Կոշտուկոտանիներ
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Կորիզավորներ
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Բազմաբջիջներ
Տիպ Ողնաշավորներ
Դաս Կաթնասուններ
Ենթադաս Կենդանածիններ
Ինֆրադաս Ընկերքավորներ
Կարգ Երկսմբակավորներ
Ենթակարգ Կոշտուկոտնիներ
Ընտանիք Ողտայիններ
Լատիներեն անվանում
tylopoda


Կոշտուկոտանիների ենթակարգում ներառվում է մեկ ընտանիք՝ ուղտայինների ընտանիքը, և 6 կենդանի։ Միասապատանի և երկսապատանի ուղտերը բնակվում են Ասիայում, իսկ մյուսները՝ Հարավային Ամերիկայում։

Որոշ գիտնականներ առանձնացնում են ուղտերին երկսմբակավորներից և դասակարգում որպես ինքնուրույն կարգ։ Պատճառն այն է, որ ուղտերի վերջույթները երկմատ են, չունեն սմբակներ կամ կճղակներ։ Ոտքերի տակ ունեն կոշտուկանման բարձիկ, որտեղից էլ՝ կոշտուկոտանիներ անվանումը։

Միասապատանի և երկսապատանի ուղտերը ընտելացվել են ավելի քան 4000 տարի առաջ և օգտագործվում են որպես բեռնակիր կենդանիներ։ Ուղտերը տալիս են միս, բուրդ ու կաթ։ Ուղտերը լեռներում ու խոնավ կլիմա ունեցող վայրերում չեն կարող ապրել, նրանք տարածված են Ասիայի ու Աֆրիկայի անապատային շրջաններում։ Սնվում են անապատային բույսերով, բավարարվում քիչ քանակի ջրով, կարող են խմել աղի ջուր։ Ապրում են մինչև 40 տարի։ Միասապատանի ուղտի վայրի տեսակը չի պահպանվել, իսկ երկսապատանի ուղտի վայրի տեսակը հանդիպում է Ասիայում։ Ուղտերի մեջքին կա 1 կամ 2 սապատ, որոնք պարունակում են ճարպ։ Ուղտերի ընտանիքում ամենախոշորը երկսապանի ուղտն է, որի մարմնի բարձրությունը մինչև 2,7 մ է, իսկ քաշը՝ մինչև 1000 կգ։

Ուղտայինների ընտանիքի մյուս կենդանիները՝ ուղտայծ (լամա), գուանակոն, վիկունյան և ալպական բնակվում են Հարավային Ամերիկայում։ Ուղտերից տարբերվում են նրանով, որ սապատ չունեն։ Ուղտայծը գուանակոյի ընտելացած տեսակն է, իսկ ալպական՝ Վիկուայի։ Ուղտայծին ու ալպակային շուրջ 5-6 հազար տարի առաջ ընտելացրել են Հարավային Ամերիկայի բնիկներ ինկերը։ Ուղտայծը բեռնակիր կենդանի է (օգտագործում են միայն արուներին), իսկ ալպական՝ բրդատու։ Վիկունյան տարածված է հիմնականում լեռնային շրջաններում, գուանակոն՝ տափաստաններում (պամպասներում)։ Այս կենդանիները կոչվում են նաև անսապատ ուղտեր։ Նրանցից ամենախոշորը ուղտայծն է, ամենափոքրը՝ վիկունյան։

Պատկերասրահ խմբագրել

 
Երկսապատանի ուղը կամ բակտրիան
 
Միասապատանի ուղը կամ դրոմեդար
 
Ուղտայծ կամ լամա
 
Գուանակո
 
Ալպակա
 
Վիկունյա

[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կենդանիների հանրագիտարան։ Երևան: Վահագն Աբրահամյան։ 2015։ էջեր 96–97