Կոնստանտին Ղարագյոզյան
Կոնստանտին Գրիգորի Ղարագյոզյան (սեպտեմբերի 29, 1927, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 28, 2013), հայ կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970): ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994, թղթակից անդամ՝ 1986)[1]: Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ (1999)[2]: ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ (2012)։ Հայաստանում լիպիդոլոգիական հետազոտությունների հիմնադիր։
Կոնստանտին Ղարագյոզյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1927 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 28, 2013 (85 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս |
Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1950) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970) և ակադեմիկոս (1994) |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Կոնստանտին Գրիգորի Ղարագյոզյանը ծնվել է 1927 թվականին Երևանում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1953 թվականին նույն ինստիտուտի ասպիրանտուրան։ 1954-1957 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի բաժանմունքում, 1957-1960 թվականներին եղել է կենսաքիմիայի բաժանմունքի գիտական քարտուղար, 1961-1986 թվականներին`Կենսաքիմիայի ինստիտուտի փոխտնօրեն (մինչև 1965 թվականը` տնօրենի տեղակալ գիտական գծով), 1986-2006 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն[3]։
1991-2013 թվականներին հիմնադրել և ղեկավարել է Հայկական բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի և կլինիկական կենսաքիմիայի ամբիոնը։ Հանդիսացել է նեյրոքիմիկոսների Հայկական ընկերության նախագահ, «Նեյրոքիմիա» (Մոսկվա) հայ-ռուսական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության, ուղեղի հետազոտությունների (JBRO –International Brain Berearch Organisation) բնագավառներում միջազգային գիտական ընկերությունների անդամ (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա)։ Բնական գիտությունների միջազգային ակադեմիայի փոխնախագահ[4]։ 2004 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 2006 թվականից` ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, 2007 թվականիցՙ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լաբորատորիայի վարիչ[5][6]։
Հեղինակ է 580 հրատարակված աշխատությունների, 2 մենագրության։ Ունի 4 հեղինակային անդորագիր, որոնք վերաբերվում են թոքերի տուբերկուլյոզի կլինիկական-փորձագիտական հետազոտություններին։ Աշխատանքները վերաբերում են արյան մակարդելիության կենսաքիմիային, ֆիզիոլոգիային, ֆարմակոլոգիային, լիպիդային թաղանթաբանությանը։ Կատարել է ազատ ռադիկալային պրոցեսների դերի ուսումնասիրություններ տարբեր ախտաբանական վիճակների ծագումնաբանության հիմքում ընկած մոլեկուլակենսաբանական ռեակցիաների դրսևորման և դրանց առանձնահատկությունների մեկնաբանման նպատակով[1][7]։
ՊարգևներԽմբագրել
- Անանիա Շիրակացու մեդալ, 2003
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագիր, 2004
- ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, 2012
ԵրկերԽմբագրել
Շուրջ 500 գիտական հրապարակումների հեղինակ է։
- Роль фосфолипидов в жизнедеятельности организма (1972)
- Комбинированная антиоксидантотерапия при коронароокклюзионном инфаркте миокарда (1994)
ԳրականությունԽմբագրել
- Айриян А. П. Армянские учёные-медики. Ер., 1998 ISBN 99930-1-001-7.
- Константин Григорьевич Карагезян (К 60-летию со дня рождения): Биологический журнал АН АрмССР. - 1987. - Т. 40, № 12. - С. 1017-1018.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Կոնստանտին Ղարագյոզյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
- ↑ «АФ РАЕН - Члены Академии»։ www.raen.am։ Վերցված է 2017-03-25
- ↑ Ով ով է. հայեր։ Կենսագրական հանրագիտարան։ Երևան, 2005։ Հ. 1, էջ 708։
- ↑ «Մեր երախտավորները | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» (հայերեն)։ Վերցված է 2019-03-04
- ↑ Daily AZG։ «ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԳՐԻԳՈՐԻ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ»։ AZG Daily։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին։ Վերցված է 2017-03-25
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան։ Երևան, 1999։ Հ. 3, էջ 471։
- ↑ «Ղարագյոզյան Կոնստանտին Գրիգորի (1927-2013)։ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ։ Կ. Գ. Ղարագյոզյանի աշխատությունների մատենագիտություն»։ greenstone.flib.sci.am։ Վերցված է 2019-03-04