Կոպեռնիկոսի գիտական կենտրոն
Կոպեռնիկոսի գիտական կենտրոն (լեհ.՝ Centrum Nauki Kopernik), Վարշավայում, Լեհաստան, Վիսլա գետի ափին գտնվող գիտական թանգարան[1]։ Այն պարունակում է ավելի քան 450 ինտերակտիվ ցուցանմուշներ, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին միանձնյա իրականացնել փորձեր և ինքնուրույն բացահայտել գիտության օրենքները։ Կենտրոնը Լեհաստանում իր տեսակի մեջ խոշորագույն հաստատությունն է և Եվրոպայի առաջատարներից մեկը։ 2012 թվականի սեպտեմբերի 25-ից կենտրոն է այցելել ավելի քան 2 միլիոն մարդ[2]։
Կոպեռնիկոսի գիտական կենտրոն | |
---|---|
Տեսակ | գիտության թանգարան և գիտական կենտրոն |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Վարշավա |
Կազմված է | Q123912141? |
Հիմնադրվել է | 2005 |
Կայք | kopernik.org.pl |
Կենտրոնի շենքը բացվել է 2010 թվականի նոյեմբերի 5-ին և ունեցել է հինգ պատկերասրահ (Շարժման մեջ, Մարդիկ և շրջակա միջավայրը, Քաղաքակրթության արմատները, Լույսի գոտի, Բը՜զզզ)։ Դեռահասների ցուցասրահը բացվել է 2011 թվականի մարտի 3-ին, «Կոպեռնիկոսի երկինք» պլանետարիումը բացվել է հունիսի 19-ին, Հայտնագործությունների պարկը` հուլիսի 15-ին, քիմիական լաբորատորիան` հոկտեմբերի 18-ին, կենսաբանական լաբորատորիան` նոյեմբերի 15-ին, ռոբոտների արտադրամասը` դեկտեմբերի 6-ին և ֆիզիկայի լաբորատորիան` դեկտեմբերի 20-ին[3]։
2008 թվականից սկսած` Կոպեռնիկոսի գիտական կենտրոնը Լեհական ռադիոյի հետ համատեղ կազմակերպել է գիտական հավաք` Եվրոպայի ամենամեծ բաց գիտահանրամատչելի միջոցառումը[4]։ 2011 թվականին կենտրոնը հյուրընկալեց գիտահետազոտական կենտրոնների և թանգարանների եվրոպական ցանցի (ECSITE) համաժողովը` աշխարհի գիտական կենտրոնների և թանգարանների բնագավառում ամենակարևոր իրադարձություններից մեկը։
Պատմություն
խմբագրել- 2004 թվականի սկիզբ - Լեխ Կաչինսկի, Վարշավայի նախագահ, նշանակում է գիտական կենտրոնի` նախագծի վրա աշխատանքները սկսելու հանձնարարությամբ անձնակազմը
- 2005 թվականի հունիս - Կոպեռնիկոսի գիտական կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիր
- 2005 թվականի դեկտեմբեր - Կենտրոնի շենքի նախագծման համար միջազգային ճարտարապետական մրցույթում հաղթել է Ռուդա Սլյոնսկայայում RAr-2 ճարտարապետական նախագծման ընկերությունը։
- 2006 թվականի հունիս - Շարժական Experiment! կոչվող ցուցահանդեսը կատարում է իր առաջին ցուցադրությունը
- 2006 թվականի նոյեմբեր - Մրցութային պայմանագիր է կնքվում մշտական ցուցահանդեսի երկու պատկերասրահների նախագծման և իրականացման համար. Շարժում և Մարդիկ և շրջակա միջավայրը
- 2007 թվականի դեկտեմբեր – Մշտական ցուցահանդեսի նախագծման և իրականացման համար մրցութային պայմանագրի մրցանակ. Քաղաքակրթության արմատները
- 2008 թվականի հուլիս - Կոպեռնիկոսի գիտական կենտրոնի շենքի կառուցման համաձայնագրի ստորագրում մրցույթի հաղթողի Warbud S.A.-ի հետ`։ Շինարարության սկիզբը։
- 2008 թվականի հոկտեմբեր – Մշտական ցուցահանդեսի մի մասի նախագծման և իրացման համար տրվող երաշխիքային պայմանագիր. LightZone
- 2008 թվականի նոյեմբեր – Մշտական ցուցահանդեսի նախագծման և իրացման համար տրվող երաշխիքային պայմանագիր. Երիտասարդական պատկերասրահ
- 2010 թվականի նոյեմբերի 5 - Առաջին շինարարական մոդուլը և մշտական ցուցահանդեսի մեծ մասը բացվեցին հանրության համար
- 2010 թվականի դեկտեմբերի 6 - Ռոբոտային թատրոնի ներկայացումը
- 2011 թվականի հունվարի 31 - Պլանետարիումը ստանում է անուն (Կոպեռնիկոսի երկինք) և ապրանքանիշ
- 2011 թվականի մարտի 3 - Ստեղծման սրահի ներկայացումը (պատկերասրահ երիտասարդների համար)
- 2011 թվականի հունիսի 19 - Կոպեռնիկոսի երկինք պլանետարիումի ներկայացումը
- 2011 թվականի հուլիսի 15- Հայտնագործությունների պարկի ներկայացումը
- 2011 թվականի հոկտեմբերի 18 - Քիմիական լաբորատորիայի ներկայացումը
- 2011 թվականի նոյեմբերի 15 - Կենսաբանական լաբորատորիայի ներկայացումը
- 2017 թվականի նոյեմբերի 28 - 75 Միլիոն
- 2011 թվականի դեկտեմբերի 6 - Ռոբոտների արտադրամասի ներկայացումը
- 2011 թվականի դեկտեմբերի 20 - ֆիզիկայի լաբորատորիայի ներկայացումը
Կառուցում
խմբագրելԿոպեռնիկոսի գիտական կենտրոնի շենքը կառուցվել է Վարշավայի հենց կենտրոնում, Վիսլա գետի ափին (Wybrzeże Kościuskowskie և Zajecca փողոցների անկյուն, Վիսլոստրադա թունելից վերև)։ Շենքի նախագիծը մշակվել է Ռուդա Սլյոնսկայայում գտնվող RAr-2 ընկերության երիտասարդ լեհ ճարտարապետների կողմից, որը 2005 թվականի դեկտեմբերին հաղթել է Կոպեռնիկոսի գիտական կենտրոնի ճարտարապետական մրցույթին Հապոլդ ճարտարագիտական գրասենյակի հետ միասին (BuroHappold Engineering):
Կենտրոնի համալիրը ներառում է`
- 15000 քմ ընդհանուր տարածքով երկհարկանի շենք, որտեղ գտնվում են մշտական և ժամանակավոր ցուցահանդեսները, լաբորատորիաները և աշխատասենյակները, կոնֆերանսի կենտրոնը, սրճարանները և ռեստորանները, ինչպես նաև գրասենյակային տարածքը և տանիքի այգին
- ավտոկայանատեղին և աշխատասենյակը` ստորերկրյա մակարդակի վրա
- բազմամիջավայր պլանետարիումը տեղակայված է զարմանահրաշ քարաձև շենքի ներսում, որը ներառում է դիտման կետը
- շրջապատված Հայտնագործությունների պարկը, որը ներառում է բացօթյա փորձարարական կայանները, բացօթյա պատկերասրահը և ամֆիթատրոնը։
Մշտական ցուցահանդես
խմբագրելԿոպեռնիկոսի գիտական կենտրոնում մշտական ցուցահանդեսը բաղկացած է ավելի քան 400 ինտերակտիվ ցուցադրություններից։ Ցուցահանդեսը բաժանված է գիտելիքի տարբեր ոլորտների վերաբերյալ վեց բաժինների.
- Շարժման մեջ
- Մարդիկ և շրջակա միջավայրը
- Բը՜զզզ! - պատկերասրահ նախադպրոցական երեխաների համար
- Լույսի գոտի
- Քաղաքակրթության արմատներ
- RE: ստեղծում - երիտասարդ չափահասների պատկերասրահ
«Կոպեռնիկոսի երկինք» պլանետարիում
խմբագրել«Կոպեռնիկոսի երկինք»-ը ժամանակակից պլանետարիում է, որտեղ դուք կարող եք տեսնել ավելին, քան պարզապես աստղային երկնքի պատկերները և դրա հետ կապված ֆիլմերը։ Ցուցադրությունները վերաբերում են մի շարք գիտական հարցերի, ներառյալ աստղագիտության, բնական գիտության և ազգագրության ոլորտները։
Ցուցադրումները բոլոր կողմերում երևում են հանդիսատեսի շուրջը շրջանաձև էկրանի վրա։ Այս լուծման շնորհիվ հանդիսատեսը զգում է ցուցադրվող աշխարհում ընկղմվելու զգացողություն, որն ավելի է ուժեղանում գմբեթի շուրջ տեղակայված բարձրորակ ձայնային համակարգով։
Գիտափորձ! ցուցահանդես և կենտրոնի այլ գործունեություն
խմբագրելԳիտափորձ! ցուցահանդեսը Կոպեռնիկոսի գիտական կենտրոնի կողմից կազմակերպվելած առաջին ցուցահանդեսն է։ Նրա բացումը տեղի ունեցավ 2006 թվականի հունիսին Վարշավայի գիտական հավաքում, որտեղ մեկ օրվա ընթացքում այցելել են տասը հազարից ավելի մարդիկ։ 2006 թվականի սեպտեմբերից սկսած, այն ճանապարհորդում է մեծ և փոքր քաղաքներով, որպեսզի դրանց բնակիչներին հնարավորություն ընձեռի փորձարկել իրենց սեփական փորձերը։
Կոպեռնիկոսի գիտական կենտրոնը կազմակերպում է նաև ընտանեկան աշխատասենյակներ, որտեղ երեխաները (5-8 տարեկանները) իրենց ծնողների կամ խնամակալների հետ միասին կարող են փորձեր իրականացնել, որը կօգնելի նրանց ավելի լավ հասկանալ ամենօրյա երևույթները (օրինակ, որտեղից է էլեկտրական վագոններում հոսանքը, ինչպես է աշխատում հեռուստացույցը կամ ինչու է խմորիչը բարձրացնում խմորը)։ Երեխաները կարող են հեշտությամբ կրկնել փորձերը իրենց տանը։
Կոպեռնիկոսի գիտական կենտրոնը մասնակցում է գիտության տարածման տարբեր միջոցառումների` Ամառը և Ձմեռը քաղաքում միջոցառումների, Գիտական փառատոնների և Ամառը ռադիոյի հետ միջոցառումներ։ Ուսուցիչների համար Կոպեռնիկոսի գիտական կենտրոնը կազմակերպում է դասընթացներ և մրցույթներ։
Կազմակերպման ձև
խմբագրելԿոպեռնիկոսի գիտական կենտրոնը Վարշավա քաղաքի, Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության և Ազգային կրթության նախարարության կողմից հիմնադրված և ֆինանսավորվող մշակութային հաստատություն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «www.kopernik.org.pl/».
- ↑ «Five million visitors!». 2015 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «laboratories of the Copernicus Science Centre». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «www.pikniknaukowy.pl/english». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2019-04-23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոպեռնիկոսի գիտական կենտրոն» հոդվածին։ |