Կոնֆետատուփ (Ֆաբերժեի ձու)
«Կոնֆետատուփ» (ռուս.՝ Бонбоньерка), ոսկերչական ձու, որը դարձավ Կելխի 7 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխի համար[1]։ Այն ոսկերիչ Միխայիլ Պերխինը ստեղծվել է 1903 թվականին[2]։ Ոսկերչական ձուն Ալեքսանդր Կելխը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Վարվառա Կելխին[3]։
Կոնֆետատուփ | |
---|---|
Ստեղծման թնական | 1903 |
Պատվիրատու | Ալեքսանդր Կելխ |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Kerry Packer? և Վարվառա Բազանովա |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, ալմաստ, խալցեդոն, մարգարիտ, արծնապակի, թավիշ, ագաթ և սուտակ |
Բարձրություն | 127 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
Այսօր «Կոնֆետատուփ» ոսկերչական ձուն գտնվում է մասնավոր հավաքածուի կազմում (Ավստրալիա)[4][5]։
Դիզայն
խմբագրել«Կոնֆետատուփ» ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց[6]։ Այն զարդարված է ադամանդներով, խալցեդոնով, մարգարտով, թափանցիկ սպիտակ էմալով, թավիշով։ Ձվի մակերևույթը պատված է թափանցիկ շողշողուն սպիտակ էմալով։ Ձվի մակերևույթը բաժանվում է մասերի ադամանդակուռ, սուտակով և մարգարտով զարդարված ոսկյա շերտագծերի շնորհիվ։ Երկու գագաթները պսակված են մեծ սուտակներով[6]։
Այս ոսկերչական ձուն «Գատչինյան պալատ» ոսկերչական ձվի գրեթե անսխալ կրկնօրինակումն է[6]։
Անակնկալ
խմբագրել«Կոնֆետատուփ» ոսկերչական ձվի անակնկալը ագաթից պատրաստված փոքրիկ տուփ է[3]։ Տուփը ձվի նման նույնպես բացվում է։ Այստեղ էլ գտնվում է հաջորդ անակնկալը՝ փոքրիկ կախազարդը։ Ձվաձև տուփը զարդարված է ադամանդներով և սուտակով։ Խոշոր ադամանդի տակ տեղադրված է ստեղծման տարեթիվը՝ «1903»: Կախազարդը ստեղծված է ոսկուց և պատված է գունավոր էմալով[5]։
Պատմություն
խմբագրել«Կոնֆետատուփ» ոսկերչական ձուն պատրաստվել է Ֆաբերժեի ընկերությունում՝ 1903 թվականին։ Ալեքսանդր Կելխը ձուն կնոջը՝ Վարվառա Կելխին է նվիրել նույն թվականի Զատկի տոնին։
1920 թվականին ձուն ձեռք է բերում Փարիզի «A La Vieile Russie» պատկերասրահը։ 1928 թվականին այն ձեռք է բերում ամերիկացի մի գնորդ։ 1928-ից 1990 թվականներն ընկած ժամանակահատվածում գտնվել է ԱՄՆ-ում՝ մասնավոր հավաքածուում։
1990 թվականին Քրիստիս աճուրդի տանը ձուն վաճառվել է անանուն գնորդին։
2005 թվականի դեկտեմբերի 27-ից այն Ավստրալիայում է՝ Քերի Փեքեր կրտսերի մասնավոր հավաքածուում[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Коллекция Фаберже: семь яиц Кельха». Фаберже: семь яиц Кельха. vision7.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «ART hound.Geneva Anderson digs into art». review: Bling’s Big Three— Fabergé, Tiffany, Lalique—at 1900 World’s Fair, Legion of Honor, February 7- May 31, 2009 (անգլերեն). genevaanderson.wordpress.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 3,0 3,1 [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Bonbonierka «����������� - ���� �������»]. eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}
: replacement character in|title=
at position 1 (օգնություն) - ↑ «Фаберже: «Бонбоньерка», 1903». Коллекция яиц Фаберже: «Бонбоньерка». equal.lv. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 5,0 5,1 «Фаберже: семь пасхальных яиц семьи Кельх». Яйцо «Бонбоньерка» (Фаберже, 1903). faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոնֆետատուփ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |