Կոնստանտին Պլատոնով (ավագ)
Կոնստանտին Իվանովիչ Պլատոնով (ռուս.՝ Константин Иванович Платонов, հոկտեմբերի 18 (30), 1877, Խարկով, Ռուսական կայսրություն - օգոստոսի 6, 1969, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի հոգեբույժ և նյարդահոգեբան, Վ․ Բեխտերևի աշակերտ։ Հայտնի է հոգեթերապիայի և հիպնոսի վերաբերյալ ուսումնասիրություններով։ Ծննդաբերության ժամանակ հիպնոսով անզգայացման օրիգինալ մեթոդի հեղինակն է[2]։
Կոնստանտին Պլատոնով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18 (30), 1877 Խարկով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 6, 1969 (91 տարեկան) Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական և հոգեբույժ |
Հաստատություն(ներ) | Խարկովի ազգային համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեբուժություն[1], Նյարդահոգեբուժություն[1], հոգեթերապիա[1] և Հիպնոս[1] |
Ալմա մատեր | Խարկովի ազգային համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Կոնստանտին Պլատոնով |
1904 թվականին ավարտել է Խարկովի համալսարանը։ Երկար ժամանակ աշխատել է Խարկովում՝ Ուկրաինայի գիտահետազոտական հոգեբանական ինստիտուտում, որը բազմիցս վերակազմավորվել և փոխել է իր անվանումները, հեղինակ է «Խոսքը որպես ֆիզիոլոգիական և բժշկական գործոն» մենագրության (1930 թ.), որն անցել է մի քանի հրատարակություններ։
Խորհրդային հոգեբան Կոնստանտին Կոնստանտինովիչ Պլատոնովի հայրն է և Հոգեբույժ Իվան Յակովլևիչ Պլատոնովի (1852-1920) որդին։
Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (12/24/1957)
Մատենագրություն խմբագրել
- Платонов, К. И. О воспитаніи сочетательно-двигательнаго рефлекса у человѣка на совмѣстныя звуковыя и свѣтовыя раздраженія: диссертація на степень доктора медицины. Императорская военно-медицинская академія, Санкт-Петербург. Тип. Главнаго управленія удѣлов, 1912
- Платонов К. И. Психотерапия. Харьков: УПНИ, 1930
- Платонов К. И. Вопросы психотерапии в акушерстве. Харьков, 1940
- Платонов К. И. Слово как физиологический и лечебный фактор. — Второе издание. — М.: «Медгиз», 1957 html(չաշխատող հղում); Третье издание, — 1961 html Արխիվացված 2019-11-09 Wayback Machine
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Династия Платоновых и проблемы психиатрических нейронаук. Профессор Константин Иванович Платонов — известный отечественный психиатр, невропатолог, психотерапевт и бывший сабурянин. Сообщение 2». www.psychiatry.ua. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Петрюк П. Т., Петрюк А. П. Династия Платоновых и проблемы психиатрических нейронаук. Профессор Константин Иванович Платонов — известный отечественный психиатр, невропатолог, психотерапевт и бывший сабурянин. Сообщение 2 // Психічне здоров’я. — 2010. — № 2. — С. 87-93.
- История кафедры психотерапии в Украинском институте усовершенствования врачей (УИУВ)