin Ջո Ռայնհարթ
2006 ֆ Հետապնդվողը Verfolgt Յան Վինկլեր
2007 ֆ Տրոյայի գանձերը Der geheimnisvolle Schatz von Troja Դեմետրիոս
2007 ֆ Դրության փոփոխություն Stellungswechsel Լասե
2008 ֆ Այս կյանքը քեզ համար է Die Zeit, die man Leben nennt Լյուկա
2008 ֆ Հրաշք Բեռլինում Das Wunder von Berlin Մարկո Կայզեր
2008 ֆ Քաջ դերձակը Das tapfere Schneiderlein Շնայդեր Դևիդ
2009 ֆ Վայրի հավերն ու կյանքը Die wilden Hühner und das Leben Մաքս
2009 ֆ Անառակ որդի Der verlorene Sohn Ռայներ Շրյոդեր
2009 ս Հանցագործության վայր Tatort Քերիմ Քորքմազ
2010 ֆ Երկրպագուհիները նախաճաշին չեն մնում Groupies bleiben nicht zum Frühstück Քրիստոֆեր
2012 ֆ Պահապան հրեշտակ Schutzengel Կուրտ
2013 ֆ Թայմլես։ Սուտակե գիրք Rubinrot Ջեյմս
2014 ֆ Ամենավտանգավոր մարդը A Most Wanted Man Ռաշիդ
2014 ֆ Թայմլես 2։ Շափյուղե գիրք Saphirblau Ջեյմս
2014 ֆ Սկիզբ Coming In Թոմ
2014 ֆ 3 թուրք և մեկ նորածին 3 Türken & ein Baby Ջելալ Իելդիզ
2016 ֆ Բիբի և Թինա։ Աղջիկներն ընդդեմ տղաների Bibi & Tina: Mädchen gegen Jungs Լեո Շմակես
2016 ֆ Թայմլես 3։ Զմրուխտե գիրք Smaragdgrün Ջեյմս
2017 ֆ Չնայած ամեն ինչին Mein Blind Date mit dem Leben Սալիա Կահավատե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #142500313 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Interview Kostja Ullmann Der Mensch hinter dem Gigolo» (գերմաներեն). Stern. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  6. «Biografie» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  7. «Kostja Ullmann» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  8. «OFFICIAL AWARDS OF THE 59 th LOCARNO INTERNATIONAL FILM FESTIVAL» (PDF) (անգլերեն). сайт Кинофестиваля в Локарно. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  9. «Beckstein verleiht Bayerischen Fernsehpreis 2008» (գերմաներեն). сайт премии de:Bayerischer Fernsehpreis. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  10. «Janin Reinhardt + Kostja Ullmann: Sie sind verheiratet». GALA (գերմաներեն). 2016 թ․ հուլիսի 28. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել