Կոնստանտին Կուդիևսկի (ուկրաիներեն՝ Кудієвський Костянтин Гнатович, մարտի 23, 1923(1923-03-23), Ցյուրուպինսկ, Խերսոնի շրջան, Odessa Governorate, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 5, 1992(1992-05-05), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող, լրագրող, սցենարիստ, ծովային։

Կոնստանտին Կուդիևսկի
Ծնվել էմարտի 23, 1923(1923-03-23)
ԾննդավայրՑյուրուպինսկ, Խերսոնի շրջան, Odessa Governorate, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 5, 1992(1992-05-05) (69 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԱնդամակցությունՈւկրաինայի գրողների ազգային միություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կոնստանտին Կուդիևսկին ծնվել է 1923 թվականին Խերսոնի մարզի Ցյուրուպինսկ քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Հայրենական պատերազմի նախօրեին ավարտել է Օդեսայի ռազմածովային հատուկ դպրոցը։ Պատերազմի տարիներին ծառայել է ծովային հետևակում, Սևծովյան նավատորմում և Կասպիական նավատորմում։ 1946 թվականին ավարտել է ռազմածովային բարձրագույն ուսումնարանը, որպես սպա ծառայել է Հյուսիսային նավատորմում։ 1949 թվականից հանդես է եկել որպես զինվորական լրագրող։ Աշխատել է «Կրասնի ֆրոնտ» և «Կրասնայա զվեզդա» թերթերի խմբագրություններում։ 1953 թվականին զորացրվել է և աշխատել ուկրաինական թերթերի և ամսագրերի խմբագրություններում, եղել Ալեքսանդր Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ստուդիայի գլխավոր խմբագիր[1][2]։

Մահը խմբագրել

Մահացել է 1992 թվականի մայիսի 5-ին Կիևում։ Թաղված է Բայկովո գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

Հեղինակ է վեպերի, պատմվածքների, վիպակների ժողովածուների։

  • «Հյուսիսծովայինները», 1954
  • «Երեկոները առագաստների հովանու տակ», 1964
  • «Կապույտ ծովերի երգը», վեպ-լեգենդ, 1962
  • «Ատլանտիկայի դառնաղետ մառախուղները», 1974
  • «Թռչող հոլանդացու լեգենդը», 1979
  • Ձմեռային գիշերների ամառային երազները, 1982

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության մեդալ
  • Պավլո Տիչինայի անվան մրցանակի դափնեկիր

Գրականություն խմբագրել

  • Спілка кінематографістів України. К., 1985. — С.86;
  • Письменники Радянської України. 1917—1987. К., 1988. — С.ЗЗО.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  2. Կոնստանտին Կուդիևսկի, Խորհրդային դարաշրջան (1917-1991)

Արտաքին հղումներ խմբագրել