Կոնստանտին Լիպսկերով
Կոնստանտին Աբրամովիչ Լիպսկերով (ռուս.՝ Константин Абрамович Липскеров, հունվարի 25 (փետրվարի 6), 1889, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1954, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային սովետական գրող, թարգմանիչ։
Կոնստանտին Լիպսկերով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25 (փետրվարի 6), 1889 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 28, 1954 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Լիպսկերովի արևելյան բանաստեղծություններում («Ավազ և վարդեր», 1916 թվականին, ժողովածու) ուժեղ են էպիկուրիզմի տարրերը։ 1922-1925 թվականների ստեղծագործությունները՝ «Ոսկե ափ» և «Վեցերորդ օր», «Բիբլիական ու անտիկ» բանաստեղծությունների ժողովածուները, «Ուրիշը» չափածո վիպակը, «Ծովային սիսեռահատ» պոեմը համակված են կյանքի վաղանցիկության մոտիվներով։ Գրել է նաև դրամաներ։ Ռուսերեն է թարգմանել «Սասունցի Դավիթ» էպոսը, Նիզամի Գյանջևիի «Խոսրով և Շիրին», «Իսկանդեր-Նամե» պոեմները, Ա. Իսահակյանի, Ի. Աբաշիձեի և ուրիշների ստեղծագործությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 622)։ ![]() |