Կոնստանտին Վասիլև

ֆուտբոլիստ

Կոնստանտին Վիկտորովիչ Վասիլև (էստ․՝ Konstantin Vassiljev, օգոստոսի 16, 1984(1984-08-16)[1][2][3], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), էստոնացի ֆուտբոլիստ։ Լեհական «Յագելոնիա» ֆուտբոլային ակումբի և Էստոնիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Աչքի է ընկնում հեռահար ուժեղ հարվածներով[5][6]։

Կոնստանտին Վասիլև
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կոնստանտին Վիկտորովիչ Վասիլև
Քաղաքացիությունը  Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 16, 1984(1984-08-16)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Տալլին, ԷԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 175 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լեհաստան Յագելոնիա
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 Էստոնիա Էմաստե 4 (0)
2002 Էստոնիա Տալլինա 25 (10)
2003-2007 Էստոնիա Լևադիա (Տալլին) 124 (49)
2008-2011 Սլովենիա Նաֆտա 102 (13)
2011 Սլովենիա Կոպեռ 22 (3)
2011-2014 Ռուսաստան Ամկար 63 (4)
2014-2015 Լեհաստան Պյաստ 25 (5)
2015-մ.հ. Լեհաստան Յագելոնիա 67 (20)
Ազգային հավաքական
2006-մ.հ. Էստոնիա Էստոնիա 97 (23)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի հունիսի 21-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2017 թվականի հունիսի 13-ի

Էստոնիայի եռակի չեմպիոն, գավաթի և սուպերգավաթի դափնեկիր։ Երեք անգամ ճանաչվել է Էստոնիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Էստոնական Սպիտակ աստղ չորրորդ կարգի շքանշանի ասպետ[7][8]։

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Կոնստանտինը սկսել է զբաղվել ֆուտբոլով Մաարդուում։ 2001 թվականին նա 16 տարեկան հասակում նշում է իր նորամուտը «Տալլինա» ակումբի կազմում։ Այդ նույն տարվա ընթացքում նա կարճ ժամանակով հանդես է գալիս «Էմաստե» ակումբի կազմում։ 2003 թվականին նա միանում է Լևադիա ակումբին[9][10]։ 2007 թվականին դառնում է այդ ակումբի թիմի ավագը, սակայն հրաժարվում է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը և 2008 թվականին համալրում է սլովենական «Նաֆտա» ակումբի կազմը[11][12]։

Սլովենիայի առաջնությունում Կոնստանտինը նշում է իր նորամուտը 2008 թվականի մարտի 2-ին։ Այդ օրը «Նաֆտան» «Ցելե» ակումբի դեմ կայացած խաղում պարտվում է 2-0 հաշվով[13]։ Առաջին գոլը առաջնությունում էստոնացին հեղինակում է 2008 թվականի մարտի 16-ին։ 2011 թվականի փետրվարին նա պայմանագիր է կնքում «Կոպեռ» ակումբի հետ[14]։ Պայմանագրի ժամկետը ներառում էր երկուս ու կես տարի, սակայն Կոնստանտինը այդ ակումբի կազմում անցկացնում է ընդամենը կես մրցաշրջան[15] և օգնում է նրանց դառնալ առաջնության բրոնզե մրցանակակիր[16]։ Այդ մրցաշրջանում Կոնստանտինը քվեարկության արդյունքում ճանաչվում է Սլովենիայի առաջնության երկրորդ լավագույն ֆուտբոլիստ[17]։

2011 թվականի օգոստոսի 30-ին Կոնստանտինը տեղափոխվում է «Ամկար»[18][19]։ Վասիլևին այդ ակումբ հրավիրել էր Ռաշիդ Ռահիմովը, որը այդ ժամանակ հանդիսանում էր ակումբի մարզիչը։ Ռահիմովը Վասիլևի հետ մեծ հույսեր ուներ, սակայն «Ամկար» տեղափոխվելուց մեկ շաբաթ անց ակումբի գլխավոր մարզիչը փոփոխվում է։ Նոր գլխավոր մարզիչն է դառնում Միոդրագ Բոժովիչը։ Բոժովիչին ակումբային «գահին» նշանակելուց հետո Վասիլևը կորցնում է իր տեղը թիմի հիմնական կազմում, որը ուներ դեռևս Ռահիմովի գլխավորության շրջանում։ Էստոնացուն ամեն դեպքում հաջողվում է վերադառնալ թիմի հիմնական կազմ առաջնության գարնանային շրջանում։ Այդ ժամանակահատվածում նա անցկացնում է 12 հանդիպում և կատարում է մի քանի գոլային փոխանցում[20][21]։

2014 թվականի օգոստոսին հայտնի է դառնում, որ Կոնստանտինը դառնալու է «Պյաստ» ակումբի ֆուտբոլիստը[22][23]։ Նոր ակումբի կազմում նա անցկացնում է մեկ մրցաշրջան[24] և 2015 թվականի ամռանը նոր պայմանագիր է կնքում լեհական «Յագելոնիա» ակումբի հետ[25][26]։

2017 թվականի հունվարի 2-ին Կոնստանտինը կարիերայում արդեն հինգերորդ անգամ ստանում է Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տրվող «Արծաթե գնդակ» մրցանակին, որը ամեն տարի բաժին է հասնում առաջնության ամենագեղեցիկ գոլի հեղինակին[27]։ Մինչև այս Կոնստանտինը ստացել էր այդ մրցանակը 2009, 2011, 2012 և 2014 թվականներին[28][29][30][31]։

2017 թվականի ապրիլի 2-ին «Նեցեչայի» դեմ կայացած խաղում Վասիլևը հանդիպման 25-րդ րոպեին լքում է խաղադաշտը. ինչպես ավելի ուշ հայտնի է դառնում պատճառը վնասվածքն էր[32]։ Բուժման կուրսը ենթադրվում էր որ կտևի չորսից վեց շաբաթ[33][34]։ 2016-17 մրցաշրջանի արդյունքում Վասիլևը ճանաչվում է առաջնության երկրորդ լավագույն ֆուտբոլիստ, իսկ «Վիսլայի» դեմ նրա կողմից խփված գոլը դառնում է առաջնության լավագույնը[35][36]։ Այդ նույն տարվա հունիսին հայտնի է դառնում, որ Կոնստանտին Վասիլևը չի երկարաձգել իր պայմանագիրը և լքել է լեհական ակումբը։ Երկու տարվա ընթացքում նա այդ ակումբի կազմում անցկացնում է 73 հանդիպում և դառնում է 20 գոլի հեղինակ[37][38]։

Միջազգային խմբագրել

2002 թվականին Կոնստանտին Վասիլևը քննություն է հանձնում Էստոնիայի քաղաքացիություն ստանալու համար[39], ինչը թույլ է տալիս նրան 2006 թվականին հանդես գալ Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ 2010 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրո-2012-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Սերբիայի ազգային հավաքականի դեմ արտագնա խաղում նա տուգանային հրապարակից դուրս կատարած ուժեղ հարվածի շնորհիվ գոլի հեղինակ է դառնում։ 2011 թվականի մարտի 29-ին սերբերի դեմ կայացած տնային խաղում Վասիլևը գոլի հեղինակ է դառնում արդեն՝ տուգանային նշանակետից կատարած հարվածով։ Որակավորման փուլի շրջանակներում Կոնստանտինը Էստոնիայի հավաքականի համար դառնում է առանցքային ֆուտբոլիստ[40][41]։ 2014 թվական աշխարհի առաջնության որակավորման փուլում Վասիլևի մոտ առավել հաջող է ստացվում Նիդերլանդների հավաքականի դեմ կայացած տնային խաղը, որում նա դառնում է դուբլի հեղինակ։ Այդ իրադարձությունը տեղի էր ունեցել ընդամենը մի քանի օր անց այն բանից, երբ կիսապաշտպանի ընտանիքում ծնվել էր նրա երկրորդ աղջիկը[42][43][44]։

Անձնական կյանք խմբագրել

Կոնստանտինը ամուսնացած է, ունի երկու աղջիկ՝ Յանան և Վիկտորիան[45]։ 2017 թվականին նա իր ընտանիքի հետ միասին ապրել է Լեհաստանում[46]։

Ձեռքբերումներ խմբագրել

Անհատական խմբագրել

  • Էստոնիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (3)։ 2010[47], 2011[48], 2013[49]
  • Ընդգրկվել է Եվրո-2012 ընտրական փուլի խորհրդանշական հավաքականի կազմում[50]
  • ԷՖՖ-ի կողմից տրվով Արծաթե գնդակ մրցանակի դափնեկիր (5)։ 2009, 2011, 2012, 2014[28], 2016[51]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 90minut.pl (польск.) — 2003.
  5. «Jensen kutsus Vassiljevi koondisse tagasi – Postimees». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  6. «Levada lasteaed – SL Õhtuleht». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  7. «Klavani klubi teenis väärt võidu – SL Õhtuleht». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  8. 1. Liga – 2007/2008 – UEFA
  9. Vassiljev ja Kruglov tegid välisklubides skoori – Soccernet.ee
  10. Ametlik: Vassiljev liitus Sloveenia meistriga – Postimees
  11. «Васильев продолжает тренировки в ФК "Нафта"». postimees. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  12. Оливер Ломп (2011 թ․ օգոստոսի 30). «Константин Васильев скоро поедет в Россию». postimees. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  13. AMETLIK: Vassiljev siirdus Venemaale – Soccernet
  14. Мадис Кальвет. «Васильев официально перешел в состав чемпиона Словении». postimees. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  15. «Константин Васильев вот-вот подпишет контракт с "Амкаром"?». delfi. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  16. «Константин Васильев: "Решение сменить клуб было правильным"». cissoccer.com. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  17. Михаил Малкин и Рок Шинкович. «Васильев принимает комплименты». ru.uefa.com. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  18. Илья Изотов. «Лучший футболист Эстонии подписал контракт с пермским "Амкаром"». rg.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  19. «Полузащитник сборной Эстонии по футболу перешел в российский "Амкар"». Regnum. 2011 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  20. «Ametlik: Konstantin Vassiljev leidis uue koduklubi» (Estonian). Postimees. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «AMETLIK: Vassiljev liitub Jagielloniaga» (Estonian). Soccernet.ee. 2015 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. Михаил Малкин. «Васильев в "Пясте"». ru.uefa.com. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  23. «Константин Васильев продолжит карьеру в Польше». sportaeg.ee/. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.(չաշխատող հղում)
  24. Геннадий Медведев. «Константин Васильев продолжит карьеру в польской "Ягеллонии"». delfi. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  25. «Константин Васильев сменил клуб». postimees. 2015 թ․ հունիսի 18. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  26. «Константин Васильев перешел в третью команду Польши». rus.err.ee. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  27. Eesti viigistas Uus-Meremaaga (täiendatud) – Soccernet.ee
  28. 28,0 28,1 «В Таллинне определят лауреата "Серебряного мяча"». rus.err.ee. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  29. «Hõbepall 2013 kuulub Konstantin Vassiljevile». jalgpall.ee. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  30. «Галерея: обладателем "Серебряного мяча" в пятый раз стал Константин Васильев». postimees. 2017 թ․ հունվարի 2. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  31. «Константин Васильев второй раз в карьере получил «Серебряный мяч»». postimees. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  32. «Vassiljev, Konstantin». National Football Teams. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  33. «Константин Васильев выбыл почти на два месяца из-за травмы». postimees. 2017 թ․ ապրիլի 3. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  34. «Vassiljev jääb eemale vähemalt kuuks ajaks» (էստոներեն). jalgpall.ee. 2017 թ․ ապրիլի 3. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  35. «Васильев забил самый красивый гол в чемпионате Польши». Delfi. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  36. «Гол Константина Васильева признан лучшим в Польше». sportaeg.ee. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  37. «Константин Васильев покидает польскую "Ягеллонию"». Delfi. 2017 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  38. «Константин Васильев покинул польскую "Ягеллонию"». rus.err.ee. 2017 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  39. «Футболист сборной Эстонии назван «Гражданином года»». postimees. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  40. «Konstantin Vassiljev». European Football. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  41. Михаил Малкин (06.09.2013). «Папа с пушкой».
  42. «Боевая ничья: сборная Эстонии отобрала очки у сборной Голландии». sekundomer.ee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  43. Дмитрий Приморский. «Футбол. ЧМ-2014. Отбор. Эстония отбирает очки у Голландии, а Россия и Украина выигрывают». prosvet.ee. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  44. «ИЧЬЯ С ЭСТОНИЕЙ НЕ УКЛАДЫВАЕТСЯ У ВАН ГАЛА В ГОЛОВЕ». sport-express.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  45. «КОНСТАНТИН ВАСИЛЬЕВ. РУССКИЙ ЧЕЛОВЕК ЕВРОПЕЙСКОГО СКЛАДА». rusteam.permian.ru. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  46. «Константин Васильев: в Эстонию пока возвращаться не собираюсь». postimees. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  47. «Президент Эстонии наградил орденами трех спортсменов: Васильева, Наби и Пыллусте». postimees. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  48. Виктор Сольц (2012 թ․ նոյեմբերի 18). «Лучшим футболистом Эстонии признан Рагнар Клаван». rus.err.ee. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  49. «Константин Васильев - лучший футболист Эстонии 2013 года!». Delfi. 2013 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  50. «Васильев попал в символическую сборную квалификационного раунда». postimees. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  51. «Vassiljev, Konstantin». National Football Teams. Վերցված է 14 октября 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Վասիլև» հոդվածին։