Կոնստանտին Մկրտչյան

հայ ավիակոնստրուկտոր

Կոնստանտին Մկրտչյան (մայիսի 29, 1907(1907-05-29), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ակադեմիկոս Ա. Յակովլևի կոնստրուկտորական բյուրոյում բարձրաթռիչ կործանիչների ստեղծման աշխատանքների ղեկավար[1]։

Կոնստանտին Մկրտչյան
Ծնվել էմայիսի 29, 1907(1907-05-29)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1984
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունավիակոնստրուկտոր
ԾնողներՆիկիտա Մկրտչյան, Նադեժդա Գորյուշկինա

Կենսագրություն խմբագրել

Կոնստանտին Մկրտչյանը ծնվել է Շուշիում, 1907 թվականին մայիսի 29-ին, Կովկասում հանրահայտ ինժեներ Նիկիտա Մովսեսի Մկրտչյանի ընտանիքում։ Հոր մահից հետո, 1921 թվականին, ընտանիքի ծանր հոգսերը մնացել են ազգությամբ ռուս մոր` բժշկուհի Նադեժդա Գեորգիևնա Գորյուշկինայի վրա։ Կոնստանտին Մկրտչյանը 1930 թվականին ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտի ջերմաէներգետիկայի ֆակուլտետը։ Նա որոշ ժամանակ ինժեներ է աշխատել Բաքվում, սակայն նրա հիմնական հետաքրքրությունն ավիացիան էր։ 1936 թվականին նա ընդունվում է Բաքվի օդաչուական դպրոցը, իսկ 1938 թվականին դարձել է Սևաստոպոլի ռազմածովային ավիացիայի կուրսանտ-օդաչու, իսկ 1941 թվականին՝ ինժեներ։ Որպես փորձարկող-օդաչու աշխատանքի է անցել Լենինգրադում։ 1943 թվականի սկզբին Կ.Մկրտչյանը տեղափոխվում է Մոսկվա` որպես քաղաքացիական ավիացիայի օդաչուահետազոտական ինժեներ-օդաչու և գլխավոր կոնստրուկտոր, որտեղ անմիջապես ակտիվ կերպով ընդգրկվում է խորհրդային ինքնաթիռաշինարարության գործին[2]։

Ռազմական կարիերա խմբագրել

1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի առաջին տարիներին կարևորագույն դերակատարում է ունեցել խորհրդային հակաօդային պաշտպանության կազմակերպման գործում։

Շուշեցի Կոնստանտին Նիկիտայի Մկրտչյանը կարևոր դերակատարում ունեցավ Ա.Յակովլևի կոնստրուկտորական բյուրոյի կողմից միջին բարձրության Յակ-9 և սիրիական կործանիչների արդիականացման գործում։

  Ըստ որոշ աղբյուրների ու հեղինակների, 1943 թվականի հունիսի 2-ին, երբ օդային հսկողության դիրքերից հայտնաբերվեց Մոսկվային մոտեցող Յու-86P ֆաշիստական կործանիչը, այն բռնելու համար օդ բարձրացան նոր, խորհրդային Յակ-9 ԴՊ հետախույզ-կործանիչները, որոնց տեսնելով` գերմանական կործանիչը փախավ։ Դա ֆաշիստական կործանիչների վերջին թռիչքն էր Մոսկվայի երկնքում։  

Հայրենական մեծ պատերազմից հետո խմբագրել

Հայրենական մեծ պատերազմից հետո, 1946 թվականին Կոնստանտին Մկրտչյանը աշխատանքի է անցել Մոսկվայի էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտա-հետախուզական ինստիտուտում, որի այն ժամանակվա տնօրենն էր Արցախի Ծմակահող գյուղացի սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, ակադեմիկոս Անդրանիկ Ղևոնդի Իոսիֆյանը։ Երկար տարիներ Կոնստանտին Մկրտչյանը ղեկավարել է Իստրա քաղաքի այդ գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղի լաբորատորիան, ապա դարձել այդ մասնաճյուղի տնօրենը։ Կ.Մկրտչյանը 1943 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ավագ գիտական աշխատողի գիտական կոչում։ Նա ուներ 10 գիտական աշխատություն և ստացել էր 18 գյուտի հեղինակային վկայագիր։ Ականավոր արցախցի Կոնստանտին Նիկիտայի Մկրտչյանը վախճանվել է 1984 թվականին 77 տարեկան հասակում։ Թաղված է Մոսկվայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Վ.Բ., Արցախի աստղերը ռազմագիտության երկնակամարում, Էջմիածին, 2000, էջ 28
  2. Նույն տեղում, էջ 29