Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտ (1924)

Նոր մարզադաշտի մասին հոդվածը դիտելու համար անցիր. Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտ (2011).

Նախկին Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտը (իսպ.՝ Estadio Nacional de Costa Rica) բազմաֆունկցիոնալ մարզադաշտ էր Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեի Լա Սաբանա շրջանում։ Այն հիմնականում ընդունում էր ֆուտբոլային հանդիպումներ։ Հանդիսանում է Կոստա Ռիկայի հավաքականի նախկին ազգային մարզադաշտը (1941-1999 թթ. ընթացքում)։ Մարզադաշտը տեղավորում էր 25 հազար հանդիսականի։ Ներկայիս Նասյոնալ դե Կոստա Ռիկա մարզադաշտը փոխարինում է նրան։

Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումԷստադիո Նասյոնալ դե Կոստա Ռիկա
ՏեղագրությունՍան Խոսե
Երկիր Կոստա Ռիկա[1]
Հիմնադրված1924
Բացված1924 դեկտեմբերի 29
Փակված2008 մայիսի 12
ՃարտարապետՌիկարդո Խիմենես Օրեամունո
ՍեփականատերICODER (վերջին)
Տարողություն25 000
Տնային թիմԿոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքական
Դաշտի չափսեր105 x 86
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նասյոնալ մարզադաշտը կառուցվել է 1924 թ. Ռիկարդո Խիմենես Արեամունոյի կառավարության օրոք։ Բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին։ 2008 թ. մայիսի 12-ին մարզադաշտը փակվեց, քանի որ նախատեսված էր նոր մարզադաշտի կառուցում։ Վերջին ֆուտբոլային հանդիպումն անց է կացվել 2007 թ. Կոստա Ռիկայի Ունիվերսիդադ դե Կոստա Ռիկա և Բրուխաս ակումբների միջև։ Մարզադաշտը ընդունել է բազմաթիվ մարզական, մշակութային և պատմական միջոցառումներ։ Մարզադաշտում անցկացվել են Կոստա Ռիկայի առաջնության, 1924 թ. կենտրոն-ամերիկյան օլիմպիադայի, CCCF-ի գավաթի 1941, 1946, 1953, 1961 թթ. խաղարկության, 1960 թ. պանամերիկյան ֆուտբոլային առաջնության, 1969 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի գավաթի, Կենտրոն-ամերիկյան ազգերի գավաթի 1991, 1999 թթ. խաղարկության հանդիպումները։ 1988 թ. այստեղ տեղի է ունեցել «Մարդու իրավունքների պաշտպանությանը» նվիրված համերգ Բրյուս Սփրինգսթինի, Սթինգի, Թրեյսի Չեպմենի, Փիթեր Գաբրիելի, Յուսուֆ Ն'Դուրի մասնակցությամբ, 1994 թ.` Աերոսմիթ ռոք-խմբի համերգը, 2004 թ.` Լուչանո Պավարոտիի համերգը։ Պատմական դեպքերից հուշագրավ է 1983 թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի այցը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այստեղ անց է կացվել 1949-2006 թթ. Կոստա Ռիկայի նախագահական իշխանության փոխանցման հանդիսավոր արարողությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.

Արտաքին հղումներ խմբագրել