Կոնստանտին Կեդրով (ռուս.՝ Константи́н Алекса́ндрович Ке́дров, նոյեմբերի 12, 1942(1942-11-12)[1][2], Ռիբինսկ, Յարոսլավլի մարզ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, գրական քննադատ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր։

Կոնստանտին Կեդրով
Константи́н Алекса́ндрович Ке́дров
Ծնվել էնոյեմբերի 12, 1942(1942-11-12)[1][2] (81 տարեկան)
ԾննդավայրՌիբինսկ, Յարոսլավլի մարզ, ԽՍՀՄ
Գրական անունЧелищев
Մասնագիտությունփիլիսոփա, գրական քննադատ, բանաստեղծ և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԿազանի Դաշնային համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Պարգևներ
 Konstantin Kedrov Վիքիպահեստում

1960 թվականից ապրում է Մոսկվայում։ Սովորել է Կազանի համալսարանում, ավարտել պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1968 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության Գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Այստեղ նրա շուրջ ձևավորվում է ուսանող բանաստեղծների մի խումբ, ովքեր հետաքրքրված էին ռուսական բանաստեղծության զարգացման նորարարական գծով։ 1983 թվականին Կեդրովը նրանց պոեզիայի ընդհանուր սկզբունքը ձևակերպել է որպես մետամետաֆոր։

1989 թվականին «Սովետսկի պիսատել» հրատարակչությունում լույս է տեսնում Կեդրովի «Բանաստեղծական տիեզերք» մենագրությունը, որտեղ մետամետաֆորի կոնցեպցիայի մեկնությանը զուգահեռ նա զարգացրել է փիլիսոփայական մետակոդի գաղափարը, որպես կենդանի և անօրգանական տիեզերքի միասնական կոդ-ծածկագիր։

1996 թվականին Կեդրովը փիլիսոփայության ինստիտուտում դոկտորական ատենախոսություն է պաշտպանում «Էթիկա-մարդաբանական սկզբունքը մշակույթում» թեմայով։

2000 թվականի մարտի 21-ին Կ. Կեդրովի նախաձեռնությամբ առաջին անգամ Ռուսաստանում նշվում է Պոեզիայի համաշխարհային օրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում)։ Հրատարակել է շուրջ երկու տասնյակ գրքեր[3]։

Կոնստանտին Կեդրովը հայերեն խմբագրել

  • «Թափանցիկ շղարշով թռչում եմ հանց թիթեռ...»; «Գաուդիի և հեռաստանի միջև ընկած բացատներով...»; Թիթեռի նվագարանը; Սպինոզայի ադամանդը; Աստծո հիերոգլիֆը; Աէրոդար; «Չվող թռչունը...»; Կալվինը; Թիթեռի Աստվածաշունչը; «Աղոթքը դա նավ է...»; Մաժինոյի գիծը; Հարավի Քերովբեն; Ծովի թանաքամանը; Դեկարտի հողմերը; Հրաշասարյակ։ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 139-153։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 138։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Կեդրով» հոդվածին։