Կոստանդին Մանասես
Կոստանդին Մանասես (հին հունարեն՝ Κωνσταντῖνος Μανασσῆς, մոտ 1130[1][2][3], Կոստանդնուպոլիս - 1187[4][1][2][…], Նաֆպակտոս), 12-րդ դարի բյուզանդական ժամանակագիր և բանաստեղծ։ Հունաստանի արևմուտքում գտնվող Նաֆպակտոս քաղաքի մետրոպոլիտը։ Ակտիվ գործունեություն է ծավալել Մանուիլ I Կոմնենոս կայսեր օրոք, որի թագավորության տարիները եղան շրջադարձային ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ Միջագետքի համար։ Կոստանդին Մանասեսի անունով մեզ է հասել «Սինոփսիս իստորիկե» (Σύλοψις ίστορική) ժամանակագրությունը՝ սկսած աշխարհի արարումից մինչև Նիկեփոր Գ Բոտանիտեսի թագավորության վերջը (1081 թ.), բաղկացած 6733 տողից։ Ժամանակագրության մեջ հաճախ անդրադարձ է կատարված 970-971 թթ. ռուս-բյուզանդական պատերազմի մասին։ Ժամանակագրությունը մեծ ճանաչում է ձեռք բերել 14-րդ դարում, իսկ ավելի ուշ թարգմանվել է լատիներեն, հին սլավոներեն և բուլղարերեն։ Հին սլավոներեն թարգմանության ձեռագիրը հարուստ է բազմաթիվ մանրանկարներով և պահպանվում է Վատիկանի գրադարանում։ Կոստանդին Մանասեսի գրչին է պատկանում նաև 2-րդ դարի հույն բանաստեղծ Օպպիանոսի համառոտ կենսագրությունը, մի քանի հռետորական աշխատություն և մեկ սիրավեպ։
Կոստանդին Մանասես | |
---|---|
Ծնվել է | մոտ 1130[1][2][3] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Վախճանվել է | 1187[4][1][2][…] |
Վախճանի վայր | Նաֆպակտոս |
Մասնագիտություն | քահանա, պատմաբան, գրող, քահանա և բանաստեղծ |
Լեզու | հին հունարեն |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Constantine Manasses Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 CONOR.BG
- ↑ 3,0 3,1 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդին Մանասես» հոդվածին։ |