Էուխենիո Կոսերյու (Կոսերիու) (ռումիներեն՝ Eugeniu Coșeriu, 27 հուլիսի, 1921, Միխեյլեն, Ռումինիայի թագավորություն - 7 սեպտեմբերի, 2002, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), ռումինական ծագմամբ գերմանացի լեզվաբան, ռումինական լեզվաբանության մասնագետ, պրոֆեսոր[13], ավելի քան 50 գրքերի հեղինակ, Հայդելբերգի գիտությունների ակադեմիայի անդամ և Ռումինական ակադեմիայի պատվավոր անդամ (1991)։

Էուջենիու Կոշերյու
ռումիներեն՝ Eugeniu Coșeriu
Ծնվել էհուլիսի 27, 1921(1921-07-27)[1][2][3][…]
Mihăileni, Rîșcani District, Մոլդովա[4]
Մահացել էսեպտեմբերի 7, 2002(2002-09-07)[1][3][5] (81 տարեկան)
Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[6]
Քաղաքացիություն Ռումինիա և  Գերմանիա
Մասնագիտությունլեզվաբան, բանասեր, համալսարանի դասախոս, վիպասան և լեզվի փիլիսիփա
Հաստատություն(ներ)Թյուբինգենի համալսարան
Գործունեության ոլորտսլավիստիկա, Ռոմանիստիկա[4] և լեզվի փիլիսոփայություն
ԱնդամակցությունՀայդելբերգի գիտությունների ակադեմիա, Ռումինական ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԱլեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան, Հռոմի Սապիենզա համալսարան և Միլանի համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն, ռումիներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն[1][7], անգլերեն, ռուսերեն և լատիներեն
Հայտնի աշակերտներAdolfo Elizaincín?
Ազդվել էAntonino Pagliaro?
Պարգևներ
Կայքcoseriu.de(գերմ.)(իսպ.)(ֆր.)(անգլ.)
 Eugenio Coseriu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էուխենիո Կոսերյուն ծնվել է 1921 թվականի հուլիսի 27-ին Ռումինիայի թագավորության Միխեյլեն գյուղում (ներկայում՝ Մոլդովայի Հանրապետություն)։ Սովորել է Բելցի քաղաքի Liceul Teoretic „Ion Creangă” լիցեյում, որտեղ նրա դասընկերներն են եղել բեսարաբիացի գրող Վադիմ Պիրոգանը և ռումինացի գրող ու աստվածաբան Սերգիու Գրոսուն։ Այնուհետև Էուխենիո Կոսերյուն սովորել է Յաշի համալսարանում, որն ավարտելուց հետո՝ 1940 թվականին, մեկնել է Իտալիա, որտեղ կրթությունը շարունակել է Հռոմում՝ Իտալիայի մշակույթի ինստիտուտում։ Այստեղ 1944 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Chanson de geste (ֆրանսիական միջնադարյան գրականության ժանր էպիկական բովանդակությամբ) ժանրի ազդեցությունը հարավային սլավոնների քնարերգության վրա թեմայով և ստացել դոկտորի գիտական աստիճան։ 1944-1945 թվականներին Էուխենիո Կոսերյուն աշխատել է Պադովայի համալսարանում (Պադովա), իսկ 1945 թվականից մինչև 1949 թվականը՝ Միլանի համալսարանում։

Էուխենիո Կոսերյուն մի որոշ ժամանակ աշխատել է Լատինական Ամերիկայում՝ Ուրուգվայի հանրապետական համալսարանում, ապա վերադարձել է Եվրոպա և մինչև իր կյանքի վերջն աշխատել Գերմանիայում՝ Տյուբինգենի համալսարանում։

Էուխենիո Կոսերյուն մահացել է 2002 թվականի սեպտեմբերի 7-ին Գերմանիայի Տյուբինգեն քաղաքում։

Էուխենիո Կոսերյուի անունն են կրում Բելցիի քաղաքային գրադարանը, Միխեյլեն գյուղի դպրոցը, Internațional de Științe ale Limbajului միջազգային կոլոքվիումը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուջենիու Կոշերյու» հոդվածին։