Կոռնել Բորխերս (գերմ.՝ Cornell Borchers), ծնյալ Կոռնելիա Բրուխ (գերմ.՝ Cornelia Bruch, մարտի 16, 1925(1925-03-16)[1][2], Šilutė, Լիտվա - մայիսի 12, 2014(2014-05-12)[1][3][2], Մյունխեն, Գերմանիա[4]), գերմանա-լիտվական դերասանուհի և երգչուհի, ով ակտիվորեն ստեղծագործել է 1940-1950-ական թվականներին։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես Մեծ վերելք (1950), «Կիսված սիրտ» (1955) Ստամբուլ (1957) ֆիլմերում իր տպավորիչ դերակատարումների շնորհիվ։ 1950-ական թվականների կեսերին մի շարք քննադատներ իրենց գրախոսություններում նրան նմանեցրել են Ինգրիդ Բերգմանին[5][6]։

Կոռնել Բորխերս
գերմ.՝ Cornell Borchers
Ծնվել էմարտի 16, 1925(1925-03-16)[1][2]
ԾննդավայրŠilutė, Լիտվա
Մահացել էմայիսի 12, 2014(2014-05-12)[1][3][2] (89 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունկինոդերասանուհի
Ամուսին(ներ)Anton Schelkopf?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1925 թվականին լիտվական Շիլուտե քաղաքում։ Դերասանական առաջնելույթը տեղի է ունեցել 1949 թվականին։ 1950-ական թվականներին հանդես է եկել հոլիվուդյան մի շարք ֆիլմերում։ Աչքի է ընկել հատկապես Մեծ վերելք (1950), «Երբեք հրաժեշտ մի՛ տա» (1956), Ստամբուլ (1957) կինոնկարներում գլխավոր հերոսուհիներին մարմնավորելով։ 1955 թվականին բրիտանական «Կիսված սիրտ» դրամա-ֆիլմում տպավորիչ դերակատարման համար արժանացել է BAFTA հեղինակավոր մրցանակի։ 1950-ական թվականների վերջերին Բորխերսը ծանոթացել, շփվել է գերմանացի հոգեբան Անտոն Շելկոպֆի հետ, որի հետ ամուսնանալուց և դուստր ունենալուց հետո ավարտել է իր դերասանական կարիերան և իրեն նվիրել աղջիկ զավակին խնամելու, դաստիարակելու գործին։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել Բավարիայում, որտեղ էլ 2014 թվականին կնքել է իր մահկանացուն[7]։

Պարգևներ խմբագրել

  • BAFTA 1955 — «Արտասահմանցի լավագույն դերասանուհի» անվանակարգում («Կիսված սիրտ» ֆիլմի համար)

Ֆիլմագրություն խմբագրել

  • Անստորագիր նամակներ (1949) .... Կոռնելիա
  • Մարտինա (1949) .... Իրեն
  • Անծանոթ առաքողը (1950) .... Էլիզաբեթ Մարկերտ
  • Uhr 15 Zimmer 9 (1950) .... Մարիա Մարտենս
  • Մեծ վերելք (1950) .... Ֆրեդերիկա Բուրքհարդ (հանդես է եկել նաև "Vielleicht" և "In einem kleinen Café in Hernals" երգերի կատարմամբ)
  • Սուտը (1950) .... Էլեն
  • Die Tödlichen Träume (1951) .... Անգելիկա / Ինես / Լիզետ / Մարիա
  • Անմահ լույս (1951) .... Միշել Պրինտեմպ
  • Das Ewige Spiel (1951) .... Մարիա Կամպենհաուզեն
  • Մուգ աչքեր (1951) .... հելեն սամբոնի
  • Արկած՝ վիեննայում (1952) .... Կարին Մանելլի
  • Կյանքի տունը (1952) .... Էլիզաբեթ Քելլեր
  • Ամուսնության դպրոց (1954) .... Ռեգինա
  • Maxie (1954) ....Նորա
  • Կիսված սիրտ (1954) .... Ինգա
  • Օազիս (1955) .... Կարին Սալստրյոմ
  • Մթին ալիք (1956) .... Մարմնավորել է հենց իրեն։
  • Երբեք հրաժեշտ չտաս (1956) .... Լիզա Գոստինգ (կատարել է նաև "For the First Time" երգը)
  • Rot ist die Liebe (1957) .... Ռոզմարի
  • Ստամբուլ (1957) .... Ստեֆանի Բաուեր / Կարեն Ֆիլդինգ
  • Հեղեղող մակընթացություն (1958) .... աննա Գորդոն
  • Arzt ohne Gewissen (1959) .... Հարիեթ Օուեն (վերջին կինոդերակատարումը)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Variety's Film Reviews: 1954–1958. New York: Bowker. May 1989. ISBN 978-0-8352-2787-2.
  6. «Cornell Borchers, German Star, Like Young Ingrid Bergman». The Milwaukee Sentinel. 1955 թ․ մարտի 30. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.(չաշխատող հղում)
  7. «Gerlind Cornell Borchers–Schelkopf». trauer.sueddeutsche.de.

Արտաքին հղումներ խմբագրել