Գեոդինամիկայի և աստղաչափության հետազոտությունների կենտրոն

աստղադիտարան
(Վերահղված է Կոսոլի աստղադիտարանից)

Գեոդինամիկայի և աստղաչափության հետազոտությունների կենտրոն կամ ՍԵՐԳԱ (ֆր.՝ Centre de recherches en géodynamique et astrométrie, CERGA, ՄԱՄ կոդը՝ 010), գիտական հաստատություն և աստղագիտական կայան Լազուր ափի աստղադիտարանի կազմում, հարավային Ֆրանսիայում, որտեղ 1984-1993 թվականները հայտնաբերվել են նոր աստերոիդներ[1][2]։

Գեոդինամիկայի և աստղաչափության հետազոտությունների կենտրոն
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ010
Երկիր Ֆրանսիա
Վայր(8687) Կաուսոլս
Արտադրող2004

Նկարագիր խմբագրել

Կայանում աշխատում են 28 գիտնականներ, ինչպես նաև բազմաթիվ ճարտարագետներ և այլ մասնագետներ աստղադիտարանի այլ մասնաճյուղերում՝ Նիս, Գրասսե և Կոսոլ քաղաքներում։ Աստղադիտարանում կատարվում են հետազոտություններ հիմնարար աստղագիտության, երկնային մեխանիկայի և տիեզերական գեոդեզիայի բնագավառներում։ Գեոդինամիկայի և աստղաչափության հետազոտությունների կենտրոնը ներգրավված է եղել նաև Լուսնի լազերային հեռաչափման փորձի մեջ։

2004 թվականին, երբ կատարվեց Լազուր ափի աստղադիտարանի վերակազմավորում, ՍԵՐԳԱ հետազոտական կենտրոնը լուծարվեց։

Հիմնական գոտու (2252) ՍԵՐԳԱ աստերոիդը անվանվել է այս աստղադիտարանի անունով, որտեղ և աստերոիդը հայտնաբերվել էր Կոիտիրո Տոմիտայի կողմից[2]։

Հայտնաբերումներ խմբագրել

Փոքր մոլորակների կենտրոնը վերագրում է Գեոդինամիկայի և աստղաչափության հետազոտությունների կենտրոնին 21 աստերոիդների հայտնաբերումը 1984-1993 թվականների ընթացքում[1]։ ՍԵՐԳԱ հետազոտական կենտրոնի Կոսոլի աստղագիտական կայանում հայտնաբերված մյուս աստերոիդների հայտնաբերումը վերագրվում է դրանց հայտնաբերող աստղագետներին։ Հայտնաբերումները կատարվել են աստղադիտարանի 0,9 մ Շմիդտի աստղադիտակով[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 «2252 CERGA (1978 VT)». Minor Planet Center. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել