Կոստա Աբրաշևիչ

սերբ բանաստեղծ

Կոստա Աբրաշևիչ (սերբ.՝ Коста Абрашевић, Kosta Abrašević, մակեդոներեն՝ Коста Абраш, Коста Абрашевиќ, մայիսի 29, 1879(1879-05-29), Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա[1] - հունվարի 20, 1898(1898-01-20), Շաբաց, Սերբիայի թագավորություն[1]), սերբ բանաստեղծ։ Համարվում է սերբական պրոլետարական գրականության նախահայրը։ Մակեդոնիայի Հանրապետության ազգային բանաստեղծ[2]։

Կոստա Աբրաշևիչ
սերբ.՝ Коста Абрашевић, Kosta Abrašević
մակեդոներեն՝ Коста Абраш, Коста Абрашевиќ
Ծնվել էմայիսի 29, 1879(1879-05-29)
ԾննդավայրՕխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա[1]
Վախճանվել էհունվարի 20, 1898(1898-01-20) (18 տարեկան)
Վախճանի վայրՇաբաց, Սերբիայի թագավորություն[1]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուսերբերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Սերբիայի թագավորություն
Կոստա Աբրաշևիչ Վիքիդարանում
 Kosta Abrašević Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կոստա Աբրաշևիչը ծնվել է 1879 թվականի մայիսի 29-ին Օսմանյան կայսրության Մանաստիր վիլայեթում՝ Օխրիդում (ներկայիս Մակեդոնիայի տարածք) առևտրականի ընտանիքում։ Հայրն ազգությամբ սերբ է, մայրը՝ հույն։ Հունական դպրոցում երեք տարի ուսանելուց հետո Կոստան տեղափոխվում է Սերբիա, որտեղ շարունակում է կրթությունը Շաբացի գիմնազիայում։ Այստեղ, 1894 թվականին, ապագա բանաստեղծն առաջին անգամ ծանոթանում է սոցիալիզմի գաղափարներին։ Հետո Աբրաշևիչը հիմնադրում է գրական-քաղաքական խմբակ, որը թողարկում էր երկու ձեռագիր թերթեր. գրական՝ «Омиров венац» և երգիծական՝ «Грбоња»[3]:

1897 թվականին Կոստա Աբրաշևիչը ծանր հիվանդանում է։ Բուժումն անցկացնում է Բանյա-Կովիլյաչում, սակայն ապարդյուն։ Նա վերադառնում է Շաբաց, որտեղ 1898 թվականի հունվարի 20-ին կնքում է մահկանացում։ Հուղարկավորվում է քաղաքային գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

Կոստա Աբրաշևիչի շատ բանաստեղծություններ նվիրված են բանվորների կյանքին։ Դրանցից մի քանիսն առաջին անգամ հրապարակվել են «Социјалдемократ» (1895) և «Врач» (1896) թերթերում։ Մի շարք ստեղծագործություններում նկարագրված են սերբ պրոլետարների ծանր աշխատանքի ու կենցաղի մասին՝ «Радник на раду» (ռուս.՝ Աշխատավորը բանում է, 1893), «Лопов» (ռուս.՝ Գողը, 1896), «У руднику» (ռուս.՝ Հանքահորում, 1897): Բանաստեղծի մոտ երևում են լավատեսական մոտեցումներ հեղափոխական պայքարում հետևյալ ստեղծագործություններում՝ «Црвена» (ռուս.՝ Կարմիրը, 1894), «Звижди ветре», (ռուս.՝ Քամի, փչի՛ր, 1897) և այլն[4]։

Բացի ստեղծագործելուց, Կոստա Աբրաշևիչը զբաղվում էր նաև թարգմանությամբ։ Թարգմանել է գերմանացի բանաստեղծներ Հայնրիխ Հայնեի, Մաքս Կեոգելի, Վալտեր Հազենկլեվերի, Հոֆման ֆոն Ֆալերսլեբենի, Էռնեստ Օբենհալդի ստեղծագործությունները սերբերենով։

Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Песме» (ռուս.՝ Երգեր), լույս է ընծայվել 1903 թվականին, մահվանից հինգ տարի հետո, այն տպագրվել է ուսանողների ջանքերով։

Կոստա Աբրաշևիչի շատ բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, հունգարերեն, ալբաներեն, ռումիներեն։

Հիշատակ խմբագրել

 
Հարավսլավիայի փոստային նամականիշ (1979)
  • Աբրաշևիչների ընտանիքի տան տեղում՝ մակեդոնական Օխրիդ քաղաքում, տեղադրվել է հուշարձան։
  • 1905 թվականին Բելգրադում ստեղծվել է Աբրաշևիչի անվան մշակութային-ճանաչողական խորհուրդ։ Նրա պատվին են անվանակոչվել նաև Սերբիայի և Մակեդոնիայի շատ մշակութային կոլեկտիվներ[5]։
  • Բելգրադի Մենեժ (սերբ.՝ Manjež) այգում տեղադրվել է բանաստեղծի կիսանդրին։
  • 1979 թվականին, Կոստա Աբրաշևիչի 100-ամյակին, թողարկվել է փոստային նամականիշ Հարավսլավիայի կողմից[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Абрашевич Коста // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Тоциновски Васил, Стојановска-Друговац Јованка, Наумов Никола, Миронска-Христовска Валентина. Коста Абраш: (125 години од раѓањето), (материјали од научниот собир одржан во домот на културата «Григор Прличев» Охрид, 6 јуни 2004). Скопје: Институт за македонска литература, 30 стр. (մակեդ.).
  3. IZ KALENDARA ŠABAČKIH DOGAĐANJA: 133 GODINE OD ROĐENJA KOSTE ABRAŠEVIĆA (սերբ.)
  4. «Краткая литературная энциклопедия»
  5. [«Сајт Kултурно-уметничког друштва Абрашевић из Панчева (սերբ.) (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին. Сајт Kултурно-уметничког друштва Абрашевић из Панчева (սերբ.) (անգլ.)]
  6. Philatelia.ru

Արտաքին հղումներ խմբագրել